Սիրելիդ իմ DOC, եթե նկատել ես` ես էլ եմ ագնոստիկԻրականում ավելացնելու բան չունեմ, ես որևէ բան ապացուցելու համար գրեթե, իսկ ինքնադրսևորվելու համար երբեք գրառում չեմ կատարում, քանի որ նախ` կատարյալ ճշմարիտ լինելու հավակնություններ չունեմ, և բացի այդ համոզված եմ, որ քո կարծիքն իրավունք ունի գոյության, ու գուցե Վոլտերի պես ոչ մինչև արյանս վերջին կաթիլը, բայց պայքարելու եմ, որ դու այն արտահայտելու ու պնդելու իրավունքն ունենաս: Եթե որևէ օգտակար բան քաղեցիր իմ ասածից` միայն ուրախ եմ: Ես քո գրածից քաղեցի, ինչի համար շնորհակալ եմ:
Էջանիշներ