User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր մարդիկ ինստիտուտներ են սարքել, հսկայական գումարներ են ստանում ու ծախսում, տուն են պահում վերջապես:Բա մի բան չնկարեն գոնե: հո պարապ չեն նստելու, թող մի բան նկարեն,մի քանի աղյուսակ էլ գձեն էլի :Հեսա որ ֆոտոշոփս բացեմ կարամ սարքեմ որ մարդը կոնսերվի բանկից ա առաջացել: Բայց հո իրականում ըտենց չի:
    Նետ ջան, պատմության մեջ ամենահարուստ ինստիտուտը մինչև օրս էլ եկեղեցին ա: Եկեղեցին ամենամեծ վերազգային կոռպոռացիան ա, բարդ հիերարխիայով, աշխարհի բոլոր երկրներում ներկայացված, ամեն գյուղում իրա կենտրոնով, ադմինիստրացիայով, սպասավորներով, ու ամենակարևորը, ծառայությունների մատուցմամբ, որից մարդ արարածը մինչև հիմա անվերապահ օգտվում ա - ծնունդ, կնունք, հարսանիք, թաղում, օրհնանք, հաղորդություն, մեղքերի թողություն, մոմ, խաչհամբույր ........

    Իսկ որ ֆոտոշոփդ բացես, ավելի հեշտ կլինի ֆոտոշոփով սարքել արարումը, ջրհեղեղն ու խաչելությունը, մեղա-մեղա:



    Ու պետք չի նաև մոռանալ, որ Աստվածաշունչը մի անգամից չի գրվել: Գրվել ա դարերի ընթացքում ու գրվելու ընթացքում եղել ա լիքը միջամտություն, քաղաքականություն, բյուզադական կայսերական էքսպանսիա, քննարկումներ, ձևափոխումներ, լիքը բանեն հանել են, լիքը նոր բան մտցրել են, ու սարքել են էն, ինչը մենք հիմա կարդում ենք տարբեր թարգմանություններով:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան եկեղեցին հալածելու իրավունք չունի:Եթե մի եկեղեցի որևե մեկին հալածել ա նշանակում ա էտ եկեղեցի չի, այլ եկեղեցու քողի տակ թաքնված վամպիր:
    Նետ ջան, չունի: Բայց հալածել ա, չէ? : Ես մեղավոր չեմ, որ միջնադարում ողջ եվրոպայով մեկ խարույկներ էին, որոնց վրա ում պատահի հերետիկոսի ու կախարդի խարանով վառում էին:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    եկեղեցին պետության հետ միանալու իրավունք չունի: եթե մի եկեղեցի պետական հարցեր ա լուծում դա եկեղեցի չի այլ եկեղեցու քողի տակ թաքնված գայլ:
    Բայց միացած ա եղել չէ ? Մինչև Ֆրանսիական հեղափոխությունը ու հետո բուրջուադեմոկրատական հեղափոխությունները, հետո էլ կարմիր հեղափոխությունները ու առաջին գրված սահմանադրությունները, որոնցում եկեղեցին անջատվեց պետությունից, պետությունն ու եկեղեցին ըստ էության միացյալ էին: Ի միջի այլոց, բողոքականության առաջացումն ու զարգացումն էլ որոշ եվրոպական երկրներում ու պապից անջատվելը գիտության, ճանապարհորդությունների, արվեստի, հայտնագործությունների զարգացման խթաններից մեկն էր:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշունչը անասելի խորը իմաստներ ա պարունակում իր մեջ:Ու այն կարդալուց, ամեն անգամ մի նոր բան են բացահայտում իրենց համար:Իսկ դու ասում ես ամեն ինչ պարզ է:Գրեթե վստահ եմ որ լրջությամբ չես կարդացել գոնե մի քանի էջ նոր Կտակարանից ու չես փորձել քո առջ բարձրացած հարցերին պատասխան գտնես այն նույն նախանձախնդրությամբ ինչը որ անում ես կապկաառաջացման հարցում:
    Նորից չստացվեց Աստվածաշնչին չդիպչելը:
    Իսկ ոչ մեկը չի ասում, որ Աստվածաշունչը իր մեջ խորը իմաստներ չի պարունակում: Էն էլ ինչքան խորը իմսատներ ա պարունակում: Վերջին հաշվով դա մարդկային մտքի արգասիք ա ու լուրջ խոհափիլիսիփայական ու կոսմոգոնիական աշխատություն ա: Ինքը չի կարա լուրջ չլինի, ինքը լուրջ ա, by definition. Ուրիշ բան, որ էտ լրջությունը չի նշանակում, որ արարման մենակ մի ձև կար ու ոչ մեկը չի կարա էտ ձևը կասկածի տակ դնի: Էլի էմ ասում, պետք ա երևի Աստվածաշունչն էլ նայել նոր լույսի ներքո: Աստվածաշնչյան ուսումնասիրություններն էլ են չէ զարգանում ? Հիմա չենք կարա երկու հազար տարի առաջվա պես ասենք, որ արևը պտտվում ա երկրի շուրջը, ու օձը սողում ա, քանի որ թարս պահին խնձոր էր դեմ տալիս միամիտ կնանիքին:

    Աստվածաշունրը նույնքան խորը իմաստներ ունի, որքան այլ կրոնափիլիսոփայական աշխատությունները - ղուրանը, վեդաները, ավեստան: ՄԻ հատ նայի, էն չխմած մայանները մի հատ օրացույց են նկարել, որը ամենայն հավանականությամբ պաշտամունքային նշանակություն ա ունեցել ու օգտագործվել ա նաև աստղագիտական ուսումնասիրությունների համար, ու ալամ մարդկությունը մինչև էսօր դրած տարբեր անկյուններով նայում ա, ու որոշում ա, թե մեզ քանի ամիս մնաց ապրելու:

    Ըստ թեմայի - Դարվինին ես լավ չեմ ճանաչում, բայց մարդկանց ներկա բազմազանությունը արդեն հուշում ա, որ մենք էվոլյուցիայի արդյունք ենք: Եթե բոլորս սերված լինեինք մեկից ու Աստծո պատկերով ու նմանությամբ, ապա չէինք լինի սև, սպիտակ, դեղին, կարմիր, մեծ աչքերով, նեղ աչքերով, բոյով, կոլոտ, փռչոտ, անմազ, բլանդին, ռիժի, կանապատի .... Սաղս կլինեինք Միքելանջելոյի Դավիթի նման:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.06.2012, 14:29:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.06.2012), Quyr Qery (06.06.2012), Skeptic (05.06.2012), Starkiller (05.06.2012), Varzor (05.06.2012), Գեա (04.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •