պարզ ա Հարութ ջան, մերսի , ու 3 համարի հետ 30 դրամով ես խողում ,կարծեմ…
Հա բա ինչ
Չեմ փորձել, բայց հո չեն խաբելու մարդիկ, Վիվասելի թեմանա եթե նկատել ես ոչ թե Բիլայնի
http://www.vivacell.am/index.php?menu=151&lng=1
Դու երևի VoIP-ից էլ չես տեղյակ որ ԱՊՀ 50 դրամով ես խոսում?
Թե չէ 8 դրամի վրա էտքան չէիր զարմանա երևի![]()
Վերջին խմբագրող՝ BOBO: 05.09.2008, 23:35:
Հրազդան գետի ափերին կառուցվել է 750 մետրանոց պաշտպանիչ պարիսպ, մինչև տարեվերջ կկառուցվի ևս 300 մետր
ՎիվաՍել – ՄՏՍ ընկերության աջակցություն շնորհիվ Հրազդան գետի երկու ափերին` Գեղամավան գյուղով անցնող հատվածում կառուցվել է պաշտպանիչ պարիսպ: Պարսպի երկարությունը կազմում է 750 մետր: Եվս 300 մետր շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
Հրազդան գետը հոսում է Գեղամավան գյուղի միջով`գյուղի կենտրոնական բնակելի հատվածով: Անցյալ դարի առաջին կեսին կառուցված պաշտպանիչ պարիսպը, որն անջատում էրգետի հունըգյուղի մնացյալ հատվածից, շարքից դուրս էր եկել: Դժբախտաբար, վերջին երեք տասնամյակների ընթացքում, խարխլված պարիսպն անկարող էի կանխել 67 դժբախտ պատահարներ` ներառյալ 10 մեքենաներիգահավիժումըգետ, ինչի արդյունքում արձանագրվեցին մահացու դեպքեր: Ավելին, շատ էին դեպքերը, երբ խոշոր եղջերավոր անասուններն ընկնում էինգետը` նյութական մեծ վնասներ հասցնելովգյուղի բնակչությանը:
Մեր հայրենակիցների կյանքի անվտանգությունը ՎիվաՍել – ՄՏՍ-ի մտահոգության առարկան է: Հետևաբար,գյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, ՎիվաՍել – ՄՏՍ-ը հատկացրեց 25 միլիոն դրամ` պաշտպանիչ կառույցների շինարարական աշխատանքների համար, ինչպիսիք են` արտաքին հենապատը, ցանցերը, անկյունակները, կանգնակները, այն հատվածում, որտեղ Հրազդանգետն անցնում է Գեղամավանի միջով:
Այսօր ՎիվաՍել – ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այցելեցին Գեղամավան` պաշտպանիչ կառոյցների շինարարական աշխատանքներն ընդունելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ` ավելին քան օպերատոր:
Երեխեք, Վիվային ինչա՞ եղել![]()
Чеширский КотЭ
Իմ մոտ նոռմալ աշխատում ա, նոր խոսացի երկու տեղ, երկուսն էլ վիվա![]()
1400 և 2400 գծամետր երկարությամբ խմելու ջրի խողովակաշար և ջրամատակարարման ներքին ցանց Խաչիկ գյուղի համար
ՎիվաՍել - ՄՏՍ-ի 44.5 միլիոն դրամի նվիրատվության շնորհիվ 1400 գծամետր երկարությամբ խմելու ջրի խողովակաշար և 2400 գծամետր երկարությամբ ջրամատակարարման ներքին ցանց է կառուցվել ու շահագործման հանձնվել Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում, որի վարչական տարածքն ունի 27 կմ ընդհանուր սահման Նախիջևանի հետ:
Ի հավելումն խողովակաշարի և ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման` իր 28 բաշխիչ հանգույցներով հանդերձ` ՎիվաՍել – ՄՏՍ ընկերության կողմից գյուղին նաև հատկացվեցին միջոցներ` գյուղական ամբուլատորիայի կարիքները սպասարկող շտապ օգնության ամենագնաց մեքենա ձեռք բերելու նպատակով: Վերը նշվածի հետ մեկտեղ` Հայաստանի առաջատար օպերատորը հաճելի անակնկալ մատուցեց գյուղի երեխաներին` միջոցներ հատկացնելով 1000 քառակուսի մետր մակերեսով խաղահրապարակ ու լողավազան կառուցելու, ինչպես նաև տարածքը կանաչապատելու նպատակով:
ՎիվաՍել – ՄՏՍ-ը Հայաստանի կորպորատիվ քաղաքացի է և, ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած օրակարգից, օգնեց, որպեսզի Խաչիկ գյուղի 4 ընտանիքներ իրականություն դարձնեն սեփական տուն ունենալու իրենց երազանքը:
Սեպտեմբերի 12-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանն այցելեցին Խաչիկ գյուղ` կատարված աշխատանքները գնահատելու նպատակով:
ՙՄեր ընկերությունն ավելին է, քան միայն ծառայություններ մատուցող ընկերությունը. մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, որոնք աջակցում են Հայաստանի սահմանամերձ գյուղերին: Այս գործը չափազանց կարևոր է մեր ազգի համար, քանի որ բացի այն, որ ցանկացած գյուղ հանդիսանում է ազգի հիմքը, սահմանամերձ գյուղերը նաև պահապանի դեր են կատարում` պաշտպանելով ազգի կենսական տարածքը՚, - նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՙՄենք օգնում ենք Խաչիկ գյուղին` վերականգնելու իր ենթակառուցվածքները` գյուղի բնակիչներին արտագաղթից ետ պահելու համար: Եվ իբրև Հայաստանի զավակներից բաղկացած ընկերություն, մեր ընկերությունն իր եկամուտներից մաս է հատկացնում այն մարդկանց, որոնք ապրում է այս գյուղում և երաշխավորում մեր սահմանների ամրությունն ու անառիկությունը՚, - հավելեց Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ` ավելի քան օպերատոր:
Թեժ գիծ
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ստանալ բազմաբնույթ տեղեկատվություն` իրենց բջջային հեռախոսներից զանգահարելով համապատասխան թեժ գծերի հեռախոսահամարներին:
Թեժ գիծ Տեղեկատու
110 Ճշգրիտ ժամանակ
180 Հայաստանի էլեկտրական ցանցեր
184 Երկաթուղի
185 Երևանջուր
186 Եղանակի տեսություն
187 Զվարթնոց օդանավակայան
Վերոնշյալ հեռախոսահամարներին զանգահարելիս գործում են դեպի ՀՀ քաղաքային ցանց կատարվող զանգերի սակագները:
Ծանոթություն.
Թեժ գծերի հեռախոսահամարներին հնարավոր չէ զանգահարել` գտնվելով ռոումինգում:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
Մուտքային զանգերի իջեցված սակագներ ռոումինգում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայության շնորհիվ ճանապարհորդելն ավելի հարմարավետ է: Այժմ, ԱՊՀ երկրներում ռոումինգում գտնվելու դեպքում, մուտքային զանգերի վճարը հաշվարկվում է համաձայն նոր իջեցված սակագների*: Փաստորեն, երբ Ձեզ զանգահարեն Ձեր ընկերները, հարազատները կամ գործընկերները, Դուք կխոսեք նոր իջեցված սակագներով:
ԱՊՀ երկրներում ռոումինգում գտնվող հետվճարային բաժանորդների համար մուտքային զանգերի րոպեավճարներն իջեցվել են հետևյալ կերպ.
Ռուսաստան, Aquafon Վրաստան 129 դրամով
Մոլդովա և Ուկրաինա 153 դրամով
Բելառուս 161 դրամով
Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան 169 դրամով
ԱՊՀ-ում ռոումինգում գտնվող կանխավճարային բաժանորդների համար մուտքային զանգերի նոր սակագներն են.
* Բացառությամբ Վրաստանի, որտեղ Aquafon օպերատորից բացի, բոլոր մյուս օպերատորների մուտքային զանգերի սակագները մնացել են անփոփոխ:Megafon Ռուսաստան ցանցում 230 դրամ/րոպե
Մյուս Ալո ռոումինգ գործընկերների ցանցերում 240 դրամ/րոպե
Մյուս ռոումինգ գործընկերների ցանցերում ռոումինգում գտնվող հետվճարային բաժանորդների համար գործող մուտքային զանգերի սակագներ
ՎիվաՍել – ՄՏՍ-ը հովանավորում է Հայաստանի պատմական հուշարձանների մասին իրազեկման ծրագիրը
ՎիվաՍել – ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր տեղի ունեցավ ՙՀայկական հուշարձանների ճանաչման՚ ծրագրի շրջանակներում ընտրված հաջորդ հուշարձանի` Հայաստանի պատմական – մշակութային գլուխգործոցներից մեկի` Զվարթնոց տաճարի մասին իրազեկող նախագծի մեկնարկի արարողությունը:
Հայաստանի Մշակույթի նախարարության, USAID/CAPS-ի և Հայաստանի պատմական հուշարձանների մասին իրազեկման ծրագրի հետ իրականացվող այս համատեղ երկարաժամկետ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկությունը` բացատրական վահանակների, տպագիր ուղեցույցների, ինչպես նաև մուլտիմեդիա և ինտերնետային տվյալների շտեմարանի ստեղծման և տեղադրման միջոցով: Ծրագրի իրականացման նպատակով ընտրված հուշարձաններն են` Գառնին, Գյումրիի պատմական միջուկը, Զվարթնոցը, Խոր Վիրապ/Արտաշատը և Նորավանքը` Գնիշիկաձորի լանդշաֆտով:
Վերը նշված հուշարձանները հայկական մշակույթի հիմնասյուներն են, դրանք նաև բացում են ապագայի դռները: Առաջնորդվելով այդ գիտակցությամբ` ՎիվաՍել – ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է հայ ազգային-պատմական վայրերի մասին նոր տեղեկություններ հավաքող և պատմական ժառանգության նշանակության վերաբերյալ հանրությանը իրազեկող ծրագրերի իրականացմանը: Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը նախաձեռնեց Զվարթնոց տաճարի շրջակայքում տեղադրել բազմալեզու տեղեկատվական վահանակներ, հուշարձանների մոտեցման ուղիներ և նշանագրություններ, որն էլ իր հերթին զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանա:
Բազմալեզու տեղեկատվական վահանակները տեղեկություններ են հաղորդում տվյալ փողոցում գտնվող պատմական շինությունների վերաբերյալ: Տեղեկությունները բազմակողմանի են և ուշագրավ թե° պատմական, թե° ճարտարապետական առումներով:
Ավելին, քան բջջային կապի ծառայություններ մատուցող ընկերություն ՎիվաՍել – ՄՏՍ-ը մշտապես աջակցում է բոլոր այն ձեռնարկումներին, որոնք ուղղված են Հայաստանի հեղինակության բարձրացմանը:
www.vivacell.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ