«094» կոդով համարները արդեն վաճառքում են
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել իր բաժանորդներին, որ իր բջջային հեռախոսահամարների և ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով, 2007 թ. մայիսի 3-ից շրջանառության մեջ է դրվել «094» կոդով սկսվող հեռախոսահամարների նոր շարքը:

«094» կոդով Ալո կանխավճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում և վաճառակետերում, իսկ «094» կոդով Կլասիկ հետվճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 111
03/05/2007

http://vivacell.am