Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
...................................

Mephistopheles ջան այն որ իրականում 12 միլիարդ տարվա էվոլուցիայի արդյունքից է հիմա այսպես ձևավորված երկիր մոլորակը, դա անժխտելի է:
Սակայն ի սկզբանե այստեղ է բերվել ջուրը և կենդանական աշխարհը ոչ այս տեսքով ինչին հիմա մենք ականատես ենք:
Դա արվել է հինգ միլիարդ տարի առաջ, դրա համար էլ երբ գիտնակաները նայում են, տեսնում են որ մի անգամից ամեն տեղ առաջացել է կենդանական աշխարհ, սակայն իրենց չափումները ցույց են տալիս որ երկիր մոլորակը շատ ավելի տարիք ունի քան իրենց հայտնաբերած գտածոների տարիքները, որ կարծես թե հայտնվում են նույն ժամանակաշրջանում և այդ հանգամանքը շատ գիտնակաների մտածելու տեղիք է տալիս, թե ինչպես եղավ որ մի որոշ ժամանակաընթացք չկա ոչ մի բան, ու մեկ էլ մի անգամից կարճ ժամանակաշրջան հետո հայտնվում են տարբեր գտածոներ:
Դրանից հետո, այդ հինգ միլիարդ տարիների ընթացքում տեղի է ունեցել բնական էվոլուցիա որի ընթացքում էլ, վերջի հարյուր հազար տարում ձևավորվել է մարդու մի քանի տեսակներ:
Մենք Ադամ և Եվա կոչվող մարդկային տեսակն ենք, և այստեղ է որ տեղի է ունեցել միջամտություն Աստվածայինի կողմից, մարդուն տրվել է բանականություն և փոխվել է մարդու ԴՆԹ, ինչպես հիմա է փոխվում: Աստվածաշնչի խնձորը հենց դա է խորհրդանշում:
Իսկ մնացած մարդկային տեսակների աճը կանգնեցվել է, որպեսզի մեզ չխանգարեն մեր փորձարկումների մեջ:
Իսկ թե մենք ինչ ենք փորձարկում այս մարդ տեսակի մեջ մտնելով, դա արդեն ուրիշ թեմա է:
Այսպիսին է իմ իմացած տեղեկությունը:
Հիմա ուզում էս համարի հեքիաթ, ուզում էս տարբեր ածականներով կոչի այս առաջի հայացքից ֆանտաստիկ թվացող պատմությանը, սակայն ես իմ մեջ համոզված եմ որ ամեն բան այդպես է եղել:

Մի հարց էլ քեզ տամ Մեֆ՝ գիտնակաները ինչ են ասում, ջուրը ո՞նց է առաջացել այստեղ մեր մոլորակում, որից էլ սկսել են առաջանալ բոլոր կենդանիները:
Սելավի, ինչից ես ենթադրում որ ջուրը "բերվել է" և դա արվել է 5 միլիարդ տարի առաջ. որտեղ ես նման ինֆորմացիա տեսել… ջուր կա համարյա բոլոր մոլորալների վրա, գազային, հեղուկ և սառույց վիճակում… ներքևի լինքը քեզ ամեն ինչ կասի
http://en.wikipedia.org/wiki/Water

ոչ ոք էլ չի ասում որ կյանքը մի անգամից է առաջացել… կարիք չկա կցկտուր տեղեկությունների վրա սեփական ենթադրություններն անել… հարկ է ունենալ ամբողջական գաղափար որը ես պարզապես իվիճակի չեմ ձեզ ներկայացնելու, դա շատ ծավալուն աշխատանք է և դուք պետք է սովորեք ինքնուրույն դա անել… ես ուղղակի կնշեմ այն մասերը որոնք իրականությանը չեն համապատասխանում… լա՞վ

http://en.wikipedia.org/wiki/Human

էս էլ քեզ լինքը… մի հատ կարդա հետո բանավիճենք …ՕՔ՞