Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ լավ լուն ուղտ մի սարքի: Նույնիսկ Նյու-Յորքի պես քաղաքում գլոբալ հոսանքազրկում ա եղել: Փոխհատուցում, ժողովրդի կարեկցանք…
էս պահին ժողովուրդը էնքան բաներից ա զրկված, էնքան իրավունքներ են որտնահարում, էնքան բան նորմալ չի/հոսանքազրկումներ, ջրազրկումներ և այլն…/ էդ ֆոնի վրա մեր երկու բջջային օպերատորներն էլ իդեալական են աշխատում:
Իրոք, համաձայն եմ, ամենաիդեալականը զատո մեր բջջային կապն ա։

Թող մոդերներն ինձ ներեն այս օֆթոփի համար, կամ էլ չնեչեն։Մի բան հիշեցի, Կանադայում մի քանի տարի առաջ ինչ-ով բնական աղետի պատճառով (կարծեմ` փոթորիկ) շատ մարդիկ հոսանքազրկվել էին։ Այնտեղ ապրող բարեկամներս էին պատմում, թե ինչպես է պետությունը հատ-հատ ամեն ինչի համար փոխհատուցել, մինչեւ իսկ մարդիկ հաշվել են իրենց սառնարաններում փչացած ապրանքի չափը, ու պետությունը դա փոխհատուցել է։ Չեմ կարծում, որ Նյու-Յորքում մարդկանց իրավունքները պակաս պաշտպանված են։