Doc ջան,
Գենն ու ինֆորմացիան նույն բանը չեն: Կոպիտ ասած, մեկը hard driver-ն է մյուս soft-ը, սրոնք իրականում ոչ միայն տարբերվում են, այլ նաև տարբեր սուբստանցիաներից են կազմված: Հարցը այլ է, որ հասարակության լայն շրջանակների համար նախատեսված զեկույցներում փորձ է արվում նույնացնել դրանք` իրենց կառուցվածքով այդքան տարբեր երևույթների ի հայտ գալը միևնույն վայրում գոնե ինչ-որ կերպ բացատրելու համար:
Կրկին անչափ հետաքրքիր էր էվոլյուցիոն գործընթացը կումուլատիվ երևույթի հետ համեմատելու փորձը, քանի որ վերջինս կառավարելի միջավայրում իրականացված ուղղորդված գործողություն է: Դուրս է գալիս, որ էվոլյուցիոն գործընթացը ոչ միայն կառավարելի միջավայրում է տեղի ունեցել, այլ նաև ուղղորդվել է:
Իսկ առաջին գենի և նրանում կոդավորված ինֆամորացիան շատ չնչին բան համարելը, կարծում եմ շատ մակերեսային մոտեցում կլիներ: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ դա այդպես է, ապա միևույնն է, նույնիսկ այդպիսի չնչին բաների ինքաբերաբար առաջանալու տեսական կողմը անգամ անհնար է պատկերացնել:
Հրաշք ասելով ես սովորաբար նկատի ունեմ այնպիսի երևույթ, որը ամբողջ տիեզերքում տեղի ունենալու միայն մեկ հնարավորություն ունի:
Փոփոխվող պայմաններին տեսակի հարմարվելու համար մուտացիան, որպես միակ լավ միջոց դիտարկելուն դեմ ես հավանաբար ոչինչ չունեմ: Միայն թե մուտացիան պատվերով գործընաց չէ: Տեսակը չի կարող որոշել մուտացվել, քանի որ փոփոխվում են բնական պայմանները: Եթե նույնիսկ մեկ տեսակի մեջ մեծ արագությամբ միլիոնավոր մուտացիաներ տեղի ունենան, հենց այն պահին, երբ փոփոխվում են շրջակա միջավայրի պայմանները, ապա միևնույնն է, կարող է այնպես պատահել (և դրա հավանականությունը անհամեմատ մեծ է), որ դրանցից ոչ մեկը հարմար չգա այդ փոփոխված պայմաններին:
Սուպերինֆեկցիա տերմինի հետ ես ծանոթ չեմ, սակայն ենթադրում եմ, որ դա սարդի կողմից Պիտեր Պարկերին ներարկված թույնի այն քանակությունն էր, որ նրան վերջիվերջո Spaiderman դարձրեց:
Էջանիշներ