Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Rammstein դու իմ ասածը կրկնեցիր: Ես Beeline Grigor--ին Բիլայնի օրինակով բացատրում էի, ինչումա բանը: Այո ստեղ խախտում չկա, բայց վարկաբեկելու համար կարելիա և դա որպես "խաբեություն" ձևակերպել
Ոչ միայն վարկաբեկելու։ Դա իրոք կարելի է ձեւակերպել որպես խաբեություն, քանի որ նման դեպքերում գովազդողը փորձում է օգտվել մարդկանց ոչ լիարժեք տեղեկացված լինելուց։ Գովազդողը վստահ է, որ մարդկանց մի ահագին մասը չի փնտրի հավելյալ տեղեկություն, եւ կհիմնվի գովազդի վրա։

Կարծում եմ մրցակցության ողջ տրամաբանությունը այն է, որ եթե X-ը առաջարկում է րոպեավճարը 100 դրամ, ապա Y-ը առաջարկում է ասենք 90 դրամ։ Հետո X-ը 80, Y-ը 70, եւ այլն։ Իսկ տվյալ դեպքում (սա իմ անձնական կարծիքն է), ՎիվաՍել - MTS-ը, չնայած նրան, որ իր «18+» սակագնային փաթեթը թողարկեց Beeline-ի «Ուլտրա»-ից հետո, այնուամենայնիվ «Ուլտրա»-ն մնաց ավելի ձեռնտու։
Ես փաթեթի որակը որոշում եմ ոչ թե խմբի ներսի սակագներով, այլ բոլոր սակագների միջին արժեքով։