Հարգելի Hay_XY թեման դարվինիզմի մասին է ոչ թէ Քրիստոնեության։Ինչևէ փորձեմ պատասխանել Քրիստոնեության մասին թյուր պադկերացմանդ։Մինչև 301 թիվը հայաստանում իհարկէ եղել են քրիստոնյաներ.այստեղ խոսքը պետականօրեն ընդունման մասին է .որը բոլորովին այլ բան է։ Իսկ Քրիստոսից առաջ ապրողները նույնպես հնարավորություն են ունեցել լսել Նրա ձայնը և փրկվել քանի որ խաչելությունից հետո ավետիս է եղել նաև դժոխքում և ովքեր հավատացել են՝ փրկվել են։
ո՛չ չի ստացվում.այստեղ խոսքը ոչ թէ չիմանալու մասին է. այլ միտումնավոր չնդունելու մասին։
Վերադառնալով դարվինիզմին՝ասեմ որ այդ թէորեան աշխարհի մյուս թեորեանեից ամենաանկատարն ու ոտաբոբիկն է։ այն չունի ոչ մի գիտական հիմք։ Դարվինը ուղղակի կատրել է այն ժամանակի մատերիալիստական աշխարհի պահանժը միայն։Մի տեսություն որը հիմնված է պատահականության վրա։ի՞նչ է. օրինաչափությունը առաջացել է պատահականությունի՞ց. կամ քաոսից։ Դարվինի միակ ՙգիտական՚ տերմինը ՙՍկսեց՚ ն է։
սկսեց առաջանալ։
միաբջջից սկսեց առաջանալ երկբջիջ։իսկ ինչու՞ սկսեց. ինչը ստիպեց. որ սկսի.ում և որ ծրագրով սկսեց։Սրանց մասին ոչ մի խոսք չկա։
ինչպես մի մեծ գրադարանում՝ գրքերը խնամքով դասավորված են իրենց դարակներում.այնպես էլ կենդանական և բուսական տեսակները շատ հստակ առանձնացված էն իրարից։Ծիծաղելի չէ՞ արդյոք մտնել ասենք մատենադարան և պատկերացնել որ այնտեղի բոլոր գրքերը պատահական են գրվել և պատահական հայտնվել իրենց տեղերում։
Այսպես կարելի է պատկերացնել՝ սկզբում առաջացել է Ա տառը։ հետո ժամանակի ընդացքում Ա ից առաջացավ Բ տառը.և այսպես 36 անգամ.
դե ուղղակի սկսեցին առաջանալ։ինչ կա որ՞։
բայց առաջանալը դեռ մի կողմ՝ հետո սկսեցին այդ տառերը ժամանակի ընդացքում դասավորվել իրար կողք և պատահականության սկզբունքով գրվեցին ոչ պատահական .հրաշալի գրքեր։
Այժմ խնդրում եմ հայացք գցենք մեր շուրջը։ ինչքա՞ն անգամ է այս բովանդակ աշխարհը բարդ ու ներդաշնակ ցանկացած գրադարանից.և ամեն բան պարզ կլինի։
Էջանիշներ