Միքայէլ-ի խոսքերից
Տեսությունը համարվում է գիտական, եթե գոյություն ունի այս կամ այն փորձի միջոցով նրան հերքելու կամ հաստատելու մեթոդաբանական հնարավորություն, նույնիսկ եթե այդպիսի փորձ դեռ չի իրականացվել:
Այլ կերպ ասաց գիտական տեսությունը պետք է ունակ լինի սխալվել կամ հաստատվել:
Սա ցրելու համար այստեղ գոյություն ունեցող այն բոլոր պատրանքները, թե էվոլյուցիայի տեսությունը ապացուցված է:
Էվոլյուցիայի տեսությունը ընդամենը ենթադրությունների շղթա է: Գոյություն չունեն ուսումնասիրության արդյունքներ, չի իրականացվել ոչ մի փորձ, որի արդյունքում հնարավոր լինի ապացուցել էվոլյուցիոն գործընաց: Հիմնվելով մի քանի կենդանիների արտաքին և ֆունցիոնալ նմանությունների վրա կատարվել է ենթադրություն, թե դրանք առաջացել են մեկը մյուսից կամ ունեցել են ընդհանուր նախնի: Երկիրը բնակեցրեց տեսակների ահռելի բազությունից ընտրվել են իրար քիչ, թե շան նման մի քանի տեսակներ (որոնք հաճախ կողք-կողքի են ապրել) և արվել է ևս մեկ ենթադրություն, որ դրանք առաջացել են մեկը մյուսից: “Վերակազմություն” կոչվող անչափ կասկածելի մեթոդի օգնությամբ, պարտադրված նախադրյալների վրա և որոշ չափով վերակազմողի երևակայությամբ ստեղծված այդ վերակազմությունների հիման վրա արվել են հերթական ենթանդրությունները, իսկ վերակազմությունները, սխեմաների կամ նկարների տեսքով ուղղարկվել են ուսումնական հաստատություններ` ներկայացվելով դրանք, որպես բացարձակ ճշմարտություններ: Դա այն դեպքում, երբ այդ ենթադրյալ վարկածներին հակասող նորանոր հայտնագործություններ են մշտապես կատարվում և կարիք է առաջանում կարկատել հինը, կամ մի նոր ենթադրություն առաջ քաշել:
Գուցե Doc-ին ներելի է նրա թեման դարվինիզմից շեղելու և միանգամայն այլ գաղափարի շուրջ քննարկումներ անցկացնելու փորձերը, քանզի նա գուցե ծանոթ չէ ակումբի կանոնադրության 2.2.3. կետին, ըստ որի. "Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից":
Խելացի մտահաղացման գաղափարը հնարավոր չէ ներկայացնել մեկ-երկու խոսքով: Դրա շուրջ կարող են ծավալվելու դարվինիզմի հետ կապ չունեցող քննարկումներ, և մոդերատորները լավագույն դեպքում կատարելու էին զգուշացումներ կամ ընդհանրապես ջնջելու էին թեմային չվերաբերվող գրառումները: Չնայած դրան քիչ չեն կատարվել այն գրառումները, որտեղ մեկ-երկու բառով ասվում է, թե ինչ է խելացի մտահաղացումը իրենից ներկայացնում: Եվ դրա մասին ինֆորմացիան ինտերնետում հազվագյուտ երևույց չէ, ցանկության դեպքում կարելի է գտնել, կարդալ և հասկանալ: Բայց դա էլ էական չէ: Զրույցը հիմնականում եղել է դարվինիզմի շուրջ, չնայած այն դարվինիզմից շեղելու բազմաթիվ փորձերին:
Էջանիշներ