User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՎիվաՍելը ինչո՞վ ա աննորմալ։

    Հ.Գ. Եթե ուզում ես «ՎիվաՍել - MTS» թեմայում պատասխանիր, ես կկարդամ։
    Ապեր, ինչում կարելի է մեղադրել բիլայնին, գրեթե նույն հարցերում էլ կարելի է մեղադրել վիվասելին. հաճախ տարբերությունները շատ քիչ են: Վիվան վաղուց արդեն հայտարարում ա, որ մինչև հոկտեմբերի մեկը չգրանցված քարտերը կարգելափակվեն, ինձ նույնիսկ զանգեցին վիվասելից ու զգուշացրին երկու անգամ: Ես էլ, չնայած չէի ուզում, որ քարտս գրանցված լիներ, բայց չէի ուզում նաև կորցնել համարս, ստիպված գրանցեցի, բայց հիմա լիքը համարներ կան վիվասելի, որ ոչ գրանցված են, ոչ էլ արգելափակված. սա ի՞նչ ա նշանակում, եթե ոչ խաբեություն: Կարողա սա մարդիկ մանրուք համարեն, բայց իմ համար մանրուք չի, քանի որ իմ համար շատ մեծ նշանակություն ունի ու ինձ պետք էր, որ էս համարս չգրանցվեր:
    Էս քանի օրն էլ մեսիջներ ա գալիս վիվասելի բաժանորդներին` ինձ էլ ա եկել, իբր շահել եք քսան հազար դոլլար, և այլն.. զանգահարեք այսինչ համարով: Զանգում ես էդ համարով, սկսում ա համարի փողերը լափել: Ո՞վ ա լափում էդ փողերը, ո՞ւմ մեղավորությունն ա դա: Զանգում ես վիվասել, ասում են, դա մեր հետ կապ չունի, դա խակեռներ են անում: Ու մեկ օր անց միայն վիվասելը սկսեց մեսիջներ ուղարկել բաժանորդներին և տեղեկացնել, որ դա կապ չունի վիվասելի հետ, այսինքն սարքած բան ա: Հիմա ես ու շատ մարդիկ կարծում ենք, որ էդ հենց վիվասելի սարքածն ա, հերթական փող լափելու ձև ա, եթե իրանց սարքածը չի, էդ դեպքում ինչո՞ւ շուտ չարձագանքեցին, սպասում էին, որ մարդիկ զանգեն, փողերը վարի տան, նո՞ր: Էդ քարտերը գրանցելու համար չէին ալարում, հատ-հատ զանգում էին բաժանորդներին, բա էս դեպքում ինչի՞ չէին անում:
    Ապեր, մի խոսքով` երգիրդ երգիր չի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Կուկ ջան իմ իմանալով ետ փող շահելու ֆուֆլոն սաղ աշխարհումել կա ու իսկականից իրանցից չի, իրանք ոնց կարան դրա դեմ պայքարեն, եսել կարամ մեկին գրեմ փողես շահե զանգի էսինչ համարով, իրանց մեղքը որնա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Kuk, քո ասածից բխում ա, որ աշխարհում խակեռներ ընդհանրապես չկան, քանի որ դու պնդում ես, որ դա ՎիվաՍելից ա։ Ես չեմ բացառում, որ դու ճիշտ ես, բայց եւ չեմ կարող քո արածի նման արագ եզրակացությունները անհապաղ ընդունել։
    Ինչ վերաբերում է չգրանցված համարներին, ասեմ, որ ես համար գիտեմ, որ ոչ զանգել զգուշացրել են, ոչ էլ message են ուղարկել, ուղղակի անմիջապես լիցքավորելուց հետո անջատել են։
    Բայց նորից եմ կրկնում, այս վիճելի հարցում մենք պետք է մեղադրենք միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

  4. #4
    Դիտորդ Kurilshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինչում կարելի է մեղադրել բիլայնին, գրեթե նույն հարցերում էլ կարելի է մեղադրել վիվասելին. հաճախ տարբերությունները շատ քիչ են: Վիվան վաղուց արդեն հայտարարում ա, որ մինչև հոկտեմբերի մեկը չգրանցված քարտերը կարգելափակվեն, ինձ նույնիսկ զանգեցին վիվասելից ու զգուշացրին երկու անգամ: Ես էլ, չնայած չէի ուզում, որ քարտս գրանցված լիներ, բայց չէի ուզում նաև կորցնել համարս, ստիպված գրանցեցի, բայց հիմա լիքը համարներ կան վիվասելի, որ ոչ գրանցված են, ոչ էլ արգելափակված. սա ի՞նչ ա նշանակում, եթե ոչ խաբեություն: Կարողա սա մարդիկ մանրուք համարեն, բայց իմ համար մանրուք չի, քանի որ իմ համար շատ մեծ նշանակություն ունի ու ինձ պետք էր, որ էս համարս չգրանցվեր:
    Էս քանի օրն էլ մեսիջներ ա գալիս վիվասելի բաժանորդներին` ինձ էլ ա եկել, իբր շահել եք քսան հազար դոլլար, և այլն.. զանգահարեք այսինչ համարով: Զանգում ես էդ համարով, սկսում ա համարի փողերը լափել: Ո՞վ ա լափում էդ փողերը, ո՞ւմ մեղավորությունն ա դա: Զանգում ես վիվասել, ասում են, դա մեր հետ կապ չունի, դա խակեռներ են անում: Ու մեկ օր անց միայն վիվասելը սկսեց մեսիջներ ուղարկել բաժանորդներին և տեղեկացնել, որ դա կապ չունի վիվասելի հետ, այսինքն սարքած բան ա: Հիմա ես ու շատ մարդիկ կարծում ենք, որ էդ հենց վիվասելի սարքածն ա, հերթական փող լափելու ձև ա, եթե իրանց սարքածը չի, էդ դեպքում ինչո՞ւ շուտ չարձագանքեցին, սպասում էին, որ մարդիկ զանգեն, փողերը վարի տան, նո՞ր: Էդ քարտերը գրանցելու համար չէին ալարում, հատ-հատ զանգում էին բաժանորդներին, բա էս դեպքում ինչի՞ չէին անում:
    Ապեր, մի խոսքով` երգիրդ երգիր չի
    Հարգելի Կուկ, քո նշած տարբերությունների շատ քիչ լինելը Բիլայնի եւ Վիվայի միջև, իմ կարծիքով չի համապատասխանում իրականությանը
    Վիվան Բիլային գերազանցում է
    1. Ծածկույթով
    2. Սպասարկումով
    3.Ծառայությունների փաթեթով
    4.Բաժանորդներին և ընդհանրապես հասարակությանը ավելի մոտ լինելով, եթե ժամանակ ունես մտի Վիվայի սայթը, այնտեղ բաժին կա Վիվասելը Հայաստանին և համեմատիր Բիլայնի արած գործերը

    Ինչ վերաբերվում է սմս-ներին, մենք էլ ենք ստացել նման հաղորդագրություններ, և ,եթե չեմ սխալում, նման բան եղել է նաև Բիլային բաժանորդների մոտ, էն ժամանակ Արմենթելի, և մեղադրել նման բանում թե'Բիլայինի, թե' Վիվային սխալ է... օրինակ եթե ինչ-որ մեկին զանգեն ահաբեկեն կամ հայհոյեն, նա պետքէ Վիվային կամ Բիլայնին բողոքի? Բոլորս էլ գիտենք թե տեղեկատվական տեխնոլոգիաներն ինչպես են արագ զարգանում և ինչ հնարավորություններ են բացվում անբարեխիղճ անհատների համար...
    Եթե քո մոտ ինչ-որ բան փչանում է, դու առաջին հերթին փորձում ես այդ քո ուժերով շտկել,եթե գաղափար չունես դրա մասին, թե հետաքրքրվում ես, դիմում տվյալ իրը սպասարկող ֆիրմային?
    Եվ վերջում, իմ կարծիքով, բաժանորդների դժգոհությունները, թե' Բիլայնին, և առավել ևս Վիվային օգուտ չեն տալիս, ուստի քո նշած.......Հիմա ես ու շատ մարդիկ կարծում ենք, որ էդ հենց վիվասելի սարքածն ա, հերթական փող լափելու ձև ա,...... ենթադրությունը, տեղին չէ
    Ծխելը վնասակար է առողջությանը

  5. #5
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Վիվան Բիլային գերազանցում է
    1. Ծածկույթով
    2. Սպասարկումով
    3.Ծառայությունների փաթեթով
    4.Բաժանորդներին և ընդհանրապես հասարակությանը ավելի մոտ լինելով, եթե ժամանակ ունես մտի Վիվայի սայթը, այնտեղ բաժին կա Վիվասելը Հայաստանին և համեմատիր Բիլայնի արած գործերը
    Առաջին երեքը չէ, 4րդը կարողա, բայց ավելի լավա ինքը իրա առաջնային գործը կատարի, որակյալ և մատչելի կապ ապահովելով, նոր սկսի բարեգործությունները

  6. #6
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Այ ծառայությունների փաթեթը մոռթեց, հաշվեք տեսեք ինչ կա, որ , մի հատ էլ են օրը ընգերս զանգել ա 111 որ իմանա մոսկավա ռոումինգի գինը ինչքան ու գիտեք քանի րոպեից ասեցին 20-25 մի տաս անգամ ճշտելով, ինձ բացել էր ուղղակի, գինն էլ դե բանական Beeline-ից թանգ էր
    Վերջին խմբագրող՝ Sunun: 21.10.2008, 08:09:

  7. #7
    Դիտորդ Kurilshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ծառայությունների փաթեթը մոռթեց, հաշվեք տեսեք ինչ կա, որ , մի հատ էլ են օրը ընգերս զանգել ա 111 որ իմանա մոսկավա ռոումինգի գինը ինչքան ու գիտեք քանի րոպեից ասեցին 20-25 մի տաս անգամ ճշտելով, ինձ բացել էր ուղղակի, գինն էլ դե բանական Beeline-ից թանգ էր
    Հարգելի Sunun, այստեղ մոռթելու կամ մոռթվելու կարիք չկա Ուղղակի հետադարձ հայացքով նայեք անցյալ, ու տեսեք ինչ ուներ Արմենթել-Բիլայնը բջջային կապի ծառայություններ մատուցելու թույյլտվություն ունենալուց երեք տարի հետո, և համեմատեք այժմյան Վիվասելի հետ, առավել ևս էն ժամանակ Արմենթելի վիճակը ավելի բարենպաստ էր, քան հիմիկվա Վիվայինը, ոչ մրցակից կար, րոպեավճարի հետ կապված ցանկացած կամայականության անպատժելիություն և այլն,..
    Ընդունում եմ, որ ժամանակը բոլորիս համար թանկ է, և որքան արագ ստանանք հարցի լուծումը, այնքան լավ, բայց մյուս կողմից համոզված եմ, որ Ձեր կողմից նշված 20-25 րոպեն և տասն անգամ ճշտումը մի քիչ չափազանցություն է…Իսկ Ձեզ համար ինչպես է նման իրավիճակը,,,բաժանորդը մոտենալով Բիլայնի սպասարկման կենտրոն, հարցնում է Ադրբեջանի հետ ռոումինգի միացման վերաբերյալ, և այս դեպքում աշխատողը իհարկե չսպասեցնելով պատասխանում է , որ ՊՐՈԲԼԵՄ ՉԿԱ, կարող ենք ակտիվացնել...
    Իսկ այժմ խնդրեմ պատասխանեք, ո՞վ է ավելի ապահով վիճակում Ձեր ընկերը, որը մի քիչ երկար սպասելով, բայց և այնպես ստացավ իր հարցի պատասխանը, թե՞ Բիլայնի սպասարկման կենտրոն մոտեցած մյուս բաժանորդը
    Ծխելը վնասակար է առողջությանը

  8. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին երեքը չէ, 4րդը կարողա, բայց ավելի լավա ինքը իրա առաջնային գործը կատարի, որակյալ և մատչելի կապ ապահովելով, նոր սկսի բարեգործությունները
    +1

  9. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Եղեգնաձորում բացվեց հիմնովին վերակառուցված ամֆիթատրոնը

    Եղեգնաձորում, որտեղ հոկտեմբերի 19-ին նշվում էր քաղաքի օրն ու բերքի տոնը, մշակութային կյանքում մեծ տեղաշարժեր են սպասվում: Այդ օրը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի հիմնովին վերակառուցված ամֆիթատրոնի բացումը, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել է 119.4 միլիոն դրամ:

    Եղեգնաձորը, որը հայտնի է իր բնական հուշարձաններով, յուրահատուկ բուսականությամբ, այսուհետև կարող է հյուրընկալել բազմաթիվ արտիստերի, այնպես որ քաղաքը հավակնում է լինել լուրջ մարզային մշակութային կենտրոն: Շնորհիվ ՎիվաՍել-ՄՏԻ-ի խոշոր ներդրման` Մշակույթի տանը կից ամֆիթատրոնը հիմնովին վերակառուցվել է: Այս ծրագրի շրջանակներում, որը կազմակերպության իրականանցրած ծրագրերից խոշորագույնն է, նաև կառուցվել են 2 հանդերձարաններ, 2 սանհանգույց, տեղադրվել են աթոռներ, անցկացվել է 400 մ գազատար, ինչը հնարավոր է դարձնում ջեռուցումը, ինչպես նաև բարեկարգվել է հարակից տարածքը:

    ՙՄենք մեզ չենք զատում մեր մշակույթից: Մշակույթն է, որ կապում է մեզ բոլորիս մեր հայրենիքի, հողի և արմատների հետ: Եվ մենք` որպես կորպորատիվ քաղաքացի, պարտավոր ենք հոգատարություն ցուցաբերել մշակույթի նկատմամբ և մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր խոստումներին՚,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    Այժմ, երբ Եղեգնաձորցիներն ունեն վերակառուցված ամֆիթատրոն, քաղաքն ավելի հրապուրիչ կդառնա մշակույթի գործիչների համար, և Վայոց ձորի մարզկենտրոնը կապրի նորովի` հագեցած մշակութային իրադարձություններով:
    Սպասեք ավելիին:
    www.VivaCell.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 21.10.2008, 11:28:

  10. #10
    Դիտորդ Kurilshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին երեքը չէ, 4րդը կարողա, բայց ավելի լավա ինքը իրա առաջնային գործը կատարի, որակյալ և մատչելի կապ ապահովելով, նոր սկսի բարեգործությունները
    Զարմանալին այն չէ, որ դուք համաձայն չեք, այլ այն որ ոչինչ չեք նշում այդ անհամաձայնությունը պաշտպանելու համար...
    Եկեք առողջ բանավեճ նախաձեռնենք, տրամաբանության և փաստերի շրջանակներում, այլ ոչ թե ես համաձայն չեմ և վերջ Իհարկե, ես չեմ ասում որ Վիվասելը թերություններ չունի, ուղղակի դրանք մի կարգով, կամ երկու հաստատ ավելի քիչ են, քան Բիլայնինը
    Իսկ ինչ վերաբերվում է բարեգործությանը Ձեր վերբերմունքին, ես չեմ կարծում որ Ձեզ նման կրթված մարդը այն դիտում է որպես բացասական երևույթ, և Ձեր կողմից արված արտահայտությունը ուղղակի պաշտպանական ռեակցիա է, որը բնական է
    Ծխելը վնասակար է առողջությանը

  11. #11
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    Ժող ջան ինձ Վիվասելլի կադրերի բաժնի համարն պետք, ավելի լավ կլինի եթե բաժնի պետինը ունենաք. Կանխավ շնորհականություն
    Հ.Գ. հեռախոսահամարը անձնականով կուղարկեք

  12. #12
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    MTS

    Հարգելի Kurilshik, եթե Դուք ուզում եք փաստերով, ապա ես կխոսեմ փաստերով։
    ՎիվաՍել - ՄՏՍ-ը գերազանցում է Բիլայնին`
    1. Ծածկույթով
    Համաձայն կլինեի, եթե դա ասեիք օրինակ 3 տարի առաջ, իսկ հիմա սա ես համարում եմ սխալ, քանի որ գիտեմ տեղեր, որտեղ ավելի լավ է բռնում Բիլայնը, քան ՎիվաՍել - ՄՏՍ -ը։
    Իսկ մետրոյում էլ չասեմ...
    2. Սպասարկումով
    Սա նույնպես ճիշտ կհամարեի, եթե ասվեր մի քանի տարի առաջ, իս հիմա ես կարծում եմ, որ Բիլայնն ու ՎիվաՍել - ՄՏՍ -ը ունեն գրե թե հավասար մակարդակի սպասարկում։ Սրանում համոզվել եմ անձնական փորձով։
    3. Ծառայությունների փաթեթով
    Շատ ուշադիր կարդացի ՎիվաՍել - ՄՏՍ -ի ծառայությունների ցանկը։ Դրանց մեջ միայն կա 1 ծառայություն, որ Բիլայնը չունի` «Նոր օր», եւ 1 ծառայություն, որի Բիլայնի տարբերակը թանկ է ու անհարմար` «VoIP»։
    Հետո կարդացի Բիլայնի ծառայությունների ցանկը։ Բիլայնը ունի հետեւյալ ծառայությունները, որոնք չունի ՎիվաՍելը` SIM մենյու, Վստահության րոպեներ, E-Mail-ից հեռախոսի վրա հնարավոր է ուղարկել MMS, Հեռախոսահամարի փոխարինում (կանխավճարային բաժանորդների համար` անվճար) եւ իհարկե 3G ծառայություններ (Վիդեո զանգ, տվյալների արագ փոխանցում...)։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 22.10.2008, 16:04:

  13. #13
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. MTS

    Ես էլ տեղեր գիտեմ, որ Վիվան է ավելի լավ բռնում քան բիլայնը հետո՞: Ասածդ ինչա՞: Դրանո՞վ էս ծածկույթի որակը չափում: Որակը էն չի է որ սայտի վրա սուտի նկարեն նկարում ծածկույթի, որտեղ կիլոմետրի վրա կարողա մի գիծ էլ չբռնի անտենան: Հարևան թեմայում մի քանի անգամ բարձրաձայնեցի այդ փաստը: Ինչ որ մեկին հետաքրքրե՞ց: Ո՝չ: Որակ եմ ասել է:
    Իսկ սպասարկման մասին սեփական փորձ ասելով շարժվում ես: Հետաքրքիրա ինչի համար քո ու մնացածի փորձը տրամաբանորեն հակառակ եզրերում են գտնվում: ՀայԼայնի թեման կարդում ես չէ՞:

  14. #14
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. MTS

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ տեղեր գիտեմ, որ Վիվան է ավելի լավ բռնում քան բիլայնը հետո՞: Ասածդ ինչա՞: Դրանո՞վ էս ծածկույթի որակը չափում: Որակը էն չի է որ սայտի վրա սուտի նկարեն նկարում ծածկույթի, որտեղ կիլոմետրի վրա կարողա մի գիծ էլ չբռնի անտենան: Հարևան թեմայում մի քանի անգամ բարձրաձայնեցի այդ փաստը: Ինչ որ մեկին հետաքրքրե՞ց: Ո՝չ: Որակ եմ ասել է:
    Իսկ սպասարկման մասին սեփական փորձ ասելով շարժվում ես: Հետաքրքիրա ինչի համար քո ու մնացածի փորձը տրամաբանորեն հակառակ եզրերում են գտնվում: ՀայԼայնի թեման կարդում ես չէ՞:
    Հագելիս, ես չեմ ասել, թե Բիլայնը Վիվայից լավ է բռնում, ուղղակի ես ուզեցի ցույց տալ, որ հարգարժան Kurilshik-ի այն փաստարկը, որ Վիվան Բիլայնից լավ է բռնում առավել քան անհիմն է։ Ես նույնպես կարծում եմ, որ վերը նշված տրամաբանությամբ որակ չեն որոշում։ Ծածկույթի քարտեզի հարցը ես էլ եմ քննարկել ու գիտեմ, որ իրականությանը չի համապատասխանում, բայց այդտեղից չի բխում, որ Վիվայի կապը ավելի լավն ա։
    Հայ Լայն թեման կարդում եմ։ Չնայած չեմ օգտվում ՀայԼայնից, բայց որոշ մարդկանցից լսել եմ, որ լավն ա, որոշներից էլ` որ վատն ա։ Ու ես եթե Բիլայնին գովազդելու միտում ունենայի, ապա նույն ՀայԼայնի հարցման մեջ կնշեի «Գոհ եմ», բայց նշել եմ «Չեմ օգտվում», քանի որ չեմ օգտվում...

  15. #15
    Դիտորդ Kurilshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. MTS

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Kurilshik, եթե Դուք ուզում եք փաստերով, ապա ես կխոսեմ փաստերով։
    ՎիվաՍել - ՄՏՍ-ը գերազանցում է Բիլայնին`
    1. Ծածկույթով
    Համաձայն կլինեի, եթե դա ասեիք օրինակ 3 տարի առաջ, իսկ հիմա սա ես համարում եմ սխալ, քանի որ գիտեմ տեղեր, որտեղ ավելի լավ է բռնում Բիլայնը, քան ՎիվաՍել - ՄՏՍ -ը։
    Իսկ մետրոյում էլ չասեմ...
    2. Սպասարկումով
    Սա նույնպես ճիշտ կհամարեի, եթե ասվեր մի քանի տարի առաջ, իս հիմա ես կարծում եմ, որ Բիլայնն ու ՎիվաՍել - ՄՏՍ -ը ունեն գրե թե հավասար մակարդակի սպասարկում։ Սրանում համոզվել եմ անձնական փորձով։
    3. Ծառայությունների փաթեթով
    Շատ ուշադիր կարդացի ՎիվաՍել - ՄՏՍ -ի ծառայությունների ցանկը։ Դրանց մեջ միայն կա 1 ծառայություն, որ Բիլայնը չունի` «Նոր օր», եւ 1 ծառայություն, որի Բիլայնի տարբերակը թանկ է ու անհարմար` «VoIP»։
    Հետո կարդացի Բիլայնի ծառայությունների ցանկը։ Բիլայնը ունի հետեւյալ ծառայությունները, որոնք չունի ՎիվաՍելը` SIM մենյու, Վստահության րոպեներ, E-Mail-ից հեռախոսի վրա հնարավոր է ուղարկել MMS, Հեռախոսահամարի փոխարինում (կանխավճարային բաժանորդների համար` անվճար) եւ իհարկե 3G ծառայություններ (Վիդեո զանգ, տվյալների արագ փոխանցում...)։
    Հարգելի Rammstein
    B]Երեք տարի[/B] առաջ Վիվասելը դեռ նոր էր մտել շուկա, ուստի համեմատել երեք տարի առաջ Արմենթել-Բիլայնը այդ ժամակվա Վիվայի հետ անկարելի է… Իսկ իմ կողմից նշված Վիվայի երեք տարվա գործունեության և Արմենթելի տասնամյա գործունեության արդյունքների համեմատությունները շատ կարևոր են…
    Ես նշեցի որ Վիվասելը ևս թերություններ ունի, բայց քանակական և որակական առումով զգալիորեն զիջում է Բիլայնին.. Ձեր կարծիքով որն է առաջնային, կապը լավ բռնի մետրոյում,որը ոչ հեռավոր ապագայում կլինի նաև Վիվասելի մոտ, թե՞ հեռավոր գյուղում, կամ բարձր լեռներում, ի միջի այլոց, հիշում եք մի քանի ամիս առաջ երեխաներ էին մոլորվել լեռներում, և նրանց հնարավոր եղավ փրկել Վիվասելի կապի շնորհիվ,..
    Սպասարկում-Գուցե ինչ-որ դրական տեղաշարժեր լինեն Բիլայնի սպասարկման մեջ, բայց և այնպես, այն բավականին ցածր է,որը շատ գործոնների հետ է կապված, առաջնայիններից մեկը աշխատավարձի չափն է, որը սպասարկողի մոտ դիսկոմֆորտ է առաջացնում և պատճառ է հանդիսանում վատ սպասարկելուն, մոտ մեկ ամիս առաջ բաժանորդը մտնում է Բիլայնի սպասարկամ կենտրոն ինչ-որ հարցով, նշեմ որ նա հիսունին մոտ կին է,չստանալով իր հարցի պատասխանը, գիտե՞ք ինչ է լսում սպասարկողից. ՈՏՔԴ ԱՅԼԵՎՍ ԱՅՍՏԵՂ ՉԴՆԵՍ-Սա փաստ է
    Ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել Վիվայի երեք տարվա գործունեությունը, և դա միշտ շեշտելու եմ, ցանկացած հարց քննարկելու դեքում, կապված բջջային կապի ծառայությունների մատուցման հետ, Սիմ մենյու-ի գները բավականին հետաքրքիր են(գների բարձր լինելու առումով),
    Վստահության րոպեները ու՞մ են ուղղված բաժանորդին, թե՞Բիլայնին, քանզի նախ կազմակերպությունը պետք է վստահի իր հաճախորդին, քան հակառակը,նշեմ որ Վիվայով, ԱՊՀ երկրներ րոպեն 63 դրամ է, իսկ մյուս տեղական ուղղությունները կախված սակագնային պլանից, ոչ թե Բիլայնի ԱՊՀ փաթեթը 69 դրամ բոլոր ուղղություններով, էլ չեմ ասում կորպորատիվ փաթեթները, որոնցում առանձին ամսավճար է գանձվում ԱՊՀ փաթեթը միացնելու համար, իսկ Երեք Ջի-ի մասինշուտով դուք էլ կտեղեկանաք,մնացածի հետ կապված՝ Վիվան դեռ երեք տարեկան է

    Եվս մեկ հարց... Եթե Բիլայնի սայտում արդեն կա Հարմարվետ փաթեթի մասին լրիվ ինֆորմացիա, որը և Ես և Դուք հասկանում ենք, որ այն այն չի ինչը հնչում է անվանումից, ինչու՞ են հեռուստացույցով գովազդում, որ ՇՈՒՏՈՎ լինելու է
    Ծխելը վնասակար է առողջությանը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •