Ցանցի ու ծառայությունների որակի լավացմանն ու ընդլայնմանը ուղղված աշխատանքների պատճառով մարտի 13-ից մինչև ապրիլ ամսի կեսերը հնարավոր են կապի ժամանակավոր ընդհատումներ, պրոբլեմներ՝կապված հաղորագրությունների հետ,վիվասելի բջջային ցանցում, Ինչի համար Վիվասելը հայցում է բաժանորդների ներողամտությունը:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Ինձ Վիվայից սմս ա էկել, բայց կիսատ: Ասեք այդ ի՞նչ հաղորդագրություն է:
Սիրո բանաձև ցուցակում ներառված համրների հետ խոսալու րոպեավճարը իջեցված է մինչև 30 դրամ, իսկ համարի ավելացման վճարը 1 ամսվա համար մինչև 100 դրամ
Մի հատ շաատ հետաքրքիր հարց սիրո բանաձևում ավելացելը փող արժե՞
ես չգիտեի իսկ ինչքան է՞ եղել մինչև իջեցնել
Կարծեմ 130:իսկ ինչքան է՞ եղել մինչև իջեցնել
Ժողովուրդ, վերջերս մի տարօրինակ բան կատարվեց ինձ հետ: Նույն պատմությունը շատ էի լսել Արմենտելի բաժանորդներից, բայց Վիվասելից առաջին անգամ էր:
Ուրեմն, հաշվիս վրա երեկոյան 116 դրամ էր: Ո՛չ զանգել եմ, ո՛չ sms գրել: Հաջորդ առավոտ մի հատ sms ուղարկեցի: Օրենքով պետք է մնար 96 դրամ:
Ցերեկն ինչ-որ տեղ էի զանգում, մեկ էլ էն անդուր ձայնով կինն ասաց. «Ձեր հաշվին մնացել է 1 դրամ»: Մտածեցի, թե լավ չեմ լսել, հավաքեցի *122#, պարզվեց, որ հեչ էլ սխալ չէի լսել: Զանգեցի Վիվասել, ասեցին, թե առավոտյան 7:20-ի տվյալներով իմ հաշվին 21 դրամ է եղել, sms եմ ուղարկել, մնացել է 1: Հարցնում եմ, թե նախորդ օրն ինչ եմ արել, ասում են, թե նախորդ օրվա տվյալները ջնջվել են արդեն: Սկսեցին գլուխ արդուկել, թե երևի ուրիշն է իմ հեռախոսից զանգել: Դե արի ու դրանց բացատրի, որ օրվա երկրորդ կեսին մենակ եմ եղել, իմ հեռախոսից ոչ ոք, նույնիսկ ես չեմ օգտվել:
Չեմ հասկանում. սենց են անում, որ ուզած-չուզած վերալիցքավորե՞նք, թե՞ համակարգը լավ չի աշխատում:
ժող, հավքում եմ *230*համար#, չի ավելանում… կապի աշիբկայա տալիս…
նույնը տալիսա, երբ անում եմ *230*3#
ընչից ա?
լավ… ընդունում ենք… բայց վերջում մի 2000 սպասում եմ…
Ինձ նոր էսեմեսիկ եկավ, որ տուբերկուլյոզը բուժելը Հայաստանում ձրի ա Սիրտս կանգնեց)))) Լավ էլի, էս հիվանդ հալիս մենակ նման սմսներն են պակաս
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Վերջին խմբագրող՝ Mesrop: 24.03.2007, 14:45: Պատճառ: Գրառման ավելացում
«094» կոդով համարները արդեն վաճառքում են
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել իր բաժանորդներին, որ իր բջջային հեռախոսահամարների և ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով, 2007 թ. մայիսի 3-ից շրջանառության մեջ է դրվել «094» կոդով սկսվող հեռախոսահամարների նոր շարքը:
«094» կոդով Ալո կանխավճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում և վաճառակետերում, իսկ «094» կոդով Կլասիկ հետվճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 111
03/05/2007
http://vivacell.am
Վերալիցքավորման նոր տարբերակ
ՎիվաՍելն ուրախ է հայտարարել, որ սկսած ս. թ. հուլիսի 2-ից բոլոր Ալո կանխավճարային քարտերը կարելի է վերալիցքավորել ՎիվաՍելի ցանկացած այլ հեռախոսահամարից:
Ցանկացած հետվճարային կամ կանխավճարային բաժանորդին ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել վերալիցքավորման քարտ և իր բջջային հեռախոսից հավաքել.
*125*վերալիցքավորման քարտի ծածկագիրը*Ալո քարտի 9-նիշանի համարը#
Եթե Դուք գտնվում եք ռոումինգում կամ չեք կարող ձեռք բերել վերալիցքավորման քարտ, Ձեր ընկերները եւ մտերիմները կարող են վերալիցքավորել Ձեր հաշիվն իրենց բջջային հեռախոսից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 111
http://www.vivacell.am/index.php?lng...ews&newsID=845
Օգտվեք Ալո ռոումինգ ծառայությունից
միացում - *221#
անջատում - *220#
ՙ«Պահմտոցի». «փակեք» ձեր հեռախոսահամարը ընկերներին զանգահարելիս
«Պահմտոցի» ծառայության ամսական բաժանորդային վճարը Ալո կանխավճարային քարտերի բաժանորդների համար կազմում է 2000 դրամ: Պայմանագրային բաժանորդների համար 1500 դրամ:
միացում - *225#
օգտագործման համար - #31#հեռախոսահամարը
«Ընթացիկ հաշվի հարցում» պայմանագրային բաժանորդների համար
*315#
GPRS inet սակագնային պլան
Բաժանորդը կարող է տեղեկանալ սպառած մեգաբայթերի և իր ընթացիկ հաշվի վերաբերյալ` բջջային հեռախոսի վրա հավաքելով *310#
Վերալիցքավորման նոր տարբերակ
*125*վերալիցքավորման քարտի ծածկագիրը*Ալո քարտի հեռախոսահամարը#
Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 093 կամ 094 կոդով:
Բոնուս ՎիվաՍելից Ալո բաժանորդների համար
Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել հավաքելով *122# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Ժող տեսել եք որ Վիավան փորձարկում է ՄՄՍ ?
Դեռ քանի փորձարկում են անվճար է:
Ակտիվացրեցի սայթում գրածով բայց տենց էլ գլուխ չհանեցի աշխատում է թե չէ քանի թր շաաաաաաաաատ դանդաղ է
Կասեք ով է աշխատացրել ու իր մոտ առագ ուղղարկվեց ?
Vivir como hoy es el ultimo dia !!!!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ