Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
Ինտելեկտի վրա մի կենտրոնացի: Արի դեռ համարենք թե մարդ գոյություն չունի, կամ մարդիք բոլորը վերացան ու մնացին եղած կենդանիները:
Doc ջան,էվոլյուցիայի հետ կապված էս ամբողջ պատմության առանցքային պահը հենց այն է, որ ինտելեկտը չի կարող առաջանալ պատահական: Իսկ դու ասում ես ինտելեկտի վրա մի կենտրոնացեք:

Մշտապես լինում են գենետիկական կոդի մուտացիաներ
Գենի փոփոխությունը բերում է ֆենոտիպի փոփոխության:
սրա հետ կապված մեջբերում եմ Մեղապարտի խոսքերից
Մենք հստակ տեսնում ենք որ կյանքի գենետիկական կոդը անփոփոխ է ,անշարժ ,այդ «չարաբաստիկ թե բարաբաստիկ» սկիզբը որին գիտնականները համարում են գենետիկական ԿՈԴ անփոփոխ է, սա ասում են գենետիկները և այն դատավճիռ է
Այս ինֆորմացիան դու չտեսնելու՞ ես տալիս, թե՞ Մեղապարտը սուտ է խոսում: Doc ջան, երբ գիտությունը գոնե մեկ հարցի շուրջ լիարժեք պայմանավորվածության կգա, այն ժամանակ նոր կարելի է այս կամ այն ինֆորմացիան ընդունել որպես վերջնական ճշգրիտ:

ՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ միաբջիջ օրգանիզմների խմբեր, զավթած տարածքի ընդլայնվելու եւ այլ զանազան պատճառներով իրարից իզոլացվում են լռիվ, կամ մասնակի: Այսինքն մի խմբի ներկայացուցիչ ֆիզիկապես հնարավորություն չունի հանդիպել եւ խաչասերվել մյուս խմբի ներկայացուցիչի հետ, կամ շատ հազվադեպ ունի այդ հնարավորությունը
Առաջանում է ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՄԻԱԲՋԻՋ ՕՐԳԱՆԻԶՄ
Doc ջան, միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը ինչպե՞ս է տեղի ունենում: նա որոշում է որ պետք է իզոլացվի եվ իզոլացվու՞մ է, միաբջիջ օրգանիզմը էնքան հնարավորություններ ունի որ կարող է ինքնակամ իզոլացվե՞լ: