Ես կարծում եմ որ այս վիճաբանության մեջ կա մի ֆունդամենտալ սխալ… վիճաբանությունը գնում է գիտական տեսության, որը վաղուց արդեն ապացուցված է և կրոնական դոգմայի միջև որը անպտուղ է… Դոքն արդեն 100000 անգամ կրկնեց, որ բերեք ձեր տեսությունը և ապացույցները, բայց ինչպես տեսանք ոչ մի տող դրա մասին… ինչու՞… որովհետև այդպիսին չկա ոչ մի փաստ գոյություն չունի որպեսզի ապացուցի արարչագործության անգամ հնարավորությունը, միակ "հիմքը" դա աստվածաշունչն է, որը մեղմ ասած այս վիճաբանության մեջ անօգուտ է…
Դուք մոգոնած հարցերի տարափ եք տեղացնում Դոքի վրա հուսալով որ նա մի տեղ կսխալվի, իսկ նա թարսի պես չի սխալվում. և անգամ եթե սխալվի կամ հարցի պատասխանը չունենա, ապա դա միանշանակ արարչագործության ապացույց չի… Էվոլյուցիոն տեսությունն արդեն ընդունված է որպես ճշմարտություն և հետագա ուսումնասիրություններն ու գտածոները միայն ճշտում/հաստատում ու լրացնում են այն ինչպես Մենդելեևի պարբերական աղյուսակը սրա դեմ պայքարում են միայն նեղ-կրոնական աղանդները, որոնց գորությունը կախված է զուտ էվոլյուցիայի ժխտումից… ի դեպ որքան գիտեմ այդ աղանդների դեմ ձեզնից շատերը պայքարում են…
Ես առաջարկում, հորդորում և ինչու չէ նաև պահանջում եմ ձեզ նախ ուսումնասիրել էվոլյուցիան, որի մասին հսկա քանակությամբ գիտական գրականություն կա, կան կայքեր և վերջապես ցանկացած երկրի միջնակարգ դպրոցի կենսաբանության դասագիրք… վերցրեք կարդացեք ու նոր հարցեր տվեք… ազնիվ չէ առարկայից անտեղյակ լինել և վիճել դրա շուրջ…
Ես պարտադրում եմ, որ դուք ներկայացնեք ձեր տեսությունն ու դրան սատարող փաստերը և դրանք պետք է լինեն ոչ կրոնական որովհետև դրանք սովորաբար հիմնվում են զուտ հավատքի վրա, իսկ դա արդեն արգումենտ հանդիսանալ չի կարող… Քրիայշնինզմն ու Ինթելեջընթ Դիզայնը վաղուց մերժվել են քանի որ ոչ մի ապացույց չկա… տառացիորեն չկա… Կրոնական Համայնքներն արդեն ընդունել են էվոլյուցիայի անժխտելիությունը և չգիտեմ ի՞նչն է ձեզ ստիպում շարունակել վաղուց արդեն տանուլ տված այս պատերազմը… արտասահմանում դա նում են զուտ քաղաքական նպատակներով…
Դուք կարող եք չհավատալ էվոլյուցիային այն հույսով որ մի օր Արարչագործությունը կապացուցվի, ես ձեզ համբերություն եմ մաղթում… բայց սա նման է այն բանի որ հավատում ես որ երկիրը տափակ է այն հուսով որ մի օր կկանգնես երկրի պռնկին ու ցած կնայես
Էջանիշներ