Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Mephistopheles, այս թեմայում դու ավելի շատ շոշափում ես արարչագործություն տերմինը քան որեվէ այլ տերմին կապված բուն թեմայի հետ, սա՝ քո կողմից որդեգրած, բուն թեմայի հետ կապված ասելիքի բացակայության քողարկման հատուկ տակտիկա է: Իսկ եղած ասելիքն էլ սահմանափակվում է հետեվյալով ՝ եթե չկա արարչագործության ապացույց ապա դա մեխանիկորեն ապացուցում է էվոլյուցիոն տեսությունը:
Չամիչ ջան բոլորնել գիտեն, որ դա այդպես չէ: էվոլյուցիոն տեսությունը ապացուցվում է ճիշտ հակառակ ` ՄԻԱՅՆ գիտական փաստերով:

Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Doc --դու ինձ խնդրում ես նկարագրել մի պրոցես որին ես չեմ հավատում, նկարագրի այն պայմանները, այն հնարավոր մուտացիոն պրոցեսները իրենց հնարավոր հետեվանքներով, որի արդյունքում իմ շունը կենթարկվի էվոյլուցիայի:
Ես քեզ ոչինչ չեմ խնդրում, պարզապես քո հարցին եմ պատասխանում: Քո շունը սելեկցիայի արդյունքն է, որը նույն ընտրությունով են անում: ընտրությունը լինում է բնական (էվոլյուցիա) եւ արհեստական (սելեկցիա), սակայն գաղափարը նույնն է:
Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը

Doc ջան Մաուգլիի սինդրոմ տերմինը ոչ թե փիլիսոփայական այլ գիտական տերմին է, այն օգտագործվում է բժշկության մեջ : Եթե դուք արդեն որոշել եք ժխտել գիտությունը ապա այս խոսակցությունը կարելի է այսքանով ավարտել:
Չամիչ ջան ես չեմ զարմանում, որ դու մինչեւ հիմա էվոլյուցիոն տեսության իմաստը չես հասկացել, որովհետեւ դու պարզ գրածս մեկ նախադասությունը չես կարողանում հասկանալ, կամ չես ուզում:
Ես քո մաուգլիի սինդրոմի առկայությունը չեմ ժխտում, ես քո եզրակացությունն եմ ժխտում, որ դու ասում ես եթե այդպիսի սինդրոմ կա, ուրեմն դա նշանակում է մարդը էվոլյուցիայի արդյունք չի: Տարբերությունը տեսնում ես, թե չէ?[quote=Չամիչ;1756567]

Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ եթե այդ երեխան չծնվեր այդ ալկոհոլիկ ծնողների մոտ, ինչ սերի մասին կխոսաիր դու: Սկզբից մարդը, հետո սերը:

Doc ջան խոսքերդ փորձիր շարադրել մի փոքր ավելի տրամաբանականորեն շոշափելի:
Քո պես եմ տրամաբաբում: Սա քո տրամաբանությունն է, ոնց է որ չես հասկանում?
Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Մաուգլիի սինդրոմը իսկապես սարսափելի երեվույթ է, եվ ո՞վ է պատասխանատու այդ երեխաների սոցիալական դեգրադացման, եվ նրանց ճակատագրերի կործանման համար:

Ինչպես նշացի, այս երեվույթը առավել շատ նկատելի է հենց Ռուսաստանում, այսինքն, նաղքին խորհրդային, մատերիալիստական կործանարար ռեժիմի ծնունդ է: ցանկացած տեսություն, որը ներառում է մատերիալիստական երանգներ, իր բնույթով խիստ հակասում է մարդ արարածի բուն էությանը, եվ նպաստում է նրա հետագա դեգրադացմանը:
Փիլիսոփայում ես, գիտությունից խոսիր: