Եղեգնաձորում բացվեց հիմնովին վերակառուցված ամֆիթատրոնը
Եղեգնաձորում, որտեղ հոկտեմբերի 19-ին նշվում էր քաղաքի օրն ու բերքի տոնը, մշակութային կյանքում մեծ տեղաշարժեր են սպասվում: Այդ օրը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի հիմնովին վերակառուցված ամֆիթատրոնի բացումը, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել է 119.4 միլիոն դրամ:
Եղեգնաձորը, որը հայտնի է իր բնական հուշարձաններով, յուրահատուկ բուսականությամբ, այսուհետև կարող է հյուրընկալել բազմաթիվ արտիստերի, այնպես որ քաղաքը հավակնում է լինել լուրջ մարզային մշակութային կենտրոն: Շնորհիվ ՎիվաՍել-ՄՏԻ-ի խոշոր ներդրման` Մշակույթի տանը կից ամֆիթատրոնը հիմնովին վերակառուցվել է: Այս ծրագրի շրջանակներում, որը կազմակերպության իրականանցրած ծրագրերից խոշորագույնն է, նաև կառուցվել են 2 հանդերձարաններ, 2 սանհանգույց, տեղադրվել են աթոռներ, անցկացվել է 400 մ գազատար, ինչը հնարավոր է դարձնում ջեռուցումը, ինչպես նաև բարեկարգվել է հարակից տարածքը:
ՙՄենք մեզ չենք զատում մեր մշակույթից: Մշակույթն է, որ կապում է մեզ բոլորիս մեր հայրենիքի, հողի և արմատների հետ: Եվ մենք` որպես կորպորատիվ քաղաքացի, պարտավոր ենք հոգատարություն ցուցաբերել մշակույթի նկատմամբ և մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր խոստումներին՚,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այժմ, երբ Եղեգնաձորցիներն ունեն վերակառուցված ամֆիթատրոն, քաղաքն ավելի հրապուրիչ կդառնա մշակույթի գործիչների համար, և Վայոց ձորի մարզկենտրոնը կապրի նորովի` հագեցած մշակութային իրադարձություններով:
Սպասեք ավելիին:
Էջանիշներ