Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքը ասեմ։ Դոք ջան .նախ և առաջ.կարծում եմ՝ այդպես էլ չհաջողվեց Դարվինիզմը տեսության մակարդակից տեղափոխել ապացուցվածների շարքը։Տեսություն՝ ասել է թէ ենթադրություն։ուստի պետք է ՝ոչ թէ գիտական ապացույցները դնենք համեմատականի մեջ.այլ ենթադրության տրամաբանությունները
Կտրուկ ջան դեռ շուտ է եզրակացություն անել, եթե դուք ետ նայեք մեր զրույցը նորից կարդաիք, կնկատեք, որ այդպիսի ամփոփում անելը դա ինքնագլուխ հայտարարություն է եւ անհիմն:

Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքը ասեմ։ Դոք ջան .նախ և առաջ.կարծում եմ՝ այդպես էլ չհաջողվեց Դարվինիզմը տեսության մակարդակից տեղափոխել ապացուցվածների շարքը։Տեսություն՝ ասել է թէ ենթադրություն։ուստի պետք է ՝ոչ թէ գիտական ապացույցները դնենք համեմատականի մեջ.այլ ենթադրության տրամաբանությունները։ու այդ տրամաբանությունից ելնելով ու ուշադիր նաելով շրջակա աշխարհի ներդաշնակությանը՝ինձ համար գոնե. ակնհայտ է գերագույն բանականության ստեղծագործությունը։
ինչպես կտավին նայելով փորձառու արվեստագետը կարողանում է որոշել. թէ դա ում վրձնի գործն է.նույնպես էլ մենք՝ համեմատելով նյութի փոքրագույն մասնիկը տիեզերական մարմինների հետ կարող ենք տեսնել նույն հեղինակի գործը։(սա միայն. հազարավորից՝մեկ օրինակը)
բայց չեմ կարծում որ մարդն ունի ինքնաապացուցման կարիք. կամ երբևէ կարող է ապացուցել իր առաջացումը։
ՈՒղղակի կարող ես մի բան ընդունել .կամ՝ չնդունել։ես երբեք չեմ ընդունի. որ քաոսը ինքն իրենից կարող է իր համար օրենքներ ստեղծել ու առաջնորդվելով այդ օրենքներով՝ դառնա օրինաչափություն ու ներդաշնակություն։(հուսով եմ՝ հասկանալի խոսեցի)
Դուք շատ գեղեցիկ եք խոսում, բաըց ոչ թե գիտական փաստերով ու ապացույցներով: Ես խնդրում եմ Ձեր վարկածի սցենարը: Ասենք սկզբում, առաջացավ այս կենդանին հետեւյալ ճանապարհով, հետո այդ բաները հիմնավորեք գիտական ապացույցներ բերելով: