Երևանի Հյուսիսային պողոտայում գործարկվեց ՎիվաՍել – ՄՏՍ-ի նոր սերնդի ևս մեկ սպասարկման կենտրոն
ՎիվաՍել – ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում գործարկվեց ընկերության նոր սերնդի ևս մեկ սպասարկման կենտրոն, որը գործելու է շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի:
Բացման արարողությանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙԼինել ձեզ հետ ամենուրեք. ՎիվաՍել – ՄՏՍ-ը ձգտում է հասանելի լինել իր մեծաթիվ բաժանորդների համար, հատկապես` Երևանում: Մենք կանենք առավելագույնը` մեր բաժանորդների համար մեր ծառայությունների ամբողջությունը հնարավորինս հասանելի դարձնելու համար: Մենք այսուհետ ևս հետամուտ ենք լինելու մատուցել առավել որակյալ ծառայություններ` շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի՚:
Հյուսիսային պողոտայում բացված սպասարկման կենտրոնի հետ միասին, ՎիվաՍելի` Հայաստանով մեկ գործող սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվն այժմ կազմում է 72:
Շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի աշխատող նորաբաց սպասարկման կենտրոնն ավելի հարմարավետ կդարձնի ՎիվաՍել - ՄՏՍ-ի բաժանորդների` ընկերության ծառայություններից օգտվելը. այժմ բաժանորդները շաբաթվա ցանկացած օր և օրվա ցանկացած ժամանակ` գիշեր թե ցերեկ, կարող են այցելել սպասարկման կենտրոն, որտեղ հասանելի է ՎիվաՍել - ՄՏՍ-ի ծառայությունների ամբողջությունը` միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթներ` համապատասխան սակագնային պլաններով, վճարումների կատարում, տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, GPRS, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլն, ինչպես նաև կարող են ստանալ անհրաժեշտ աջակցություն պրոֆեսիոնալ անձնակազմից:
www.vivacll.am
Էջանիշներ