Նայեցի, չկա այսպիսի թեմա, որտեղ կշնորհավորենք միմյանց՝ գալիք 2008-ի կապակցությամբ: Որոշեցի բացել այս թեման: Շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին, բոլորին, անկախ նրանից, ճանաչում եմ, թե ոչ, տարաձայնություններ ունեմ, թե ոչ, բոլոր-բոլորին երջանկություն եմ ցանկանում այս տարում, եթե ոչ ամբողջ ամբողջ տարին, ապա, գոնե տարվա մեծ մասը ապրեք ուրախ, զգացեք կյանքը, առողջ եղեք, ամեն ինչն էլ լավ կլինի: Ես քեզ սիրում եմ, ակումբ, քո ամեն ինչով՝ ներառյալ անդամներով: Դե, շնորհավորեք իրար, ցանկացեք լավը, ժպտացեք իրար...
Շնորհավոր Նոր Տարի՝ 2008, և Սուրբ Ծնունդ...