Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
մի պահ պատկերացնենք թէ Լուսնից նոր ընկանք՝ տեղյակ չենք թէ ինչպես ենք լույս աշխարհ եկել։ (բայց գիտական մակարդակներս արդիական են)դիցուկ մեզ տվել են մի 30 տարեկան երիտասարդի ու ասում են ՝որոշեք թէ որտեղից է առաջացել այս մարդը։ներկայիս գիտատեխնիկական մեթոդներով.կարելի կլիներ որոշել որ այղ մարդը լույս աշխարհ է եկել պատրաստի վիճակում. թէ կհանգեինք այն եզրակացության որ սկզբում նրա փոխարեն եղել է մեկ մայր բջիջ՝ հետո կիսվել և դարձել է 2 դուստր բջիջներ ....մինչև որ դարձել է մարդ։
Խառնվեմ : Կարծում եմ՝ եթե սովորական, նորմալ մարդ է, ապա ակնհայտ կլինի, որ նա, ամեն դեպքում, այն տեսքով չի առաջացել, ինչով որ մեր առջև կանգնած կլինի տվյալ պահին: Բացատրեմ. այդ մարդու մոտ առկա կլինեն փոփոխվելու բազմաթիվ նշաններ. ծերացման պրոցես, անդադար կիսվող բջիջներ, նյութափոխանակություն և դրա արդյունքում՝ փոփոխվող օրգանիզմ. կարճ ասած՝ անդադար «շարժման»՝ զարգացման, փոփոխման վիճակ, ընդ որում՝ բազմաթիվ նշաններից ելնելով կարելի կլինի վերականգնել այդ մարդու նախորդ վիճակը, նախորդի նախորդը և այդպես՝ մինչև բավականին հեռու (համոզված չեմ, թե սեռական հասունացումից առաջ էլ, սակայն սեռական հասունացումից հետո եղած վիճակները՝ հաստատ):

Բնականաբար՝ կարելի է համարել, որ Դրախտում Ադամն ու Եվան անմահ էին և նրանց օրգանիզմը չէր փոփոխվում:

Ամեն դեպքում՝ հացի նպատակը մի քիչ անհասկանալի է, որովհետև բոլորս էլ լավ գիտենք, թե որտեղ են առաջանում մարդիկ և ինչպես. ես, համենայն դեպս, մերժում եմ արագիլի տեսությունը :