Չափդ անցնում ես Rhayader, եթե չես դիմանում պարտվելուն, մի էլ սկսիր գրոհներդ
արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Չափդ անցնում ես Rhayader, եթե չես դիմանում պարտվելուն, մի էլ սկսիր գրոհներդ
Հովարս ջան, ես պարտվելու խնդիր չունեմմենակ էն, որ ես արգումենտացիա եմ բերում, հիմնավորում եմ տեսանկյունս, քո արգումենտացիան եմ ջարդում, իսկ դու մենակ հոգում ես, որ ես քեզ հանկարծ չհամոզեմ, էդ թվում՝ իմ արգումենտացիան չկարդալու ու անընդհատ նույն տաֆտոլոգիաները կրկնելու միջոցով, արդեն նշանակում ա, որ դու մտել ես կամիկաձեի ռեժիմ: Ու քանի որ ձեռքս ես ընկել, չեմ ցանկանում բաց թողնել գլխիդ քարոզ կարդալու հնարավորությունը: Հովհաննես Մկրտչի ոճով, բայց ավելի փափուկ:
Հակատրամաբանականությունից թող չխոսեն, էլի, մարդու կուսածնությանը հավատացող մարդիկ, որոնք դեռ չեն պարզել, իրենց աստվածը սե՞ր է քարոզել, թե՞ հանդուրժողականություն, ու ժամանակ առ ժամանակ իրար այդ առիթով մորթում են![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
vigs (16.06.2012), մարդագայլուկ (08.04.2014)
Հով ջան, էս պարտվելու մոմենտով մի բան ասեմ… դու կարաս "հաղթես" հաղթանակի քո սահմանմամբ իհարկե… բայց դա նույնն ա որ դու գրավիտացիայի բանավեճում հաղթես ու ընդունվի որ գրավիտացիա չկա, բայց մի բան լավ պտի իմանաս որ էտի ապացուցելու համար պտի 5րդ հարկից թռնես ներքև ու օդի մեջ մնաս… պատրաստ ե՞ս դա անել…
նույնն էլ էս ա… դու կարաս Ակումբի բաժնում սաղին հաղթես, ոնց որ Լիոնն ա Պատմության բաժնում նստած իրա հեքիթները պատմում իրան գիտնականի տեղ դրած… բայց վերջում եթե հանկարծ առողջությանդ հետ խնդիրներ եղան, քեզ մենակ աղոթքն ու հավատքը չի փրկի… բժիշկը վերջում պտի գա որ հարցերդ լուծի իրա էվոլյուցիոնիստական գիտությամբ… ու էն ժամանակ խորհուրդ կտամ չհակաճառել, դա լինելու ա քո միակ վարյանտը… էլի հավատա, բան չենք ասում, բայց գիտության հետ մի վիճի, վիճելուց էլ գիտությամբ վիճի, իսկ գիտության սահմանումը եկեղեցում չեն տալիս…
հավատքը լավ բան ա… աստված թող հավատքդ ու առողջությունդ շատացնի… նաև առողջ դատողությունը, դա քեզ մենակ էս ֆորումում պետք չի գա…
Լո՞ւրջ: Քո գրառումները կարդալով էն տպավորությունն է ստեղծվում, թե բոլորն ապուշ են բացի քեզնից: Անտիկ փիլիսոփան ապուշ է, Դարվինն ապուշ է, Rhayader-ն ու Sceptic-ն ապուշ են, էվոլյուցիոն տեսության բոլոր կողմնակիցներն ապուշ են: Իսկ դու ո՞րտեղից գիտես, որ նրանք ապուշ են: Դու ավելի խելացի ե՞ս, ու եթե այո, ո՞վ է քեզ դրա մասին ասել, թե՞ ինքդ ես նման եզրահանգման եկել:
Կարդում եմ թեման, մարդիկ կարծիքներ են հայտնում, գիտնականների աշխատություններից մեջբերումներ են անում (քո ասած քոփի-փեստը), իրենք իրենց հերթին լրացումներ են անում, իրենց տեսակետն են արտահայտում: Դու ի՞նչ ես անում: Բացի սրան-նրան վիրավորելուց, ագրեսիվ տոնով գրառումներ կատարելուց, դու քեզ բոլորից խելացի համարելուց բացի, ի՞նչ ես անում: Մի տեսակետ էլ դու արտահայտի, տեսնենք դու ի՞նչ կարծիք ունես: Թե չէ մարդիկ տեսություն են ներկայացնում, դու նորից հակադարձում ես, թե ո՞նց կարող է միաբջջից բարդ կենսաբանական օրգանիզմ առաջանալ, է նոր ասում էին ոնց, ուզում ես ոտքերիդ առաջ մի միաբջջի մարդ սարքե՞ն: Լավ, հասկացանք, համաձայն չես, բայց սա ենթադրում է, որ ունես այլ տեսակետ: Ներկայացրու, գուցե ավելի տրամաբանական կլինի քո տեսակետը, կսկսենք քննարկել, վերլուծել: Թե չէ. սա հիմարություն է, նա ապուշ է, էվոլյուցիոն տեսությունը զառանցանք է տիպի արտահայտությունները մի տեսակ մերկապարանոց են հնչում: Չե՞ս կարծում:
Տես, ես հարգանքում եմ խոսում քո հետ: Ու լիահույս եմ, որ պատասխանդ համարժեք է լինելու:
Malxas (16.06.2012), Rhayader (16.06.2012), Skeptic (12.08.2012), Starkiller (16.06.2012), Varzor (18.06.2012), vigs (16.06.2012), մարդագայլուկ (08.04.2014), Տրիբուն (16.06.2012)
Անհավատ, նայի կյանքի միջին տևողությունը ոնց ա աճել աշխարհում հավատքի աճին զուգընթաց, վերջին 400 տարում:
Ու ոնց ա աճել վերջին 100 տարում, երբ մարդիկ վերջնականապես հասկացան, որ գիտություն, բժշկություն, էվոլյուցիա, օրգանիզմ, սենց բաները հավայի զրիցներ են - պետք ա ամեն օր Աստվածաշունչ կարդալ, մեջբերումներ անել, եկեղեցի գնալ ու մոմ վառել .. ու 50 տարվա տեղը 80 տարի կապրես:
![]()
Եթե հասկանում եք
Դու դա չո անում ես չո էլ կարող ես անել, այդ քո հեքիաթներին , որոնց արգումենտ ես համարում, ես ծանոթ եմ 70ական թ.ից, այս 40 տարվա մեջ միայն մի բան է փոխվել, որ շատ էվլ.ներ եկել են այն եզրակացության, որ Աստված է հեղինակը:
Իսկ երկուսիդ էլ ասեմ, որ կռիվ-կռիվ չեմ խաղում ձեր հետ և ոչ մի հաղթելու բան չկա, ասածիս իմաստը նա է որ երբ ասելու բան չեք ունենում սկսում եք վիրավորանքներ տեղալ, որը ձեր նման գիտնականներին հարիր չի, դուք ձեր փաստերն եք բերում, ես էլ՝ իմը, դուք ձերն եք համարում ճիշտ, ես էլ՝ իմը, ես ոչ մի նպատակ չունեմ ձեզ համոզելու, բայց իրավունք ունեմ ալտերնատիվ կարծիք ներկայացնելու, բարի եղեք, եթե չեք ընդունում , մի էլ վիրավորեք/ծաղրեք(երևի քեզ դրա համար են արգելափակել)
Մեֆ, քո գրառումներից երևում է թե ով բժիշկի կարիք ունի, ամեն դեպքում մնաք բարյավ
Վերջին խմբագրող՝ հովարս: 16.06.2012, 22:53:
Հովարս, ախր դու ու քեզ նմաններն այնքան լավ եք ապացուցում էվոլյուցիոն տեսության ճշմարտացիությունըու միջանկյալ օղակի գոյությունը: Չեմ կարող չհիանալ: Homo Erectus-ի ու Homo Sapiens-ի արանքում ընկած Homo Creationist
ժող, հլա խորացեք
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տրիբուն (17.06.2012)
Ես կենսաբանությունից խղճուկ եմ։ Բայց էվոլյուցիոն տեսությունը զուտ դեդուկտիվ առումով ինձ հիմնավորված է թվում, թեկուզ և անձամբ փաստերը չեմ շոշափել, գենետիկան էլ ինձ համար չափազանց բարդ ու մշուշոտ բան է, տիեզերագիտությունից էլ բարդ։ Ափսոսում եմ, որ կրոնը մեր դարում դեռևս համառորեն դիմադրում է գիտությանը
Ինձ թվում է, կրոնն ինքը էվոլյուցիայի արդյունք է։ Երբ որ մարդը հասավ գիտակցական մի այնպիսի շեմի, որ սկսեց ուսումնասիրել շրջապատը ոչ միայն սնունդ ու պաշտպանություն որոնելու տեսակետից, ապա առաջացան հարցեր, որոնք ծնեցին անորոշություն ու վախ։ Անպատասխան հարցերից առաջացած տագնապը հաղթահարելու համար մարդը հնարեց Աստծուն։ Հակառակ պարագայում, արդեն պատահական հարցեր գեներացնող բանական արարածը կխելագարվեր ու կվերանար։ Այսպիսով կրոնը գոյապաշտպան գործոն է հանդիսացել և մինչ օրս էլ հանդիսանում է այդպիսին մարդու համար։ Եթե կրոնից մարդուն օգուտ չլիներ, հիմա վաղուց կրոնը վերացել էր։ Ես ինքս թեպետ թերահավատորեն եմ վերաբերվում կրոնական պատմություններին, սցենարներին, բայց հաճախ աղոթում եմ, «Հայր Մերն» եմ ասում, այն ինձ օգնում է, իմ հնարած Աստվածը ինձ ուժ է տալիս, հանգստացնում է, հավասարակշռում է, օգնում է մոռանալ` որ մենք այս հսկա տիեզերքում լրիվ միայնակ ու անտեր ենք, որ չգիտենք շատ հարցերի պատասխաններ, և ինչքան նոր բաներ ենք իմանում, դրա քառակուսի աստիճան անգամ ավելանում են անպատասխան հարցերը։ Եվ ինչքան նոր բաներ ենք կարողանում անել, այդքան ավելի վտանգավոր են դառնում մեր սխալները։
Որոշ մարդկանց մոտ կախվածություն է առաջացել կրոնից, ինչպես թմրամիջոցից։ Այդ մարդիկ «իսկական» հավատացյալներն են։ Հավատացյալները ագրեսիվորեն են վերաբերվում գիտական փաստերին ու հիմնավորումներին, որովհետև չեն կարողանում հաղթահարել բաց հարցերից առաջացող տագնապն ու անորոշությունը։ Իսկ այ, Աստծու հետ հեշտ է`բոլոր պատասխանները կան։ Ինչու է այսպե՞ս` դե իհարկե Աստված է այդպես կամեցել։ Որտեղից է սա՞, դե իհարկե այն Աստված է ստեղծել։ Աստված մեզ սիրում է, Աստված բարի է, Աստված մեզ օգնում է, Աստված մեզ պաշտպանում է։
Ես չեմ մեղադրում ոչ մի տրամաբանական փաստարկ չընդունող հավատացյալներին, նրանք պարզապես իրենց հոգեկան հավասարակշռությունն ապահովում են հավատի օգնությամբ, որը մեզ բոլորիս պարգևել է մեծն էվոլյուցիան։ Երբ որ մարդիկ մի քիչ էլ ամրապնդվեն ու ինքնավստահ դառնան որպես բանականություն, այսինքն, կոպիտ ասած` մարդկանց մեծամասնությունը մտահորիզոնի հետ կապված խնդիրներ չունենան, ապա կրոնի անհրաժեշտությունը զգալիորեն կպակասի։
Չնայած, սկզբունքորեն, հիմա էլ կրոնը ավելի շատ օգտագործվում է քաղաքական նպատակներով, այնպես չի, որ առանց կրոնի շատերը կխելագարվեն։ Կրոնը հիմա մանիպույլացիայի գործիք է իշխող դասի համար ու էլի օգտագործվում է որպես բնական ընտրություն, այսինքն էլի էվոլյուցայի արգասիքներից է։
Այն, որ գիտությունը շատ հարցերի դեռևս չի պատասխանում, որովհետև թեզերը շատ են, փաստեր ու ապացույցներ ձեռք բերելն էլ շատ բարդ խնդիր, դա չի նշանակում, որ պետք է միանգամից հանձնվել ու նետվել Աստված պապիկի գիրկը։ Աստված որպես զապաս տարբերակ միշտ է էլ կա, Աստված հավերժ է
Իսկ Դարվինը ՏՂԱ էր, Դարվինին պետք է մեծարել։
Տենց մի հատ երգ կա, չէ՞ «գիտնականնե՜ր հավաքվել են, էս աշխարհը՜ կառուցել եեեե՜ն...» ...![]()
Si vis pacem, para bellum
Varzor (18.06.2012)
Չէ, կյանք, ես կրեացիոնիստ չեմ)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հետաքրքիր է, որ էվոլյուցիան հեքիաթ է անվանում մեկն, ով հավատում է, որ ոմն հոգին, ինչքան էլ որ սուրբ հոգի լինի, դոմփել է ոմն կույսին, ինչից հետո կույսը կույս է մնացել, դրա համար կույսին մարդու են տվել, որ մարդն էլ դոմփի ու կույսը երեխա ունենա, որն ինքն իրեն զոհաբերի, որ մարդիկ փրկվեն իրենց հիպոթետիկ նախնու խոսացող օձին լսելու պատճառով խնձոր ուտելու մեղքից:
Լրիվ անհերքելի փաստեր են, իսկ էվոլյուցիան՝ հեքիաթ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Skeptic (12.08.2012), vigs (17.06.2012), մարդագայլուկ (08.04.2014)
Rhayader (17.06.2012)
Խնդրում եմ.եթե ժամանակդ ներում է մի քիչ խորքից սկսիր ընթերցումդ ու եթե նորից զգաս որ ես եմ սկսել վիրավորել ու ագրեսիա հրահրել՝ պատրաստ եմ ներողուծյուն խնդրելու։Իսկ ընդհանրապես ես չեմ ողջունում. ծաղրին ծաղրով կամ ագրեսիային ագրեսիաով պատասխանել։Գիտեմ. զգում եմ. բայց ես էլ սովորական տկարություններով մարդ եմ. ոչ ոքից առավել։
Շնորհակալություն հանդարտ խոսելաոճի համար. հուսով եմ առիթ կլինի զրուցելու։![]()
Արէա (17.06.2012)
Չե Արեա ջան։ Դու ուղղակի Էվոլիուցիոն տեսակետի կողմնակից ես դրա համար էդ վերապահումը ստեղծվել քեզ մոտ։Նույն բանն էլ հակառակ տեսքով կասեր էվոլիուցիան չնդունող մարդը։Գուցե։ Ինչ կա՞ որ։Մի՞թե ասել եմ նման բան։ կամ գուցե իրե՞նք չեն ասել։Արեա եթե այսպես մտածենք ուրեմն կստացվի որ ցանկացած վիճաբանող կողմ մեկը մեկին ապու՞շ է համարում։ Սա ճիշտ եզրահանգում չի։Ոչ ես ամենեվին չեմ համարում որ նրանք ապուշ են։եթե այդպես կարծեի ու շարունակեի բանավեճս՝ առաջին ապուշը ես կլինեի։
Վերջին խմբագրող՝ Նետ: 17.06.2012, 16:03:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ