Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, ամեն դեպքում՝ մի օրինակ էլ կբերեմ: Ուրեմն ասեմ, որ գունային փոփոխությունները՝ մուտացիայի արդյունքում, բավականին տարածված բաներ են: Մի ժամանակ Անգլիայում թիթեռների մի տեսակ կար. բաց գույնի էին, հիմնականում ծառերի բաց՝ նույն գույնի կեղևին էին նստում թաքնվելու համար և այլն: Հետո եկավ ինդուստրիալիզացիան, ծառերը սկսեցին որոշ տարածաշրջաններում մրոտվել, ու մուտացիայի արդյունքում մուգ ծնված թիթեռները սկսեցին գերակշռել այդ շրջաններում, որովհետև բաց գույնի թիթեռներին ծտերը ուղղակի ուտում էին. դրանք մուգ գույնի կեղևի վրա ավելի լավ էին երևում: Ստացվեց, որ մուտացիայի արդյունքում առաջացած տեսակը ավելի լավ ադապտացվեց միջավայրին, քան մուտացիայի չենթարկվածը:
Շատ լավ: բայց թիթեռը մնաց թիթեռ, թիթեռը ընդամենը փոխեց գույնը այլ ոչ թե դարձավ արագիլ, տեղի ունեցավ մուտացիա, որը ոչ մի կերպ չի կարող համարվել էվոլյուցիա: