Հարգելի Doc, փորձեմ ես էլ ձեզ պես պատասխանել կետ առ կետ:
1. Նախ հարկ եմ համարում նշել, որ ես մինչ այժմ ոչ մի տեսություն չեմ ապացուցել, իսկ էվոլյուցիայի տեսությունը տապալելու գործով զբաղված են ինձանից շատ ավելի խելացի մարդիկ: Խելացի մտահաղացման գաղափարի մասին ունեցած իմ պատկերացումները ես արդեն փորձել եմ ձեզ ներկայացնել իրար վրա դարսված աղյուսների տեսքով, և որի շուրջ քննարկումներ շատ հեռանկատ կերպով չեն ծավալվել:
Դպրոցները: Իսկ դուք մտածել եք, թե ինչու՞ են ամբողջ աշխարհի դպրոցներում հարկ համարել դարվինիզմ դասավանդել և ոչ քրիեյշնիզմ, կամ էլ երկուսը միասին: Կյանքի ծագման և զարգացման հարցում դավինիզմի առավել արժանահավատ լինելը այստեղ ոչ մի կապ չունի: Գրեթե բոլոր պետությունների սահմանադրությունների մեջ կա մոտովորապես այսպիսի մի կետ: “Տվյալ երկրի քաղաքացին ունի ցանկացած կրոն դավանելու կամ ոչ մի կրոն չդավանելու իրավունք”: Իրականում սա շատ կարևոր կետ է, որը բացառում է երկրի ներսում տարբեր հավատք ունեցող կամ ընդհանրապես ոչ մի հավատք չունեցող քաղաքացիների շահերի բախումը այդ հողի վրա: Եթե պետությունը պետական հաստատություններից մեկում սկսի պետական մակարդակով Աստծու գոյություն ենթադրող տեսություն դասավանդել, ապա դա անմիջական կերպով հակասելու է նրա սահմանադրությանը, և դա չի նշանակում որ այդ պետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կամ իշխանության գլուխ կանգնած պետական այրերը չեն ընդունում Աստծու գոյությունը:
2. Ես էլ նորից փաստեմ, որ Վատիկանը ոչ թե ընդունել է էվոլյուցիայի տեսությունը, որպես տեղի ունեցած փաստ, այլ հայտարարել է, որ այն չի հակասում Աստվածաշնչին: Այսինքն` եթե էվոլյուցիա նույնիսկ տեղի է ունեցել, ապա այն չի հակասում սուրբգրային մեկնաբանություններին: Բայց կրկին հարկ եմ համարում նշել, որ Վատիկանի ընդունած ցանկացած գաղափար պարտադիր չէ, որպեսզի ընդունվի կաթոլիկ հավատքը դավանողների (1 մլրդ) կամ կյանքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների կողմից: Հիմա տեսնում եք, որ մեծատառերով գրված ձեր այդ նախադասությունը իրականում ոչ մի արտառոց բան չի պարունակում, քանի որ ձեր այդ “ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆՆԵՐԸ” փոքրամասնություն են կազմում մնացած աշխարհի (5,5 մլրդ) բնակչության և գիտնականների համեմատությամբ:
3. Թեմա բացելը առաջարակելով չի լինում: Մտնում են համապատասխան բաժին, ֆորումի կանոնների համաձայն բացում են համապատասխան թեմա, ներկայացնում են մի քանի պայմաններ և կազմակերպում քննարկում:
Եթե ակնկալում եք, որ այդ թեման ես եմ բացելու, ապա ստիպված եմ հուսախաբ անել ձեզ, քանի որ ես քիեյշնիզմի տեսությանը այնպես լավ ծանոթ չեմ, ինչպես դարվինիզմի տեսությանը: Սակայն խոստանում եմ իմ համեստ ուժերի ներածին չափ մասնակցել նման թեմայի քննարկումներին, եթե դրանք ընթանան քաղաքակիրթ հունով և անպատեհ առիթներով ու ծաղրական գրառումներով հղմուներ չարվեն Աստվածաշնչին կամ Ավետարաններին:
Հ.Գ.
Doc ջան, իրականում ես հիանում եմ ձեր համառությամբ, նպատակասլացությամբ և հետևողականությամբ: Ընդունեք շնորհավորանքներս:
Եվ մի փոքրիկ ուղղում`
Ձեր այս նախադասությունը պետք է ձևակերպվեր այսպես`
... Մենք քննարկում ենք, թե ինչպես է եղել հավանաբար` հենվելով առկա փաստերի վրա կատարված տրամաբանական ենթադրությունների վրա:
Էջանիշներ