Ինչպես իմանալ, որ օպոնենտը, մեղմ ասած, իր ինտելեկտուալ մակարդակով կոմպետենտ չի բանավիճել այս թեմայով:
1) Դարվինիզմ կամ էվոլյուցիոնիզմ չի, տեսակների առաջացման էվոլյուցիոն տեսություն է:
2) կրոնական մտածելակերպի համաձայն, Չարլզ Դարվինն դարվինիզմի մարգարեն է, որը գրել է դարվինիզմի Սուրբ Գիրքը՝ «Տեսակների առաջացումը»: Դարվինիստներն այդ գիրքն ընդունում են որպես Դարվին մարգարեի սուրբ խոսք:
Ցանկացած կենսաբանի եթե հարցնեք՝ արդյո՞ք Դարվինն ամեն հարցում ճիշտ էր, նա կծիծաղի ձեզ վրա: Իհարկե, Դարվինն էլ էր սխալներ արել, Լամարկն՝ առավել ևս: Բայց ե՞րբ էր Դարվինն ու ինչքա՞ն առաջ է գնացել էվոլյուցիոն տեսությունը Դարվինից հետո: Գիտության էությունն է այդպիսին. հիպոթեզներ են քաշվում, մի մասը հաստատվում է, մի մասը ժխտվում, հաստատվածներն էլ անընդհատ քննվում են ու կարող են շատ տարիներ անց էլ ժխտվել: Դրա հաշվին էլ էվոլյուցիոն տեսությունը զարգանում է, սովորում գենետիկայից, հնագիտությունից և շատ այլ գիտություններից: Ու եթե այն հանկարծ ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ կերպ վերջնականապես ժխտվի, դա դեռ բնավ չի նշանակի, որ գիտությունն իրեն սպառել է, ու որ քրիստոնեական աստվածը մարդուն իրոք ստեղծել է հողից՝ իր պատկերով ու նմանությամբ: Մի տեսությունը ժխտվում է, մյուսն է ստեղծում: Պետք չի «գիտությունը շատ հարցերի պատասխան չունի»-ն դարձնել կրոնի արդարացում. օրինակ՝ ես կարող եմ կրոնին հավասար իրավունքով պնդել, որ բոլոր հարցերի վերջնական պատասխանը 42 է:
«Պայթյունը չէր կարող մարդու նման բարդ բան ստեղծել»՝ սրա ավելի գրագետ ու Օկկամի ածելիով համեմված (ու դրանով հանդերձ՝ բավականին հիմար) տարբերակը ձևակերպել է Ֆրեդ Հոյլը, որը, մեր մեջ ասած, միջուկային ֆիզիկոս ու անտիթեիստ էր: Այն անվանում են «
Հոյլի սխալմունք», ի հակադրություն որի Ռիչարդ Դոուկինսը (սուրբ եղիցի անուն քո) իր «Աստծո պատրանքը» գրքում բերում է «
Բոինգ 747-ի վերջնական գամբիտն», ըստ որի մարդու նման բարդ էակ ստեղծելու համար անհրաժեշտ էր էլ ավելի բարդ էակ, որի ծագման հարցը մնում է բաց ու անորոշ չափով բարդացնում տեսանկյունն, ինչի հաշվին հենց նույն Օկկամի ածելին աբիոգենեզիսն ու էվոլյուցիան հաղթող է դատում:
Աստվածաշնչի մեջ բերված «փաստերը» հիմնավորվում են նրանով, որ աստվածաշունչն աստված է թելադրել: Աստվածաշունչն աստված է թելադրել, քանի որ աստվածաշնչի մեջ բերված «փաստերն» այդպես են պնդում: Սա կոչվում է ցիկլիկ տրամաբանություն (փաստագրման հերթական սխալ եղանակը): Ես աստված եմ, քանի որ աստված (ես) այդպես է պնդում, իսկ աստված անսխալական է: Դրանից արդյո՞ք հետևում է, որ ես աստված եմ: Իհարկե այո:
Էջանիշներ