Նոր սպասարկման կենտրոն Վեդիում. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդլայնում է իր սպասարկման կենտրոնների ցանցը

Այսօր տեղի է ունեցել կազմակերպության թվով 76-րդ սպասարկման կենտրոնի բացումը: Այն գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում` Թումանյան 2 հասցեում և գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9-18-ը և կիրակի ժամը 9-13-ը:

Այսօր Վեդու ավելի, քան 14 հազար բնակիչների համար յուրահատուկ էր. օրվա ընթացքում նվազագույնը 140 բաժանորդ սպասարկելու հնարավորություն ունեցող նոր սպասարկման կենտրոնը ոչ միայն նոր աշխատատեղերի հարց է լուծում (գործազրկության ամենաբարձր ցուցանիշերից մեկը գրանցվում է այս մարզում), այլև հասանելիության ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի ժամանակակից և բարձրակարգ բջջային ծառայություններից:
+
Կանխավճարային քարտերի գրանցմանը նվիրված չորրորդ միջոցառման արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոստանում է և կատարում:

2008 թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 19:15-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց կանխավճարային քարտերի գրանցմանը նվիրված խրախուսական չորրորդ միջոցառումը: Մինչև սեպտեմբերի 30-ն իրենց կանխավճարային քարտերը գրանցած բաժանորդների հեռախոսահամարներից, համակարգչային պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեց 20 հեռախոսահամար, որոնց բաժանորդներն արժանացան նվերների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Իսկ նվերները հետևյալն են` 2 ավտոմեքենա, 3 նոութբուք, 4 հեռուստացույց, 5 DVD նվագարկիչ և 6 բջջային հեռախոս:
+
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է ՙՃանաչեք hայկական հուշարձանները՚ ծրագիրը
Այսօր պահպանելով մշակութային արժեքները` մենք հարատևում ենք որպես իրապես մշակութային ազգ՚: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսկերպ բացատրեց ՙՃանաչեք հայկական հուշարձանները՚ ծրագիրը հովանավորելու ընկերության որոշումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպության, Գյումրի քաղաքում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի և USAID/CAPS-ը ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ, հայտարարում են, որ այսօր տեղի է ունեցել ՙՃանաչեք hայկական հուշարձանները՚ ծրագրի շրջանակներում Նորավանքում` տաճարի հարևանությամբ և կիրճի մուտքի մոտ տեղադրվել են թանգարանային բացօթյա բազմալեզու տեղեկատվական-բացատրական վահանակներ, ինչպես նաև ճանապարհային ուղեցույցներ:

Այս ծրագրի շրջանակներում միայն այս տարի վահանակներ են տեղադրվել Գառնու տաճարի հարևանությամբ, Գյումրու պատմական միջուկում`քաղաքի կենտրոնում, Զվարթնոցի տաճարում, հիմա նաև Նորավանքում` Գնիշիկաձորի լանդշաֆտով, որն իսկապես պատմամշակութային և բնական բացառիկ կարևորություն ունեցող հուշարձան է իր հարուստ բուսականությամբ ու հազարամյա հրաբխային ժայռերով:
www.vivacell.am