Եթե գներից խոսք գնաց, ապա էնքան էլ վատը չեն, 1 ԳԲ-ի համար ես 6000 կվճարեի:
Իսկ թե ինչիս ա պետք վիվայի 3Գ-ն, ասեմ. Նախ պարզապես հետաքրքիր ա իրանց ընկերության մակարդակը, վերջ ի վերջո, ըստ իրենց խոսքի իրանք առաջինն են 3Գ գործարկել ՀՀ-ում: Նաեւ հետաքրքիր է, թե ինչի համար են 700 դրամ գանձում տեսազանգի ակտիվացման համար, եթե ծածկույթը, այդքան էլ լավը չի: Ու վերջ ի վերջո ես հետաքրքրվում եմ այն ամենով, ինչը կապված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ:
Ես ինչքան գիտեմ, Հիրիկյանը մի բան ա ասում, որ ցանցը լավացնում են:
Ճիշտ ա, ասածս կապ չուներ վերոնշյալի հետ, բայց ինչի՞ սա հիշեցի. ուրեմն մի անգամ բարեկամս, որը մի փոքրիկ հիմնարկի տնօրեն ա (մանրամասները չեմ ուզում գրել, եթե հետաքրքիր ա` PM) դիմել էր Հիրիկյանին հիմնարկի կարիքների համար, ու մեժում էր ստացել` պատճառաբանվելով, որ ցանցը բարելավվում ա ու միջոցները, իբր, դրա վրա են ծախսում, չնայած միեւնույն ժամանակ Վիվայի սայտում նորություններ էին գալիս շատ այլ տեղերում բարեգործություններ անելու մասին:
Ըստ իս, քանի որ ինքը Հայաստանցի չի, իրա ազգանունը գրվել ա «Յիրիկեան» դասական ուղղագրությամբ: Հետո եկել ա այստեղ, իրան մերոնք բացատրել են, որ «եան» չի այլ «յան» ա, ու չեն ֆայմել բացատրեն, որ «Յի»-ն էդ բոլշեւիկյանով «Հի»-ն ա:
Թեմայից լրիվ եմ շեղվել, բայց սա էլ ասեմ, որ յիրիկը, դա հիրիկ (ирис) ծաղիկն ա, իսկ բոլշեւիկյանով «յիրիկ» բառ չգիտեմ:
Այնպես որ ըստ իս, կա՛մ Յիրիկեան, կա՛մ Հիրիկյան:![]()
Վիվայի ինտերնետի մասին. մի մոռացեք, թե Հայաստանում ինտերնետային կապի մենաշնորհը ում ձեռքերում է, ու գոհ եղեք, որ այսքան մրցակցություն էլ է հնարավոր լինում ապահովել: Թե չէ Բիլայնի անլիմիթին ամսական տասը անգամ ավել փող էինք տալու (300 դոլլարանոց իզիները բոլորս էլ հիշում ենք):
DIXIcarpe noctem
aerosmith (02.10.2009)
Չգիտեմ վերջի անգամ երբ ես հետաքրքրվել այս հարցով, բայց
1. Արդեն վաղուց հայաստանյան պրովայդներին ինտերնետ է տրամադրում ֆայբերնետ ընկերությունը (բիլայնից անկախ)
2. Այս պահին վիվասելլն արդեն ունի ինտերնետ Իրանից և Վրաստանից։
3. Շուտով ինտերնետ կբերի նաև Օրանժը
Ասածը ինչ է. Բիլայնը վաղուց հրաժարվել է և՛ ինտերնետի, և՛ ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (02.10.2009)
Rammstein (03.10.2009)
itel.amԵրեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր մրցակցային շուկայում առաջինն է շարժական կապի ժամանակակից ծառայությունների, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետ ապահովելու առումով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասել է "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպմանը:
"Ամենաթանկ արժեքը մարդկային կապիտալն է եւ այդ ներուժով` ստանձնած պարտավորությունները կատարելը: Միշտ պարտավորվել ենք ցանց ստեղծելու առումով եւ մեր ուժերը շարունակաբար ներդնելով` գնացել ենք առաջ: Երրորդ սերնդի ցանց ապահովելը մեկն էր այն պարտավորություններից, որը ստանձնել էր շարժական կապին օպերատորը: Այսօր արդեն, ՎիվաՍել- ՄՏՍ-ն առաջարկում է այդ ցանցի ընձեռած հնարավորություններից օգտվելու տարբեր լուծումներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր մրցակցային շուկայում առաջինն է շարժական կապի ժամանակակից ծառայությունների, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետ ապահովելու առումով", - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ հաջողությունների հասնելու համար "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գլխավոր տնօրենը կարեւոր համարել վաղվա մասնագետներին ընդառաջ գնալու բիզնեսի պատրաստակամությունը:
Չեմ հասկանում, ինչո՞վ են առաջատար լայնաշերտ ինտերնետում, որ ցանցը հեչ ծանրաբեռնված չի՞ օգտվող չլինելու պատճառով:
Էս Վիվան դեռ սաղա՞, մագնիսը իրար մեջ 10 դր րոպե
կտցրելա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ