User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    նայեցի։հիմա էդ ստեղծագործ ֆանտազյորների սայթերը դիր մի կողմ ու դիմիր սեփական մտածողությանդ։Այնտեղ նշվում էր 55 և ավել միլիոն տարվա մասին։
    հարց՝
    ունակ է ոսկորը պահպանվել այդքան ահռելի ժամանակ։եթե այո ՝ապա երկիրը պիտի ծածկված լիներ հաստ ոսկրանյութով։
    նայիր հողի հատույթին՝ կարծում ես որ միլիարդավոր տարիների ընդացքում կուտակվել է ընդհամենը 10 . 20 սմ հումուսի շերտ։
    Արևը վայրկյանում կորցնում է 4միլիոն տոննա զանգված։եթե մաթեմատիկայից լավ ես հետընդաց հաշվարկով գտիր 55 միլիոն տարի առաջվա արեգակի զանգվածը.կարող էր մեզ ծանոթ որևէ կենդանի ապրեր երկրի վրա այդ ջերմաստիճանում։
    Հիմա նորից սադրում ե՞ս. որ խոսեմ աստվածաշնչի՞ց.հետո ասես քարոզ էս անու՞մ։ հարցերդ իրենց թեմայում տուր ՝պատասխաններդ ստացիր։
    Վախ իմ արև : Կտրուկ ջան, էս ի՞նչ կտրուկ հայտարարություններ ես արել:

    Չէ, էս թեման լքել չի ստացվում:

    Հարգելիս, եթե դու մի բան ունակ չես պատկերացնելու և, առավել ևս, հասկանալու, դա դեռ չի նշանակում, որ նման բան չի կարող լինել: Գուցե քեզ համար 55մլն տարին ահռելի, անչափելի, անիմանալի ժամանակահատված է, գուցե: Սակայն դա դեռ հիմք չէ պնդելու համար, որ ոսկրանյութը այդքան տարի չի կարող պահպանվել, մանավանդ որ հիմա կան գտածողներ, որոնք ունեն անգամ մոտ 540մլն տարվա պատմություն: Ռադիոմետրիկ չափումների մասին լսե՞լ ես: Իսկ ուրանի-արճճի իոններով նյութի տարիքը չափելու սկզբունքի մասի՞ն: Իսկ գիտե՞ս նավթը, հողը՝ հումուսը, երկրակեղևը, ընդհանուր առմամբ, նաև ինչից են առաջացել: Եվ, ի վերջո, այս ամենը արդեն ոչ տեսություններ են, ոչ հիպոթեզներ, ոչ էլ մարգարեություններ. բոլոր շոշափելի փաստերը առկա են՝ թանգարաններում, լաբորատորիաներում և այլն: Փորձիր ձեր այգին փորել. եթե բախտդ շատ բերի ու շատ խորը փորես, հնարավոր է՝ բրախիոզավրի կոնք կգտնես, գուցե հարստանաս էլ:

    Գիտությունը և, մասնավորապես, հնէաբանությունը, կենսաբանությունն ու երկրագիտությունը, բավականին լուրջ բան է. ցանկացած այսօր ճշմարտություն համարվող ինֆորմացիա նախքան ընդունվելը հազար տակ քննադատվել ու հերքվել է քեզնից ու ինձնից բազում անգամներ ավելի կոմպետետնտ, տեղեկացված ու նյութին տիրապետող մասնագետների կողմից: Եվ ոչ միայն նախնադարերին վերաբերվող հայտնագործությունները. դեռ մի հարյուր տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ ընձուղտն ու օկապին իրար ամենամոտ կենդանական տեսակներն են, կամ որ թռչունները սողուններից են առաջացել: Հասկանում եմ. քեզ համար ատվածաշնչյան մոտ 6000 տարիներից ավելի մեծ ժամանակահատված դժվար է պատկերացնելը, բայց ի՞նչ արած. փաստը մնում է փաստ:

    Արևի ջերմության ու արևի ծավալի հետ կապված հաշվարկներդ կատարյալ անհեթեթություն են, շատ կներես: Զահլա չունեմ ասելու, թե ինչու:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Doc (14.07.2009), Mephistopheles (15.07.2009), Կտրուկ (14.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •