Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ձիու նախնինը յուրոհիպուսն է, դժվար է ու անհավանական, բայց այդպես է … իհարկե ավելի "հավանական" է որ աստված է սարքել երևի մի 2 վայրկյանում, բայց դժբախտաբար փաստը մնում է փաստ… աստված ձիու հետ որևէ առնչություն չունի…

Միքո ջան իսկ ճիշտ սեխեման ո՞րն ա… միայն խնդրում եմ առանց հոգևոր զեղումների… փաստերով… սա գիտական ֆորում է
Eohippuss-ը հետաքրքիր կենդանի է, միայն թե նա ոչ մի կապ չունի ժամանակակից ձիու հետ:
Ճիշտ սխեմա գոյություն չունի, իսկ գոյություն ունեցողը սխալ է:
Սրանք էլ փաստերը, որոնք ներկայացված են եղել էվոլյուցիոնիստ գիտնականի կողմից, էվլյուցիոնիստ գիտնականների գիտաժողովներից մեկում`

http://creation.xpictoc.com/?p=172

Մեֆո ջան, հարկավոր է գոնե ժամանակ առ ժամանակ թարմացնել մանուկ հասակում ձեռք բերված ինֆորմացիան:


Հ. Գ.
Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ դուք գիտե՞ք, որ ձմերուկն ու մեդուզան իրենց կազմության 90 տոկսով նման են իրար, այնինչ կենսաբանները ոչ միայն նրանց միևնույն դասի մեջ չեն ներառել, այլ նույնիսկ տարբեր թագավորությունների մեջ են դրել:
Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
Հուսով եմ Դուք կատակում եք:
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
չի կատակում… ավետարանում ա գրած… ինքը լրիվ լուրջ ա
Ավետարանը սրա հետ ոչ մի կապ չունի: Դա հասկանալու համար նույնիսկ աթեիստական հասարակարգի դպրոցի կողմից տրված տարրական գիտելիքների մակարդակն է բավական:


Հ.Հ.Գ

Իսկ սա հոգևոր զեղման դասական օրինակ է, որը տեղի է ունեցել գիտական ֆորումում`
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ ա ուզում ես ասել Աստված ստեղծեց Ադամին հողեղեն նայեց երկար վերջում էլ մի հատ պուպուլիկ կպցրեց վրեն որ չիշիկ անի, բայց Ադամը ձանձրացավ և աստված որոշեց մի հատ "զբաղմունք" տա ու ստեղծեց Եվային, բայց ինչպես տեսանք Ադամը բավականին ստեղծագործ դուրս եկավ և իր "գործիքին" ևս մի "նպատակ" գտավ… ու սենց շարունակ…