User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1479 հատից

Թեմա: ՎիվաՍել - MTS

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎիվաՍել - MTS

    20 միլիոն դրամ ՙԴեպի Հայք՚ հիմնադրամին` Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև շփումներ կազմակերպելու համար

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը 20 միլիոն դրամ է հատկացրել ՙԴեպի Հայք՚ հիմնադրամին` սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան բերելու, Հայաստանում իրենց հայրենակիցների հետ շփվելու, Հայրենիքը բազմակողմանիորեն ճանաչելու համապարփակ ծրագիրն իրագործելու նպատակով:

    Հայապահպանումը դիտարկելով որպես յուրաքանչյուր սոցիալապես պատասխանատու կազմակերպության առաքելություն` ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ը առարկայական քայլեր է իրականացնում ազգի` ճակատագրի բերումով իրարից բաժանված երկու հատվածների երիտասարդության ինտեգրման նպատակով: Այդ առումով, հայրենանպաստ աշխատանքներին կամավորագրվելն ու համատեղ աշխատանքն ավելի են նպաստում հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդների շփմանը, ճանաչմանը և փոխադարձ մերձեցմանը: Աշխարհի տարբեր ծայրերից Նորգյուղում հավաքված սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն ստացան իրենց հասակակիցների մասին պատկերացում կազմել ոչ թե հայրենիքի մասին պատմող հեռուստահաղորդումներից, գրքերից և ինտերնետից, այլ անմիջական շփման միջոցով:

    ՙԴեպի Հայք՚ հիմնադրամի սփյուռքահայ կամավորներն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Կոտայքի մարզի Նորգյուղի համայնքի դպրոցի շինարարական-վերանորոգման աշխատանքներին: Մասնավորապես, իրականացվել են 7 դասասենյակների հարդարման և ներկարարական աշխատանքներ:

    Ոչինչ այդքան չի մերձեցնում մարդկանց, որքան համատեղ` ուս-ուսի աշխատանքը: Աշխատանք, որի նպատակը հանրային բարիք ստեղծելն է, ազգային ավանդույթները պահապանը հանդիսացող գյուղական վայրերի դպրոցների վերականգնումը` հանուն կրթված և հայրենիքի համար օգտակար քաղաքացիների դաստիարակության: Այդ առումով, ամենևին էլ պատահական չէ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի և ՙԴեպի Հայք՚ հիմնադրամի սփյուռքահայ կամավորներների համատեղ աշխատանքի վայր է ընտրված հենց գյուղի դպրոցը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որպես կորպորատիվ քաղաքացի առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դպրոցաշինությանը: Ընկերության համոզմամբ` կրթված սերունդն ամենակարևոր կապիտալն է, իսկ լավ կրթված սերունդը` Հայրենիքի փառավոր ապագայի հավաստիք:

    Ինչպես նկատեց Ռալֆ Յիրիկյանը. ՙԿորպորատիվ քաղաքացի լինել նշանակում է մշտապես մտածել ազգի ապագայի մասին, իսկ դպրոցի վերանորոգումն իսկապես երկարաժամկետ ներդրում է` ուղղված հանրային բարիքի ստեղծման, կրթության զարգացման և կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը` մանավանդ գյուղական համայնքներում: Հայերիս մոտ, թե’ հայրենիքում, և թե’ Հայրենիքից դուրս, որակյալ ուսումը մշտապես կարևորվել է: Մենք պիտի մշտապես արթուն պահենք մեր ազգային ավանդույթները: Ազգը, ի վերջո, ամենից առաջ բնորոշվում է մեկ ընդհանուր հայրենիքի գոյության գիտակցումով` ընդհանուր անցյալով ու ապագայի համար կոլեկտիվ պատասխանատվությամբ՚:

    Կոտայքի մարզի Նորգյուղի համայնքի մոտ 160 աշակերտ անհամբերությամբ էր սպասում վերանորոգողներին: Շուտով իրենք կսովորեն լուսավոր, մաքուր և վերանորոգված դասասենյակներում, իսկ 25 ուսուցիչները ոգևորվում են, քանի որ արդեն մեծացել է աշակերտների հետաքրքրությունն ուսման նկատմամբ:

    Այդօրինակ ծրագրերերը հնարավորություն են ընձեռում զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը` նրանց հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը ուսումնառության և կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում ու բարձրացնել սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը:

    www.vivacell.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 04.10.2008, 21:07:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՎիվաՍել-ՄՏՍ 4G
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2011, 00:35
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 15.03.2010, 23:33
  3. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •