Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
Տեսությունը համարվում է գիտական, եթե գոյություն ունի այս կամ այն փորձի միջոցով նրան հերքելու կամ հաստատելու մեթոդաբանական հնարավորություն, նույնիսկ եթե այդպիսի փորձ դեռ չի իրականացվել:

Այլ կերպ ասաց գիտական տեսությունը պետք է ունակ լինի սխալվել կամ հաստատվել:
Սա ցրելու համար այստեղ գոյություն ունեցող այն բոլոր պատրանքները, թե էվոլյուցիայի տեսությունը ապացուցված է:

Էվոլյուցիայի տեսությունը ընդամենը ենթադրությունների շղթա է: Գոյություն չունեն ուսումնասիրության արդյունքներ, չի իրականացվել ոչ մի փորձ, որի արդյունքում հնարավոր լինի ապացուցել էվոլյուցիոն գործընաց: Հիմնվելով մի քանի կենդանիների արտաքին և ֆունցիոնալ նմանությունների վրա կատարվել է ենթադրություն, թե դրանք առաջացել են մեկը մյուսից կամ ունեցել են ընդհանուր նախնի: Երկիրը բնակեցրեց տեսակների ահռելի բազությունից ընտրվել են իրար քիչ, թե շան նման մի քանի տեսակներ (որոնք հաճախ կողք-կողքի են ապրել) և արվել է ևս մեկ ենթադրություն, որ դրանք առաջացել են մեկը մյուսից: “Վերակազմություն” կոչվող անչափ կասկածելի մեթոդի օգնությամբ, պարտադրված նախադրյալների վրա և որոշ չափով վերակազմողի երևակայությամբ ստեղծված այդ վերակազմությունների հիման վրա արվել են հերթական ենթանդրությունները, իսկ վերակազմությունները, սխեմաների կամ նկարների տեսքով ուղղարկվել են ուսումնական հաստատություններ` ներկայացվելով դրանք, որպես բացարձակ ճշմարտություններ: Դա այն դեպքում, երբ այդ ենթադրյալ վարկածներին հակասող նորանոր հայտնագործություններ են մշտապես կատարվում և կարիք է առաջանում կարկատել հինը, կամ մի նոր ենթադրություն առաջ քաշել:
Գուցե Doc-ին ներելի է նրա թեման դարվինիզմից շեղելու և միանգամայն այլ գաղափարի շուրջ քննարկումներ անցկացնելու փորձերը, քանզի նա գուցե ծանոթ չէ ակումբի կանոնադրության 2.2.3. կետին, ըստ որի. "Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից":
Խելացի մտահաղացման գաղափարը հնարավոր չէ ներկայացնել մեկ-երկու խոսքով: Դրա շուրջ կարող են ծավալվելու դարվինիզմի հետ կապ չունեցող քննարկումներ, և մոդերատորները լավագույն դեպքում կատարելու էին զգուշացումներ կամ ընդհանրապես ջնջելու էին թեմային չվերաբերվող գրառումները: Չնայած դրան քիչ չեն կատարվել այն գրառումները, որտեղ մեկ-երկու բառով ասվում է, թե ինչ է խելացի մտահաղացումը իրենից ներկայացնում: Եվ դրա մասին ինֆորմացիան ինտերնետում հազվագյուտ երևույց չէ, ցանկության դեպքում կարելի է գտնել, կարդալ և հասկանալ: Բայց դա էլ էական չէ: Զրույցը հիմնականում եղել է դարվինիզմի շուրջ, չնայած այն դարվինիզմից շեղելու բազմաթիվ փորձերին:
հրեշտակ ջան այ էս լինքը կարդա որ բանավիճենք Սելավիին էլ եմ մի քանի լինքեր տվել, դրանք էլ կարդա ու հակափաստարկներ բեր ու սիրով կբանավիճեմ, թե չէ մերկապարանոց հայտարարությունները սազականչի գիտական ֆորումին

http://en.wikipedia.org/wiki/Evolution

Խելացի մտահաղացման գաղափարի տեսությունը մերժված է ապացույցների բացակայության պատճառով… իմիջայլոց դրա ջատագովներն ու ֆինանսավորողները կրոնական ֆունդամենտալիստներ են… ես ուշի ուշով հետևել եմ դրանց զարգացումներին և տեղյակ եմ ինչն ինչոց է…

Հ.Գ. չմոռանաք ձեր տեսությունը ներկայացնել փաստերով ու առանց "ներքին զգացողությունների" դրանք այստեղ հետաքրքիր չեն