Քվեարկում եմ, հուսալով, որ քվեարկության առաջին կետն այնուամենայնիվ կուղղեք:
ինչպես Արշակն արդեն նշեց, ես էլ երբեք չեմ ասի թե մարդն առաջացել ա կապիկից: Բայց ընդունում եմ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը:
Պատասխանելով Cassiopeia-ի հարցին, պատասխանեմ, որ եթե արկտիկայի բնակիչներին տեղափոխեն աֆրիկա, նրանց մեծ մասը (եթե ոչ բոլորը) շատ արագ կմահանա` մաշկի, ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ պաշտպանվածության բացակայության պատճառով: Եթե նրանցից որևէ մեկը այնուամենայնիվ չմահանա, դա լինելու է խմբի` մաշկի ամենամուգ գույնով անդամը: Նրա սերունդն էլ լինելու է մուգ գույնի մաշկով:
Էջանիշներ