Հա, տղեք, ես էդքանը հասկանում եմ, ես հո չեմ ասում` տենց բան եթե եղավ, ուրեմն իրանք են. ես ասեցի, պարզաբանեցի, թե որքանով ա իմ կասկածը, ու ինչ հիքերով ա. քանի որ մի քանի բաժանորդի միայն ես գիտեմ, որ մեկ օր շուտ իրանց ահազանգել են էդ հարցով, իսկ նրանք պատասխանել են, որ տեղյակ են և խորհուրդ են տվել չզանգահարել այդ համարներով, այդինքն` իրանք մի օր շուտ արդեն իմացել են, բա ինչի՞ էդ ժամանակ չէին ուղարկում մեսիջները: Բայց ընդհանուր առմամբ, սա այն միակ բանը չի, որում կարելի է մեղադրել սրանց, ավելին` էդ ընդամենը մանրուք ա, ուղղակի նոր եղած դեպք էր, դրա համար էլ էդ օրինակը բերեցի:
Էջանիշներ