Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ես այն եմ ուզում ասել հարգելիս, որ այդ ՎիվաՍելի քայլը, որ wap.odnoklassnki.ru-ն սարքել է համարյա անվճար, ոչ մի օգուտ չի բերելու մեր ժողովրդին։ Եթե ՎիաՍելը դա անում է միայն դրական արձագանքի համար, ապա դա... չեմ կարող ասել խաբեություն է, բայց նման մի բան է, քանի որ շատ մարդիկ չգիտեն էլ տրաֆիկը ինչ բան է։ Բացի այդ նրանք մարդկանց «մղում են» այդ կայքը մտնել, այսինքն գովազդում են այդ կայքը։ Չի բացառվում, որ MTS-ը ու odnoklassnki.ru-ն համագործակցում են։
Ինեւէ, եթե հաշվենք, թե ինտերնետում քանի կայք կա, ապա վերը նշված կայքը դրա 0.0001 տոկոսն էլ չի կազմում։
Այ եթե ասեին, որ «ընտրեք մի կայք, ու մտեք 1 դրամով», ապա դա կլիներ ռեալ, իսկ սա ինձ դուր չի գալիս, քանի որ գովազդվում է տվյալ կայքը։
Հարգելի Rammstein, Ձեր կարծիքով տարբերություն չկա 1Մբ-ի համար վճարել 1 դրամ կա՞մ վճարել 130 դրամ…Թե ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում
Ես նաև չեմ հասկանում Ձեր կողմից նշված խաբեության իմաստը, մյուս կողմից եթե հիշենք Բիլայնին, ապա հենց իր բաժանորդների մոտ է «Խաբեություն» բառը հաճախ լսվում,… Ուզում ե՞ք Բիլայնի վերջին խաբեություններից մեկի մասին լսել.Ուրեմն այսպես, մի քանի օր առաջ ծանոթներիս զանգահարում են Բիլայնից, և առաջարկում Նվիրել չորս հատ հետվճարային , ժողովրդական լեզվով ասած, ՍԻՄ համարներ, քանի որ նրանք պարտաճանաչ վճարում են իրենց ֆիքսված կապի համար,նրանք իհարկե հրաժարվում են, քանի որ այնտեղ որտեղ նրանք գտնվում են Բիլայնը գրեթե չի բռնում…Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պահանջ է դրվում եթե չվճարեք հետվճարային համարների պարտքերը, ֆիքսված կապը կանջատենք
Սա Ձեր կարծիքով ի՞նչ է
Իսկ ինչ վերաբերվում է Չի բացառվում, որ MTS-ը ու odnoklassnki.ru-ն համագործակցում են։, ես հատուկ դրա համար այցելեցի ՄՏՍ-ի կայքը,և նման առաջարկ, որն անում է Վիվասելլը ՄՏՍ-ը չունի, ուստի գովազդելու վերաբերյալ կարծիքն էլ կարելի է բեկանել