Շնորրհավորւմ եմ , բայց սենց թեմա կարծես թե կա
Շնորրհավորւմ եմ , բայց սենց թեմա կարծես թե կա
Սեր ու համերաշխություն եմ ցանկանում բոլորիտ: Երջանկություն թող լինի. թող իրականանան ձեր բոլոր նպատակներն ու երազանքները: Կյանքի մատուցած անակնկալները թող հաղթահարելի լինեն ձեր համար: Առողջ եղեք:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Ուրախ Նոր Տարի ձեզ: Թող այս տարի իրականանան այն բոլոր երազանքները, որ դեռ չեն իրագործվել:
Հավատացեք հրաշքների և մի օր դրանք անպայման իրականություն կդառնան:
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Ես ու Լիաննան միանում ենք բոլորի շոնրհավորանքներին... մաղթում ենք բոլորին երջանիկ տարի ու երազանքների իրականացում...
Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.12.2007, 18:10:
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր
Սիրված լինելու միակ միջոցը՝ սիրելն է
Շնորհավոր
12-ին ստեղ եղեք մի հատ կենաց խմենք
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ավելացվել է 44 վայրկյան անց
Շնորհավոր
Վերջին խմբագրող՝ Ann87: 31.12.2007, 18:30: Պատճառ: Գրառման ավելացում
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Շնորհավորում եմ ամբողջ ՀԱՅ ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը
Բոլորիդ շնորհավորում եմ գալիք տարվա կապակցությամբ, ցանկանալով լիքը փող, որովհետև էս երկրում միայն փողնա կարծես թե երջանկություն բերում Եվ իհարկե իսկական ընկերները:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ 2008
Շնորհավոր Ամանոր Ակումբ և Ակումբեցիներ
Ուրախ եմ, որ այսօրվա իրականության մեջ ստեղծված է մի վայր, որտեղ հանգիստ քննարկումներ են ընթանում բավականին շատ լավ, բարի ու խելացի մարդկանց միջև, ուրախ եմ որ քիչ թե շատ կարողացա ինտեգրվել այս համերաշխ ընտանիքին և հիմա կարող եմ ինձ համարել նրա մի մասը։ Ուրախ եմ, քանի որ իմ համար հայտնաբերելով ակումբը նաև գտա շատ ընկերներ, ապրեցի շատ ուրախ պահեր, սովորեցի շատ նոր բաներ այնպիսի ասպարեզներվ որոնց գուցե և դեռ երկար չշփվեի։
Ակումբ ջան քեզ մաղթում եմ անխափան աշխատանք դեռ երկար տարիներ այնքան որ մեր թոռներն էլ այս ակումբը այցելեն։
Մի խոսքով ես ձեզ և առհասարակ այս միջավայրը շատ եմ սիրում։ Լավ մնացեք
Loading your personal settings....
Դար Ակումբ.am - ի Ադմինիստրացիան շնորհավորում է
Հաշված րոպեներ են մնացել 2008 թվականի գալուն, 2007-ը արդեն կազմ-պատրաստ կանգնած է հեռանալու և պատմության մեջ իր տեղը գրավելու համար։ Թե ինչպիսին էր խոզի տարին և ինչ տեղ կգրավի պատմության մեջ 2007-ը, ամեն մեկը կորոշի իր համար։ Իսկ ինչպիսի՞ն էր 2007-ը Ակումբի համար։ Խոզուկը Ակումբին բերեց ինչպես նվաճումներ, այնպես էլ անկումներ։ 2007-ը հարթ չէր, սակայն մենք միասին կարողացանք հաղթահարել բազմաթիվ ներքին ու արտաքին խոչընդոտներ ու անցած տարվա համեմատ Ակումբը 2008 թվական է մտնում անդամների եռապատկված քանակով։ Շա՞տ է, թե՞ քիչ, որոշեք ինքներդ՝ հաշվի առնելով, որ սա ընդամենը երկրորդ Ամանորն է, որը տոնում է Ակումբը։ Ընդհանուր առմամբ տարին լավն էր, իրականացվեցին մի քանի խոշոր փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ղեկավարման կազմի զգալի փոփոխությունն էր։ Ընդ որում, մոդերատորները նշանակվելու փոխարեն ընտրվում էին։ 2007-ին Ակումբը դարձավ մեկ տարեկան, ինչը իրական կյանքում ակումբցիները երկու անգամ տոնեցին։ Որոշ ԶԼՄ-ներ գրեցին մեր մասին։ Աներևակայելի բարձրացավ Քաղաքականության բաժնի ակտիվությունը, ինչպես նաև քննարկման թեժությունը, ինչի հետևանքով մեկ օրով այդ բաժինը փակվեց և նույնիսկ Ակումբի աշխատանքը կասեցվեց մի քանի ժամով։
http://hayeren.akumb.am նախագիծը ընդլայնվեց և ունեցավ իր առանձին դոմեյնը http://www.hayeren.am։ 2008-ին այս նախագիծը ավելի կհզորանա։
Ակումբի ավանդական հանդիպումներին ավելացան Հայաստանի տարբեր վայրերի բնության գրկում անցկացված գիշերօթիկ հանդիպումները։ Ավելին, 2007-ին նույնիսկ մի քանի միջազգային հանդիպում կազմակերպվեց՝ Քոբուլեթիում և Եվրոպայի այլ քաղաքներում։
Չնայած վերևում նշվածի վրա բավական ժամանակ ու էներգիա է ծախսվել, այս ամենը թվում է մի մեծ մանրուք Ակումբում կատարված մեկ իրադարձության հետ համեմատելիս։ 2007 թվականին երկու «ես» Ակումբի շնորհիվ գտան իրար ու միանալով դարձան` մեկ ընդհանուր մենք։ (Չէ, միանալու հետ մենք կապ չունենք )
Հարկ ենք համարում նշել, որ ակումբականների նախաձեռնությամբ սկսվեց իրականացվել բարեգործական ծրագիր, ինչը շատ ուրախալի ու ողջունելի էր մեր կողմից։ Հույս ունենք, այս ծրագիրը 2008-ում էլ կշարունակվի։
Ակումբ.am-ի ադմինիստրացիան սրտանց շնորհավորում է Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ցանկանում ենք, որ այս տարին լինի հաղթանակների ու առաջընթացների տարի։ Մաղթում ենք, որ առնետը իրեն պահի սիրելի ու փոքրիկ մուկիկի նման։ Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի 2008 թվականին։
Մնաց 40 րոպե
Մնաց 32 րոպե…
Կշտանալուն մնաց 32 րոպե…
Որ հանկարծ կեսգիշերից հետո չհայտնվեմ, նախօրոք շնորհավոր: Թող կռիսը կռիսություն չանի, իսկ ավելի լավ կլինի հորոսկոպներին ընդհանրապես չհավատաք:
30
դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ