Ժող, ո՞վ ինձ կասի, MTS ի՞նչ ա նշանակում։![]()
701ը դզեցի
Երևանի Հյուսիսային պողոտայում գործարկվեց ՎիվաՍել – ՄՏՍ-ի նոր սերնդի ևս մեկ սպասարկման կենտրոն
ՎիվաՍել – ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում գործարկվեց ընկերության նոր սերնդի ևս մեկ սպասարկման կենտրոն, որը գործելու է շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի:
Բացման արարողությանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙԼինել ձեզ հետ ամենուրեք. ՎիվաՍել – ՄՏՍ-ը ձգտում է հասանելի լինել իր մեծաթիվ բաժանորդների համար, հատկապես` Երևանում: Մենք կանենք առավելագույնը` մեր բաժանորդների համար մեր ծառայությունների ամբողջությունը հնարավորինս հասանելի դարձնելու համար: Մենք այսուհետ ևս հետամուտ ենք լինելու մատուցել առավել որակյալ ծառայություններ` շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի՚:
Հյուսիսային պողոտայում բացված սպասարկման կենտրոնի հետ միասին, ՎիվաՍելի` Հայաստանով մեկ գործող սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվն այժմ կազմում է 72:
Շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի աշխատող նորաբաց սպասարկման կենտրոնն ավելի հարմարավետ կդարձնի ՎիվաՍել - ՄՏՍ-ի բաժանորդների` ընկերության ծառայություններից օգտվելը. այժմ բաժանորդները շաբաթվա ցանկացած օր և օրվա ցանկացած ժամանակ` գիշեր թե ցերեկ, կարող են այցելել սպասարկման կենտրոն, որտեղ հասանելի է ՎիվաՍել - ՄՏՍ-ի ծառայությունների ամբողջությունը` միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթներ` համապատասխան սակագնային պլաններով, վճարումների կատարում, տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, GPRS, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլն, ինչպես նաև կարող են ստանալ անհրաժեշտ աջակցություն պրոֆեսիոնալ անձնակազմից:
www.vivacll.am
Անկապ թիվ ա այ ախպեր, հազիվ 1մլն ըլնի, չգիտեմ խաբար եք թե չե բայց էս օգոստոսին մարզերում ձրի վիվայի քարտեր էին բաժանում պասպրտի քսեռոքսի դիմացՄենք 3 հատ վեկալեցինք հմի սաղ ակտիվացրած ու հավայի քցած ա, հարևանն էլ 15 հատ էր վեկալել մեջի փողերը սաղ փոխանցել ու թափել հմի դրանք դառան բաժանորդ?
Բաժանորդների թիվը տեսականորեն կարա ավելի շատ լինի քան բնակչության թիվը: Ես ահագին ժամանակ 2 քարտ էի պահում: 2-ն էլ ակտիվ: Չգիտեմ իրանք ինչ ինկատի ունեն 1 650 000 բաժանորդ ասելով, բայց պետք է շեշտվի դա ակտիվ բաժանորդնրի քանակն է, թէ առհասարակ վաճառված քարտերի քանակը: Գուցե գործողության ժամկետը չսպառված, բայց պասիվ քարտերն էլ են հաշվել: Համենայն դեպս թիվը ռեալ է երևում նշածս տարբերակներից 2-ի դեպքում: Իսկ 1 650 000 ակտիվ բաժանորդին չեմ հավատում:
էսպես չի մնա
Կներես միանգամից չնկատեցի
լրիվ համաձայն եմԲաժանորդների թիվը տեսականորեն կարա ավելի շատ լինի քան բնակչության թիվը: Ես ահագին ժամանակ 2 քարտ էի պահում: 2-ն էլ ակտիվ: Չգիտեմ իրանք ինչ ինկատի ունեն 1 650 000 բաժանորդ ասելով, բայց պետք է շեշտվի դա ակտիվ բաժանորդնրի քանակն է, թէ առհասարակ վաճառված քարտերի քանակը: Գուցե գործողության ժամկետը չսպառված, բայց պասիվ քարտերն էլ են հաշվել: Համենայն դեպս թիվը ռեալ է երևում նշածս տարբերակներից 2-ի դեպքում: Իսկ 1 650 000 ակտիվ բաժանորդին չեմ հավատում:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ