արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Բիձա (22.08.2009)
Mephistopheles (06.08.2009), Բիձա (22.08.2009)
Մանրամասնեք էլի, հարգելի ընդդիմախոսներ, ո՞վ և որտե՞ղ անվանակոչեց կենդանիներին:
Սա բարդագույն հարց է: Մինչ այս որևիցե մեկը չի պատասխանել այս հարցին, դու ուզում ես ֆորումում պատասխան ստանալ՞… Իսկ ի՞նչ է, հրեա, Կարմիր ծովով ողջ հրեաներին «քայլացրած» Մովսեսը գիտե՞ր:
Դե… ստացվել է: Իսկ դու կպատասխանես հարցին, թե ինչու՞ է ընձուխտի պարանոցն այդքան երկար:և վերջապես՝ կապիկի համար ավելի կարևոր էր. որ նա երկար ապրի այլ ոչ թէ ուղիղ քայլի։ Ինչու էվոլյության չաշխատեց կարևորագույն նպատակի վրա.այլ երկրորդականի։![]()
Իրականում, կարծում եմ, մարդու նախնու համար առավել նպատակային է եղել ապրել ուղիղ կեցվածքով, քան ծառից ծառ թռնելով: Այսինքն՝ միայն ես չեմ կարծում:
Մարկիզ՝ անընդհատ անդրադառնալով Աստվածաշնչին.ակամայից հաստատում եք որ այն ձեր անհաղթահարելի մրցակիցն է։Միևնույնն է փնովելով արարչագործությունը.չեք կարողանալու դարվինիզմին առաջ գցել։
Ամեն դեպքում արարման գործնթացը բավական գրագետ բացատրություն է տալիս .այն է ՝Աստված ստեղծեց կենդանիներին՝իրենց տեսակների պես . այլ ոչ թէ մի բջջից առաջացավ ողջ կենդանական բազմազանությունը։
Նաև նշվում է՝ իր տեսակի պես պտուղ թող տա ն։
Ոչ բարեկամս.կապիկի համար. գոյության պայքարում.ավելի հեշտ ու արագ էր չորս հենակներով վազելը քան 2 ոտքով։
Եղբայր ես այստեղ անդրադարձա նաև ընձուխտին: Դա նշանակում է, որ նա իմ մրցակիցն է՞՞…![]()
Արարման գործընթացը բացատրություն չի տալիս: Արարման գործընթացն ասում է արարվեց: Ու՞ր է բացատրությունը:
Դե սա հոյակապ ու խիստ գրագետ բացատրություն է… Մեկ տողով՝ կարճ ու կոնկրետ, հստակ, ես կասեի՝ հզորագույն բացատրություն է: Այս տողը մի գիրք արժե:Աստված ստեղծեց կենդանիներին՝իրենց տեսակների պես
Իսկ կենդանիների անվանակոչումը՞՞… Ո՞վ և որտե՞ղ արեց…![]()
Այսինքն՝ Ադամը՞…
Հարցազրույց մեր սեքսոտ նախահայր Ադամի հետ:
Նախանցյալ օրը սիրելի տանտեր աստվածը ինձ համար մի փոքրիկ զվարճություն կազմակերպեց, որի մասին ես հաճույքով կհիշեմ մինչև կյանքիս վերջը: Բոլոր կենդանիները շքերթով անցան իմ առջևով: Ծերուկն ինձ ասաց. «Ինչ անուն որ կտաս մի կենդանու, այն էլ նրա անունը կլինի»: Ա՜յ, հյուրընկալություն եմ ասել:
Դժվար է անգամ երևակայել, թե դրանցից, այդ կենդանիներից, ինչքան անցան իմ առջևով: Ես երբեք չէի կարծել, թե աշխարհի երեսին այդքան շունչ-արարած կա: Բայց ես նրանց անուն դնելիս դժվարություն չքաշեցի: Լեզուն, որով ազատ ասում-խոսում եմ, թեև երբեք ու ոչ մի տեղ չեմ սովորել, արտակարգ հարուստ լեզու է, արտահայտությունների անսահման առատությամբ…
Փառահեղ բան էր բոլոր կենդանի արարածների այդ ստուգատեսը: Եվ երբ ես ասում եմ փառահեղ էր, դա դեռ ամբողջը չէ: Մենք ծրագրում ունեինք նաև երգիծական համար: Դա ձկների հայտնվելն էր: Հիմա պատկերացրեք. մեր այգին ընկած է ցամաքում, ծովի ափերից հեռու: Այստեղ միայն գետեր կան, այսինքն անալի ջուր: Երևակայեցեք, թե ինչպես էին մռութները ծամածռում ծովային ձկները Տիգրիսի ու Եփրատի հոսանքներով դեպի վեր բարձրանալիս. որպեսզի գան ներկայանան ինձ: Աղի ջրի բացակայությունը նրանց սարսափելի վրդովեցրել էր: Ինչպե՜ս էի ես քրքջում: Իսկ ծովային կաթնասունները՞: Հայրիկս գլխի էր ընկել ու այս առիթով լայնացրել էր իմ այգու գետերը, թե չէ ոչ մի կետ դրանց հունով չէր կարող խցկվել-անցնել…
Գուցե գտնվեն մարդիկ, որոնք չուզենա՞ն հավատալ այս պատմությանը: Անազնիվները պիտի ժխտեն, որ փոկերը, ծովափղերը, սպիտակ արջերը, պինգվինները այդ շքերթի համար կարողացան ժամանել Տիգրիսի ու Եփրատի հովիտը, որ հենց այստեղ հավաքվեցին կենգուրուները, բադակտուցները, քմու ջայլամները, փղերը…
…Հետո ի՞նչ: Քննադատությունը դեռ ոչինչ չի նշանակում…
Մանրախնդիրները կասեն. «Հը, իսկ զանազան ջրամբարների հազվադեպ ձկնատեսակները, օրինակ, բայկալյան օմուլը, Չուդ լճի սիգը, հեռավորարևելյան սիգը-նրանք ինչպե՞ս հասան այստեղ»: Այդ ձկները աստծուց հատուկ թույլտվություն էին ստացել և ստուգատեսի են ներկայացել Եդեմ… օդային ճանապարհով…
Լեո Տաքսիլ «Զվարճալի Աստվածաշունչ»
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ