Էրեխեք ջան, ես Նոր Տարվա գիշերվանից մինչեւ էսօր չեմ մտել ինտերնետ, դրա համար էլ ընդունեք էսօրվա օրով` Սուրբ Ծննդյան գիշերով իմ շնորհավորանքներն ու բարeմաղթանքներն էս 2007-2008 էջը բարեհաջող շրջվելու եւ Քրիստոսի ծննդյան 2008-րդ տարելիցի առիթով: Լավ տարի թող լինի, է'լ ավելի ամրանա ձեր ընկերությունը, է'լ ավելի պետք լինեք իրար ու հարազատանաք: Ընկերությունից լավ բան մարդու կյանքում մեկ էլ սերն ա: Բայց սերն անցողիկ կարա լինի, իսկ իսկական ընկերությունը միայն ամրապնդվում ա ժամանակի ընթացքում: Դե լավ զահլաներդ չտանեմ բանալնի բաներով: Մի խոսքով ,շնորհավոր ամենահայկականացմամբ զզվելիացված էս տոները:
Բոլորիդ շատ փող եմ ցանկանում, ինձ էլ: Փողն ազատություն ա, Փողը վերջապես հնարավորություն կտա ինձ ու իմ Նարեին ապրել միասին ու լինել ընտանիք:Դե ձեզ էլ ամենքիդ մի բան կտա հաստատ: Խելք ունեք մեկ ա, որ էս ակումբում եք շփվում, ոչ թե, ասենք mail.ru չաթերում:
Լավ տարի ա լինելու, համոզված եմ:
Համբուրում եմ բոլորիդ:
Մի մոռացեք ինձ, զանգեք, ես ձեզ շատ եմ սիրում:
Նարեի մամա Լուսինե
Էջանիշներ