Մեջբերում Kurilshik-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիս, ես գիտեմ թե ինչպես կարող է տեղեկույթը փոխվել մի քանի հոգուց հետո, սակայն չեմ կարծում, որ տվյալ դեպքում դա տեղին է, քանի որ այն ինձ ով ասել է դա կոնկրետ զանգին պատասխանողն էր, իսկ մյուս աղբյուրը եղել է մյուս ծանոթիս բարեկամը...Այստեղից պարզ է,որ դժվար թե ինչ-որ աղավաղում լինի, իսկ այն տրանմաբանական շղթան, որ դուք եք հյուսել և վերջում եկել հետաքրքիր եզրակացության, իմ կարծիքով, շատ թույլ է քանզի եթե նման բան լիներ, ապա դա կազմակերպողը կհայտնաբերվեր, սակայն անցել է մեկ շաբաթ, և եթե ինչ-որ մեկը կատակ է ուզում անել, ապա վերջում բացահայտվում է, հիշեք օրինակ ԿԻՍԱՉՈՐԸ ձայնասփյուռով
Ես չասացի հաստատ կատակ է եղել, կարող է նաեւ չարանենգ զանգ եղած լինել, կամ մի ուրիշ բան։ Ես էլ էի փոքր ժամանակ զանգում անկապ համարներով, ու «գժվցնում»։ Իսկ եթե գաղտնիք չէ, Ձեր ծանոթները գնե՞լ են այդ «առաջարկվող» քարտերը։ Եթե ոչ, ապա ասեք նրանց, որ չգնեն։ Եթե այդ դեպքում իրոք նրանց հեռախոսը անջատվի, ապա ես ձեզնից 1000 ներողություն կխնդրեմ, իսկ հիմա, Kurilshik, խորապես հարգելով Ձեզ, ես չեմ կարող հավատալ այդ տեղեկույթին։ Կներեք։