Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ ուզւմ շատ նեղություն տալ Ձեզ, միայն եթե փաստեր կան ապա մի երկու խոսքով ընդամենը:
Եւ կուզեի Ձեր կարծիքնել իմանալ դասագրքերում արարչական ցանկացած վարկած չդիտելու վերաբերյալ եթե այն անյդքան ծանրաքաշ է եւ փաստերով լի:
Փաստերը կատարված ուսումնասիրության արդյունքներն են: Ճիշտն ասած այդ արդյուքները հարցականի տակ դնող, որը այլ հետազոտության մասին ես չգիտեմ:
1996 թ կատարված հետազոտության ժամանակ օգտագործված 88 սպիտակուցների համեմատությունը ճագարներին խմբավորել է պրիմատների հետ` կրծողների փոխարեն. 1998-ին կենդանի 19 տեսակներում 13 գեների վերլուծությունը դրել է ծովային փափկամորթներին քորդավորների մեջ և 1998-ի մեկ այլ ուսումնասիրություն, հիմնված 12 սպիտակուցների վրա, կովերին ավելի մոտ է դրել կետերին, քան ձիերին:
Ես իրականում սրա մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Այն ժամանակ, երբ կառուցում էին կենդանական աշխարհի տոհմածառը գենետիկան զարգացած չէր: Բոլոր դասակարգումները կատարվել են` ելնելով կենդանիների արտաքին տեսքի և նրանց ֆունկցիոնալ ընդհանրություններից: Իսկ երբ զարգացավ գենետիկան և հնարավոր եղավ քիչ թե շատ ուսումնասիրել կենդանիների գեները, ապա այդ տոհմածառը իսկույն այլ տեսք ստացավ:

Չեմ հիշում, որ պնդած լինեմ, թե արարչական վարկածը ծանրաքաշ է և փաստերով լի