Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ դու.պատահականության տեսությունը մի խառնիր գիտության հետ։Ինքդ գիտես որ էվոլյուցիայի առաջին օղակը բացակայում է ու չեղած տեղի վրա հիմնվել է մի ողջ ենթադրություն։ու միայն առաջին օղակը չի բացակայում այլ բոլոր իրար կապող օղակները։միակ ՙԳիտական հիմնավորումը՚ դա՝սկսեց առաջանալ բավականին կասկածելի արտահայտությունն է։Ամեն մի անհայտ պատասխան ծածկել ժամանակի քողի տա՞կ։Դա է՞ գիտություն։
Կտրուկ ջան իսկ դու փորձիր հարցը ավելի խորը ուսումնասիրել, դասագրքերով, ոչ թե անգրագետ հոդվածների կարծիքը քեզ համար մտածելու եւ ինֆորմացիայի աղբյուր դարձրու: Այս պահի դրությամբ եթե շատ ես ուզում կարող ես համարել, որ առաջին օղակը Աստված ստեղծեց, եթե դա շատ գիտական եւ հավանական ես համարում, բաըց հետո 4.5 միլիարդ տարվա ընթացքում այդ օղակը ինքնուրույն զարգացավ եւ հիմա ել շարունակումա զարգանալ: Դա պատահականության տեսություն չի, դա էվոլյուցիոն ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱ< ՈՐԸ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է եւ այդ հիմքերը պատճառ են հանդիսանում հետագա ուսումնասիրությունների եւ նոր հիմքեր եւ ապացույցներ բացահայտելու, եւ 150 տարվա ընթացքում ահռելի առաջնթաց կա: Ճանապարհի կեսից ավելինը անցած է: