Թե ինչո՞ւմ է կայանում այս տեսության էությունը, բոլորս էլ գիտենք: Սակայն հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը, ինչքանո՞վ եք կողմ Դարվինի էվոլյուցիայի տեսությանը:
արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Թե ինչո՞ւմ է կայանում այս տեսության էությունը, բոլորս էլ գիտենք: Սակայն հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը, ինչքանո՞վ եք կողմ Դարվինի էվոլյուցիայի տեսությանը:
Ես միանգամայն դեմ եմ Դարվինի տեսությանը…
Ես ինքս քրիստոնյա եմ ու պաշտում եմ միայն աստծուն, բայց ես միանգամայն համոզված չեմ կարող ասել, որ մարդկության սկիզբը Ադամն ու Եվան են … Մենք սովորական մահկանացուներ ենք, ու երբեք ոչ ոք չի կարղ ստույգ բան ասել սրա վերաբերյալ… Ես շատ եմ կարդացել մարդու ծակումնաբանության մասին, դիտել ֆիլմեր, բայց այդ ֆիլմերն ու գրքերը նորից բազում հարցականներ են թողել գլխումս… Եկել եմ այն եզրահանգմանը, որ ավելի լավ է մտածել, որ ճիշտը աստվածաշնչյան տարբերակն է քան հավատալ «բլա-բլաներին»… Գիտեմ հիմա կասեք՝ էլ ինչ քրիստենյա, որ կասկածում է, բայց ինչպես ասում է «Աստվածաշունչը». «Եթե կասկածում ես, ուրեմն հավատում ես»…
Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են![]()
Razo (24.12.2009)
Այո Դարվինը իր կյանքի վերջում գրել՝ մառդիկ ինձ ճիշտ չհասկացան, միայն այն փաստը որ պապու-պապի......պապը եղել է կապիկ կամ խոզ արդեն տհաճություն է պատճառում
Իմիջիայլոց, ինքը Դարվինը չի ասել թե մարդը կապիկից է առաջացել, ինչպես շատերը կարծում են։
Նա ընդամենը ասել է, որ «մարդն ու կապիկը միևնույն նախնին ունեն»։ Կարծում եմ տարբերությունը պարզ է։ Իսկ մարդու կապիկից առաջացած լինելու միտքը արդեն Դարվինի տեսության շարունակողներն են հայտնել։
Տարիներ առաջ մի հոդված էի կարդում, որի հեղինակ գիտնականը գտնում էր, որ ոչ թե կապիկն է զարգանալով մարդ դառել, այլ մարդն է ծուլության ու բարոյալքման պատճառով դեգրադացիայի արդյունքում կապկային ճյուղավորում տվել։ Հոդվածում բերվում էր ասվածի մի շարք հիմնավորումներ, մասնավորապես, տարբեր կենդանիների դեգրադացիայի արդյունքում նոր տեսակների ստեղծման հայտնի օրինակներ էր բերվում։
Բացի դրանից, կան մի շարք հնագիտական փաստեր, որ հազարամյակներ առաջ մարդակապիկների հետ մեկտեղ եղել են նաև զարգացած մարդկային քաղաքակրթություններ։ Այս փաստերը սովորաբար հասարակությունից հնարավորինս թաքցվում են ժամանակակից գիտական աշխարհում իշխող դարվինիզմի ջատագովների կողմից։
Իմիջիայլոց, արևելյան էզոտերիկ ուսմունքներոմ էլ կարծեմ հանդիպել եմ նմանատիպ տեսակետի, ըստ որի կապիկներն առաջացել են մարդու այլասերման, կենդանիների հետ խաչասերման արդյունքում։
Հավանաբար, Դարվինի տեսությունը պարունակում է ճշմարիտ դրույթներ, սակայն դրանք գործում են որոշակի սահմաններում, ամբողջի մաս են կազմում։ Ըստ երևույթին Դարվինիզմի տեսության սխալն այն է, որ նրանում մասնավորը, էվոլուցիայի մի բաղադրիչը ընդհանրացվել է ամբողջի վրա։
Ի դեպ, ինքը Դարվինը կարծեմ կյանքի վերջին շրջանում հասկացել ու խոստովանել է իր տեսության խիստ թերի լինելը։ Սակայն գիտական աշխարհում այն մեկնաբանվել է որպես ծերունական մտքի անկում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Որմիզդուխտ (20.05.2009), Ֆոտոն (25.07.2009), Ֆրեյա (23.04.2009)
Ինչ վերաբերում է մարդու ծագման մասին Աստվածաշնչյան տեսակետին, այստեղ էլ կարծում եմ պետք չի ամեն ինչ բառացի ընկալել։ Աստվածաշունչում շատ մտքեր սիմվոլիկ են ասված ու բառացի մեկնաբանությունը պրիմիտիվացման է բերում։
Մասնավորապես, Ադամը հավանաբար ոչ թե մի մարդ էր, այլ մարդկային մի ամբողջ ռասսայի սիմվոլ էր։ Ընդ որում, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Աստվածաշնչում կարծես երկու տարբեր Ադամների (երկու տարբեր մարդկային ռասսաների) մասին է խոսվում։ Եթե հետաքրքրում է, կաշխատեմ ժամանակ գտնել ու կոնկրետ մեջբերումներով ցույց տամ նշածս։
Իսկ ընդհանրապես, կարծում, որ մարդու ծագման գիտական ու կրոնական տեսակետները մոտ ապագայում կհանգեն իրար ու կդադարեն միմյանց հակասել։ Հիմա արդեն նման միտումներ նկատվում են։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Դարվինի ջատագով լինելով հանդերձ, ոչ միայն չեմ ժխտում, այլև շատ կողմ եմ այդ տեսությանը: Մասնավորապես, այն փաստը, որ եցիպտացիներն ու մայաներն այն ժամանակ քաղաքակրթություն ունեին, երբ նախահայերը դեռ ժայռապատկերներ էին նկարում, բայց գրեթե չէին զարգանում, հնարավոր ակնարկ է, որ նրանք այդ ամենը ստացել են առավել հին քաղաքակրթությունից, բայց քանի որ ինենք չեն մշակել՝ չեն էլ կարողացել զարգացնել:
Բայց դա էվոլյուցիոն տեսությանը (որը որոշ հարթուղեղ տերտերներ պարզեցրել են մինչև «մարդը կապիկից է առաջացել» մակարդակի) ոչ մի կերպ չի հակասում: Պարզապտս համեմատելով ավստրալոպիտեկից պիտեկանտրոպ ու պիտեկանտրոպից մինչև առաջին հիշատակումները հասարակության մասին ընկած ժամանակաշրջանները, հասկանում ենք, որ այդ ընթացքում մարդկությունը կհասցներ տաս անգամ զարգանա մինչև հիմիկվա մակարդակն ու կործանվեր:
Այնպես որ, մեկը մյուսին չի հակադրվում:
Բացի դրանցի, կա ոչ միայն «ճյուղավորվող», այլև «օղակաձև» էվոլյուցիա: Փաստորեն, մարդը կարող է զարգանալ, դեգրադացվել ու հետո նորից զարգանալ, փոխվել և այլն:
Բացի դրանից, մի քանի ենթադրյալ փաստը դեռ չի կարող հերքել կայացած, ապացուցված, հիմնավորված ու աշխատող տեսությունը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հենց այդ է խնդիրը, Մարդկային հասարակությունը անհույս կապվելով կրոնի հետ դարերի ընթացքում չի փորձել պարզել արդյոք չկա ավելի կոնկրետ փաստերի ու հետազոտությունների վրա հիմնված տեսություն, որը կբացատրի մարդու և առհասարակ օրգանական կյանքի սկիզբն ու զարգացումը։ Եվ միայն որոշակի "հետաքրքրասեր" մարդկանց չարչարանքների շնորհիվ/Կյանքի գնով/ է որ այսօր քիչ թե շատ բացատրվում են բնության և երևույթների պատճառները և մարդու գոյության հիմնահարցը։ Ինչքա՜ն հեշտ է ստեղծել մի տեսությունը/խոսքս կրոնի մասին է/ որը ունի անվերջության գաղափարը պարունակող սկզբնաղբյուր, լուրջ շատ հեշտա հենց ընկնես փակուղաի կարող ես հեշտությամբ այնտեղից դուրս գաս օգտվելով անվերջ սկզբնաղբյուրից, իրոք կարելի է ցանկացած մարդ էլ բռնի մի հատ "..." անունով իրեն համար աստված ստեղծի և նրա անբնական հզորության վրա բացատրի ամեն ինչ...ես մի օր փորձել եմ, չեն կարողացել հերքել, անունը "Գագոի տեսություն էր"...Մի խոսքով ես բան չունեմ ասելու կրոնը ինքնին լավ բան է սակայն պետք չէ հուսահատորեն կախվել նրանից։
Իսկ Դարվինի տեսության մասին կասեմ հետևյալը։
Դա բավականին ճշգրիտ բացատրություններ պարունակող տեսություն է և այնտեղ մի կախվեք այն բանից մարդը առաջացել է կապիկից թե ուրիշ ինճոր կենդանուց քանի որ այնտեղ կան բավականին շատ օրենքներ և օրինաչափություններ, որոնք բավականին մեծ ճշտությամբ ապացուցված են և դրանց հիման վրա ստանումեն բավականին ճշգրիտ հետևանքներ։ Օրինակ Բնական ընտրությունը, գոյության կռիվը և էլի շատ ու շատ ապացուցված փաստեր։ Այսպես որ ես դա համարում եմ բավցականին ճշգրիտ տեսություն։ Ինչևէ գուցե մարդկությունը իվիճակի չի ստեղծել մի տեսություն որը իդեալական կերպով տա բոլոր հարցերի պատասխանները։ Ամեն դեպքում ավելի հակված եմ հավատալ որ Մարդը էվոլուցիայի արդյունքում ձևավորված էակ է որը դեռ ունակ է կատարելագործվելու, քան մյուս լիովին անհիմն տարբերակին
Հ.Գ. Առավոտից սկսած գրառումս վերջապես վերջացրեցի![]()
Loading your personal settings....
Mephistopheles (21.04.2009), Բիձա (22.08.2009)
Չգիտեմ ով ոնցա մտածում ,բայց իմ նախնիները կապիկից չեն առաջացել , ամեն ինչ ու ամեն ոքի ստեղծել է Աստվածը :
Չեմ բացառում , որ մեր նախնիները հին ժամանակներում կարողա և ապրել են ծառերի վրա , բայց կապիկ հաստատ չեն եղել ,կարողա և մարդը նմանա կառուցվածքով կապիկի ,բայց բացի կապիկներից մարդը նմանա նաև բնության այլ կենդանի արարածներին ոչ միայն մարմնի մասերով ,այլև օրգաններով![]()
Чеширский КотЭ
Կտրուկ (19.07.2009)
Երբ տեսնում ես կենդանիների բազմազանությունը, հիանում ես դրանց ստեղծողի հասրուստ երևակայությամբ: Սակայն երբ սկսում եմ ենթադրել, որ դա ստեղծել է Աստվածը ՄԱՐԴՈՒ համար, զարմանում եմ թե ինչպիսի սահմանապակ երևկայություն ուներ այդ նույն Աստվածը, որ մարդը իր կառուցվածքով շատ քիչ է տարբերվում ամենահասարակ կապիկից: Ցանկացած մարդ կարող է առաջարկել բազմաթիվ հատկություններ, որոնցով կարելի էր օժտել մարդուն` ընդգծելու համար նրա առանձնահատուկ դերը: Միայն բանականությունը դեռ քիչ է, քանի որ իմ ներքին համոզմամբ, դելֆիններն իրենց բանականությամբ գերազանցում են մարդուն: Չիմացողների համար նշեմ, որ երբ դելֆիններին սովորեցնում են բառեր , նրանք կարողանում են այդ բառերով կազմել իմաստ արտահայտող նախադասություններ: Դոլֆինները նույնպես ունեն որոշակի "սոցիալական" խմբեր: Սակայն նրանց "բանականություն" նրանց թույլ է տալիս պաշտպանել միմյանց և ոչ թե սպանել:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ճիշտն ասած առիթ շատ է եղել երբ զրուցել եմ Դարվինի տեսության կողմակիցների հետ: Ամեն անգամ նկատել եմ, որ նրանք ոչ մի հստակ պատկերացում չունեն թե իրականում ինչ կարգի տեսության հետ գործ ունեն, ինչ որ տեսության կողմնակից են բայց երբ խնդրում ես քիչ թե շատ նկարագրել թե ըստ իրենց պատկերացման կոնկրետ ինչպես է տեղի ունեցել այդ էվոլյուցիոն պրոցեսը, հասկանում ես որ իրենք էլ չունեն ոչ մի կոնկրետ պատկերացում:
Ստացվում է որ ոչ միայն արարչագործության տեսությունն է հիմնված հավատի վրա, այլ Դարվինյան տեսությունը նույնպես ոչ պակաս հիմնված է հավատի վրա:
Դարվինյան տեսությունը կածես կոչված է հավատացյալներին ազատել իրենց մոլորյալ համոզմունքների գերությունից եվ վերջապես լույս սփռել մարդկության առաջացման հետ կապված բոլոր գաղտնիքների վրա, բայց արի ու տես որ այս տեսության կողմնակիցները ընդամենը առաջարկում են հավատի մեկ տեսակը փոխարինել հավատի մեկ այլ՝ ավելի ժամանակակից տեսակով:
Դարվինյան տեսության կողմնակիցները հավատում են որ մարդկության նախահայրը եղել է ինչ որ կապկամարդանման էակ, բայց էտ կապկանման էակի հետ կապված ոչ էլ ինչ որ կոնկրետ ապացույցներ կան, իսկ թե կոնկերտ ինչպե՞ս է տեղի ունեցել էվոլյուցիոն պրոցեսը, էլի միայն Աստծուն է հայտնի:
Եթե ես ընտրեմ թե ինչի հավատալ ապա հակված եմ հավատալ ոչ թե Դարվինյան այլ Արարչագործության տեսությանը: Դարվինյան տեսությունը կարծես կոչված է ինքը իրեն հերքելու եվ ամրապնդելու հավատը առ արարչագործությունը:
Միքայէլ (25.06.2009)
Ես այս առումով մի բան կասեմ՝ իմ անձնական կարծիքն է, իհարկե: Ոչ ոքի չեմ բռնանում ընդունել այն:
Ինքս ընտրել եմ քվեարկության առաջին տարբերակը, բայց... և էլի մի բայց բայցից հետո...
Կնքված եմ՝ որպես քրիստոնեա՝ հայ առաքելական եկեղեցում, և փաստը, որ քրիստոնեա եմ, չեմ հերքում, սակայն ինքս Աստվածաշունչը և հավատքը ընդունում եմ՝ որպես ինքնադաստիարակման և դիսցիպլինայի կարևորագույն հիմքեր և ոչ ավելին:
Յուրաքանչյուր կրոն, յուրաքանչյուր հավատք քարոզում է դիսցիպլինա, պատվիրաններ և «զգուշացնում» դատուդատաստանի օրվա մասին: Բոլոր հավատքների դավանողներն էլ համոզված են, որ իրենց հավատքն է միակ ճիշտը և որ միայն իրենք են փրկվելու:
Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, որ մինչև 301թ. մահացած հայերը, օրինակ, դժոխք են գնալու, որովհետև Աստծուն (Հայր, Որդի և Սուրբ Հոգի) չեն ճանաչել: Իսկ, ըստ Աստվածաշնչի՝ ով Հիսուսին չի ընդունում որպես Աստծո որդի, նա Նեռի որդին է:
Ստացվում է, որ Ինդոնեզիացիները (օրինակ) ազգովի Նեռի որդիներն են և բոլորը գնալու են իրենց հոր մոտ՝ տանջվելու: Կամ կարծում եք կենդանիները հոգեբանություն չունե՞ն: Շուն չկա՞, որ արտահայտում է իր ուրախությունը, երբ նրան սիրում ես և նեղանում է, երբ ջղայնանում ես վրան: Ի՞նչ է, այս էակները գնալու են դժոխք, որովհետև Աստծուն չե՞ն հավատում:
Չէ, չեմ կարծում: Կյանքը մի անգամ է տրված բոլորին: Ապրեք Ձեզ վայել: Եվ մի խանգարեք մյուսներին ապրել:
Իսկ շարունակում եմ չհերքել փաստը, որ քրիստոնեա եմ՝ միայն ազգի միասնականությունը պահպանելու նպատակով:
Այսքանը:
Վերջին խմբագրող՝ Hay_XY: 14.05.2009, 01:57:
Հարգելի Hay_XY թեման դարվինիզմի մասին է ոչ թէ Քրիստոնեության։Ինչևէ փորձեմ պատասխանել Քրիստոնեության մասին թյուր պադկերացմանդ։Մինչև 301 թիվը հայաստանում իհարկէ եղել են քրիստոնյաներ.այստեղ խոսքը պետականօրեն ընդունման մասին է .որը բոլորովին այլ բան է։ Իսկ Քրիստոսից առաջ ապրողները նույնպես հնարավորություն են ունեցել լսել Նրա ձայնը և փրկվել քանի որ խաչելությունից հետո ավետիս է եղել նաև դժոխքում և ովքեր հավատացել են՝ փրկվել են։
ո՛չ չի ստացվում.այստեղ խոսքը ոչ թէ չիմանալու մասին է. այլ միտումնավոր չնդունելու մասին։
Վերադառնալով դարվինիզմին՝ասեմ որ այդ թէորեան աշխարհի մյուս թեորեանեից ամենաանկատարն ու ոտաբոբիկն է։ այն չունի ոչ մի գիտական հիմք։ Դարվինը ուղղակի կատրել է այն ժամանակի մատերիալիստական աշխարհի պահանժը միայն։Մի տեսություն որը հիմնված է պատահականության վրա։ի՞նչ է. օրինաչափությունը առաջացել է պատահականությունի՞ց. կամ քաոսից։ Դարվինի միակ ՙգիտական՚ տերմինը ՙՍկսեց՚ ն է։
սկսեց առաջանալ։
միաբջջից սկսեց առաջանալ երկբջիջ։իսկ ինչու՞ սկսեց. ինչը ստիպեց. որ սկսի.ում և որ ծրագրով սկսեց։Սրանց մասին ոչ մի խոսք չկա։
ինչպես մի մեծ գրադարանում՝ գրքերը խնամքով դասավորված են իրենց դարակներում.այնպես էլ կենդանական և բուսական տեսակները շատ հստակ առանձնացված էն իրարից։Ծիծաղելի չէ՞ արդյոք մտնել ասենք մատենադարան և պատկերացնել որ այնտեղի բոլոր գրքերը պատահական են գրվել և պատահական հայտնվել իրենց տեղերում։
Այսպես կարելի է պատկերացնել՝ սկզբում առաջացել է Ա տառը։ հետո ժամանակի ընդացքում Ա ից առաջացավ Բ տառը.և այսպես 36 անգամ.
դե ուղղակի սկսեցին առաջանալ։ինչ կա որ՞։
բայց առաջանալը դեռ մի կողմ՝ հետո սկսեցին այդ տառերը ժամանակի ընդացքում դասավորվել իրար կողք և պատահականության սկզբունքով գրվեցին ոչ պատահական .հրաշալի գրքեր։
Այժմ խնդրում եմ հայացք գցենք մեր շուրջը։ ինչքա՞ն անգամ է այս բովանդակ աշխարհը բարդ ու ներդաշնակ ցանկացած գրադարանից.և ամեն բան պարզ կլինի։![]()
Իմ կարծիքով էվոլյուցիա եղել է, և մինչև օրս էլ շարունակվում է. Այլ բան է ընդունել Ատծուն: Ես համարում եմ որ Աստված անկենդանին մատերիան վերածեց կենդանիի ու զարկ տվեց նրա զարգացմանը, սկսվեց էվոլյուցիան, որի ընթացքում Աստված պարբերաբար միջամտում էր և ուղղորդում այն կողմը որը ցանկանում է, արդյունքում առաջացավ մարդ <կավից>` անկենդան մատերիայից, որը ուներ Աստծո պատկերը` կատարելագործված գիտակցություն, ավելի զարգացած հասարակայնություն...Եվ եթե այս տեսության (եթե չեմ սխալվում ԴԱՈՍԻԶՄԻ) տեսանկյունից նայենք, ապա Աստվածաշնչի շատ փաստեր համընկնում են
Կյանքն առաջացել է ջրում, որից տեո անցել է էվորյուցիոն պրոցեսով: Դրա պարզ ապացույցը Օպարինի տեսությունն է, ըստ որի առաջին «օրգանիզմները» դրանք կոացերվատային կաթիլներն են, որոնք առաջացել են ջրում քիմիական միացությունների հետևանքով: Եթե ուշադրություն դարձնեք ցանկացած կենդանի օրգանիզմ կազմված է 4 հիմնական կարևոր քիմիական տարրերից՝ ազոտից, թթվածնից, ջրածնից և ածխածնից: Այս 4 էլեմենտներից էլ կազմված են թե սպիտակուցները, թե ածխաջրերը և թե ճարպերը: Տակ շտո ժողովորդ բերեք խոսենք փաստերով, այլ ոչ թե տեսնենք չենք կարում կոնկրետ մի բան ապացուցել անմիջապես ասում ենք աստվածա ստեղծել ու վերջ:
Հա մի բան էլ ասեմ մեր հայ մեծն գրողներից մեկն ասելա «ՈՉ ԹԵ ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ՄԱՐԴՈՒՆ ԱՅԼ ՄԱՐԴՆ ԻՆՔԸ ՍՏԵՂԾԵՑ ԱՍՏԾՈՒՆ»: Ու սա ուղղակի խոսքեր չեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ