Նետ նեղանալու խնդիր չկա, ուղղակի ենթադրում եմ որ շարունակելու դեպքում կրկին անգամ հայտնվելու եմ բանավեճային պտտահողմում, երբ ամեն մեկը իրականում մնում է իր կարծիքի մեջ ու բանավեճն էլ կորցնում է պրոդուկտիվ լիենելու բոլոր տարբերակները,դեռ ավելի կախված դիմացինի ինտելեկտից, դաստիարակության աստիճանից, նյարդային համակարգի ամրության աստիճանից, արագ կամ ժամանակի ընթացքում վերածվում է վեճի`լիքը վիրավորանքներով ու չգիտեմ էլ ինչով:
Մեծարգո բառն էլ ավելի շատ հեգնանք էր քան մեծարում , էնպես չէր, որ չնկատեցի...Ֆրանսիա(Փարիզ) գալու դեպքում, որը սարերի հետևում չի, խոստանում եմ քեզ հիշեցնել տվածդ խոստումը...
Սկզբում ինձ թվաց թե կյանքի արարման աստվածաշնչյան տեսության կողմնակիցն ես, եթե ոչ, ու ուղղակի այլ գիտական մոտեցումներ ես փնտրում , մի կողմ թողնելով Աստված ծեր պապիկի վեց օրում կյանքը արարելու տեսությունը , առավել ևս ուրեմն մենք իրար հետ բանավիճելու բան չունենք, իսկ գիտական նոր մոտեցումներին ես կողմ եմ երկու ձեռքով:
ՀԳ մոդերատորներին` օֆթոփի համար ներողություն եմ խնդրում...
Էջանիշներ