User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 3 97-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #31
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    հմմ, էս հարցման արդյունքները իրոք մտահոգիչ են, փաստորեն 18 ակումբցի դեռևս միջնադարում է ապրում...

    Լավ, ուրեմն ձեր կարծիքով Աստված է մարդուն ստեղծել, դրանից հետո էլ հոմո էրեկտուսների, հոմո նեանդերթալցիների ու մյուս մարդանմանների ոսկորներն ու կմախքները հենց ընենց շաղ ա տղել աշխարհով մեկ....
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (24.04.2009)

  3. #32
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմ, էս հարցման արդյունքները իրոք մտահոգիչ են, փաստորեն 18 ակումբցի դեռևս միջնադարում է ապրում...

    Լավ, ուրեմն ձեր կարծիքով Աստված է մարդուն ստեղծել, դրանից հետո էլ հոմո էրեկտուսների, հոմո նեանդերթալցիների ու մյուս մարդանմանների ոսկորներն ու կմախքները հենց ընենց շաղ ա տղել աշխարհով մեկ....
    Չէ, երևի ուղղակի էքսպերիմենտի ժամանակ որոշ լաբորատոր նմուշներ չեն հաջողվել, դրանց էլ է բաց թողել մարդոլորտ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (24.04.2009)

  5. #33
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ մեզ այլմոլորակայիններն են ստեղծել: Ոնց որ մենք ակվարիումին ենք նայում ու զվարճանում ձկների կյանքով, էքսպերիմենտներ անում նրանց հետ, այնպես էլ մենք ենք ինչ-որ մեկի էքսպերիմենտ հանդիսանում:
    Հա, բայց ես էլ կարող եմ ասել, թե ոչ թե այլմոլորակայիններն են ստեղծել, այլ "այլգալակտիկայինները" ու ոչ մի բանով չհիմնավորեմ... հարյուրավոր նման ֆանտաստիկ հիպոթեզներ կան, որոնք ուղղակի մարդու մտքի ֆանտազիաների հետևանք են...
    Իսկ Դարվինի տեսությունը մինչև հիմա էլ չի հնացել... այսինքն` այն չի էլ կարող հնանանալ, քանի որ այն ոչ թե տեսություն է, այլ հիմնավորված ֆունդամենտալ գիտելիք կենդանական աշխարհում տեղի ունեցող պրոցեսների մասին:
    Եւ նրա տեսությունը շատ ավելի հավանական ու հիմնավորված է, քան բոլոր մնացածը, քանի որ կոնկրետ գտնված ապացույցներ կան` բրածոներով պարզ է դառնում:
    Բացի այդ, էվոլյուցիայի պրոցեսը հիմա էլ չի դադարում, ուղղակի երկար ժամանակ են պահանջում, դրա համար ակնհայտ չեն բոլորի համար


    հ.գ. Եւ վերջապես մեկ հանդիպակաց հարց. ՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻՆ ?
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #34
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Երևի ես մի քիչ լավ չարտահայտվեցի։ Իմ տարբերակը ոչ թե Դարվինի տեսության ալտերնատիվա է, այլ նրա լրացում։ Դարվինը բացատրում է, որ մարդն առաջացել է ինչ-որ կենդանուց, այդ կենդանին մեկ այլ կենդանուց, և այլն մինչև ամեոբա։ Իսկ որտեղի՞ց է առաջացել առաջին կենդանի օրգանիզմը։ Այդ հարցին Դարվինի տեսությունը, ինչքան գիտեմ, չի պատասխանում։ Իմ տարբերակը՝ այլմոլորակայինները որոշել են էքսպերիմենտ անել, կամ պարզապես զվարճանալ։ Բերել են Երկիր մոլորակ այդ տարրական օրգանիզմը և հետևում են զարգացմանը։

    ՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻՆ ?
    Այդ հարցի պատասխանը մարդկությունը երբեք չի իմանա։ Այդ այլմոլորակայինները մեզնից մի կարգ ավելի զարգացած են։ Դա նույնն է որ ակվարիումի ձկները սկսեն մտածել թե ով է ստեղծել մարդկանց

  7. #35
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմ, էս հարցման արդյունքները իրոք մտահոգիչ են, փաստորեն 18 ակումբցի դեռևս միջնադարում է ապրում...

    Լավ, ուրեմն ձեր կարծիքով Աստված է մարդուն ստեղծել, դրանից հետո էլ հոմո էրեկտուսների, հոմո նեանդերթալցիների ու մյուս մարդանմանների ոսկորներն ու կմախքները հենց ընենց շաղ ա տղել աշխարհով մեկ....
    Իսկ դու ի՞նչ ես կարծում Հայկ: Չգիտեմ ով ոնց, բայց իմ նախնիները հաստատ ամեոբաներ կամ մարդանման կապիկներ չեն եղել: Ինձ Աստված ա ստեղծել, ինչպես նաև քեզ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (24.04.2009)

  9. #36
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ես մի քիչ լավ չարտահայտվեցի։ Իմ տարբերակը ոչ թե Դարվինի տեսության ալտերնատիվա է, այլ նրա լրացում։ Դարվինը բացատրում է, որ մարդն առաջացել է ինչ-որ կենդանուց, այդ կենդանին մեկ այլ կենդանուց, և այլն մինչև ամեոբա։ Իսկ որտեղի՞ց է առաջացել առաջին կենդանի օրգանիզմը։ Այդ հարցին Դարվինի տեսությունը, ինչքան գիտեմ, չի պատասխանում։ Իմ տարբերակը՝ այլմոլորակայինները որոշել են էքսպերիմենտ անել, կամ պարզապես զվարճանալ։ Բերել են Երկիր մոլորակ այդ տարրական օրգանիզմը և հետևում են զարգացմանը։

    Այդ հարցի պատասխանը մարդկությունը երբեք չի իմանա։ Այդ այլմոլորակայինները մեզնից մի կարգ ավելի զարգացած են։ Դա նույնն է որ ակվարիումի ձկները սկսեն մտածել թե ով է ստեղծել մարդկանց
    Այո, ճիշտ ես, Դարվինի տեսությունը կյանքի առաջացման պատասխանը չի տալիս, եւ Դարվինը, լինելով հավատացյալ մարդ, երբեք չի հերքել աստծո գոյությունը ու կյանքի ստեղծումը վերագրել է աստծուն.. Ուղղակի որոշ շրջանակներում թյուր կարծիք կա, որ Դարվինը իր տեսությամբ մարտահրավեր է նետել եկեղեցուն ու հերքել է աստծո գոյությունը:

    Իսկ հարցիս նպատակը հետևյալն էր: Եթե նույնիսկ մի օր պարզվի, որ մարդուն աստված է ստեղծել, կամ էլ այլմոլորակայիններն են փորձեր արել, միևնույնն է, դա չի տա պատասխան այն հարցին, թե կյանքը որտեղից է առաջացել, քանի որ այդ դեպքում առաջանում է հարց` թե ով է ստեղծել մեզ ստեղծողին:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու ի՞նչ ես կարծում Հայկ: Չգիտեմ ով ոնց, բայց իմ նախնիները հաստատ ամեոբաներ կամ մարդանման կապիկներ չեն եղել: Ինձ Աստված ա ստեղծել, ինչպես նաև քեզ
    Դայ, հարցը քեզ եմ հղում, բա հոմո էրեկտուսների, հոմո նեանդերթալցիների և մյուսների կմախքները ի՞նչ են... Եթե աստված մարդուն ստեղծել է կավից, դրանց բրածոների առկայությունը ինչո՞վ է բացատրվում:
    I may be paranoid but no android!

  11. #38
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ճիշտ ես, Դարվինի տեսությունը կյանքի առաջացման պատասխանը չի տալիս, եւ Դարվինը, լինելով հավատացյալ մարդ, երբեք չի հերքել աստծո գոյությունը ու կյանքի ստեղծումը վերագրել է աստծուն.. Ուղղակի որոշ շրջանակներում թյուր կարծիք կա, որ Դարվինը իր տեսությամբ մարտահրավեր է նետել եկեղեցուն ու հերքել է աստծո գոյությունը:

    Իսկ հարցիս նպատակը հետևյալն էր: Եթե նույնիսկ մի օր պարզվի, որ մարդուն աստված է ստեղծել, կամ էլ այլմոլորակայիններն են փորձեր արել, միևնույնն է, դա չի տա պատասխան այն հարցին, թե կյանքը որտեղից է առաջացել, քանի որ այդ դեպքում առաջանում է հարց` թե ով է ստեղծել մեզ ստեղծողին:
    Դարվինը հավատացյալ մարդ չէր, հետո ինչ, որ վախտին ուզեցել էր քահանա դառնալ, նա որքան շատ էր ուսումնասիրում բնությունը, որքան շատ փաստեր էր կուտակում, այնքան ավելի էր լցվում անհավատությամբ :
    Ինքը իրեն համարում էր կատարյալ անհավատ մարդ : Իսկ քրիստոնեությունից էլ հրաժարվելը պետք է լուրջ հիմքեր ունենար, ինչու՞ հրաժարվեց : Դարվինից առաջ Շառլ Բոննեն էր գտնում , որ կենդանիների ու բույսերի տեսակները ու տարատեսակներն ստեղծվել ու ապրում են մեկ անգամ: Մեջբերումներ էր անում աստվածաշնչին, որպես գիտական փաստաթղթից ու գտնում էր, որ դրախտը կղզի է եղել հասարակածից ներքև:Դարվինը ուղղակի նման հայացքների առկայության պայմանում աներկյուղորեն մոտեցավ այնպիսի հարցերի լուծմանը. որոնց հանդեպ իրենց անզոր էին ճանաչում, կանգ էին առնում մյուս գիտնականները:Դարվինը չի որ մարտահրավեր էր նետել եկեղեցուն, նա ասում էր որ գիտությունը հավատքի հետ պետք չի խառնել, նրա տեսությունն էր աթեիստների ձեռքում լավ զենք դառել եկեղեցականների դեմ:

    Իսկ մեզ ստեղծողի ստեղծողին ինչու՞ եք փնտրում, հնարավոր չի՞ որ եղել է, ոչ մեկն էլ չի ստեղծել. նա է ամեն ինչ ստեղծել, իսկ այն վարկածը որ այլմոլորակայիններն են մեզ բերել երկիր փորձարկումներ կատարելու համար, ուղղակի խնդալու ա : Ինչ որ երկար ա ձգձգվել այդ փորձարկումները, ինչու՞ բացահայտորեն զգացնել չեն տալիս, այլ վախվխորեն մտնում են մեր մոլորակ ուսումնասիրություններ են կատարում// միթե՞ մինչև մեզ երկիր մոլորակում բնակեցնելը չեն ուսումնասիրել մեր մոլորակը, եթե իրենք մեզ լավ ճանաչեին, մեր հնարավորություները լավ գիտակցեին մեզանից չէին վախենա, այլ ընդհակառակը իրանք մեզ կվախացնեին :
    Чеширский КотЭ

  12. #39
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    էվոլյուցիայի պատկերած կատաստրոֆիկ միլիոնավոր և միլիարդավոր տարիները պարզապես չեն եղել։
    Բազմաթիվ օրինակներից բերեմ մեկը։
    մինչև լուսին թռչելը գիտունիկները համոզված էին. որ լուսնի վրա պետք է նստած լիներ կիլոմետրով չափվող տիեզերական փոշի։տիեզերական փոշին ունի որոշակի հաստատված չափաբաժին՝ըստ ժամանակի կտրվածքի։ուստի ՝ըստ հաշվարկների. միլիոնավոր տարիների ընթացքում. նրա կուտակումը լուսնի վրա պետք է չափվեր տասնյակ մետրերով։սակայն որքան մեծ եղավ նրանց զարմանքը .երբ յուսնագնացները հայտնաբերեցին ընդհամենը 6 սանտիմետրի հասնող տիեզերական փոշի։ու անհերքելի է այն եզրահանգումը. որ լուսինը և երկիրը հասակակիցներ են։
    ուրեմն մենք բավական երիտասարդ ենք. որ անցած լինենք էվոլյուցիա։

  13. #40
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ, հարցը քեզ եմ հղում, բա հոմո էրեկտուսների, հոմո նեանդերթալցիների և մյուսների կմախքները ի՞նչ են... Եթե աստված մարդուն ստեղծել է կավից, դրանց բրածոների առկայությունը ինչո՞վ է բացատրվում:
    Հայկ, Ասված պապիկն էլա տարբեր տեսակի փորձեր արել: Բնականա, որ հենց առաջին փորձից Էլիզաբեթ Թեյլոր չի ստեղծել Բայց հաստատ Կապիկ չի ստեղծել, որը հետո դառելա մարդ:

  14. #41
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    իսկ այն վարկածը որ այլմոլորակայիններն են մեզ բերել երկիր փորձարկումներ կատարելու համար, ուղղակի խնդալու ա : Ինչ որ երկար ա ձգձգվել այդ փորձարկումները, ինչու՞ բացահայտորեն զգացնել չեն տալիս, այլ վախվխորեն մտնում են մեր մոլորակ ուսումնասիրություններ են կատարում// միթե՞ մինչև մեզ երկիր մոլորակում բնակեցնելը չեն ուսումնասիրել մեր մոլորակը, եթե իրենք մեզ լավ ճանաչեին, մեր հնարավորություները լավ գիտակցեին մեզանից չէին վախենա, այլ ընդհակառակը իրանք մեզ կվախացնեին :
    Ես այլմոլորակայիններ ասելով ի նկատի ունեմ ոչ թե ՉԹՕ(НЛО)-ն, այլ պարզապես արարածներ, որոնք բնակվում են մեր երկրագնդից դուրս (կամ ինչու չէ, թեկուզ մեր կողքին, պարզապես մենք նրանց չենք տեսնում) և բանականությամբ մեզանից կարգով բարձր են: Եթե բակտերիաներին մեկը ասեր, որ իրենց "Երկիր մոլորակը" ընդամենը ինչ-որ մարդու օրգանիզմ է, երևի նրանց էլ դա խնդալու թվար:

  15. #42
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դարվինիզմ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչի՞ մենակ քրիստոնյանիեր: կարող ա մուսուլմանների, կամ կրիշնաիստների ձեռի գործն ա
    Խի Դարվինը մուսուլմանների մեջա ապրե՞լ:

  16. #43
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, Ասված պապիկն էլա տարբեր տեսակի փորձեր արել: Բնականա, որ հենց առաջին փորձից Էլիզաբեթ Թեյլոր չի ստեղծել Բայց հաստատ Կապիկ չի ստեղծել, որը հետո դառելա մարդ:
    Էէէէ, Դայ, եթե տենց լիներ, հաստատ Աստվածաշնչում դրա մասին գրված կլիներ
    I may be paranoid but no android!

  17. #44
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դարվինիզմ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ մարդը աճող, զարգացող էակ է: Տարիներ շարունակ կառչելով կոնկրետ մեկ գաղափարախոսությունից մենք նեղացնում ենք մեր գիտակցության սահմանները , կարծրացնում մեր մտածելակերպը: Զարմանալի չի որ Դարվինը լինելով նորմալ մարդ, տարիների ընթացքում վերանայել է իր կողմից առաջ քաշած գաղափարները եվ արդյունքում հնարավոր է որ հրաժարվել է համարելով դրանք իր համար հնացած:

    Մեզանից շատերը նունպես, մեր զարգացման ընթացքում անցնում ենք Դարվինի անցած ճանապարհով, բայց շատերը ողջ կյանքը այնպես էլ մնում են կառչած մեկ գաղափարից: Հավանաբար մտքի ծուլության պատճառով:

    Շատ լավ կլիներ որ Դարվինիզմի կողմնակիցները գոնե երկու բառով ներկայացնեին թե էտ ինչ էվոլյուցիայի մասին է խոսքը:
    Ես Դարվինիզմի հետևորդ չեմ,բայց չեմ հասկանում էն մարդկանց ովքեր պնդում են որ Դարվինը իր կյանքի վերջում հրաժարվել է իր գաղափարներից կամ որ գնացել է եկեղեցի ու ասել է «Ներիր ինձ Տեր Աստված»:Չամիչ էտպիսի բաներ չեն լինում,եթե գրել է ուրեմն ինչ որ բանում համոզված է եղել կամ իր մտածելակերպով ապացույցներ է գտել և այլն,իսկ այդպիոսի մարդիկ իրենց գաղափարներից երբեք ետ չեն կանգնում,գոնե այս դեպքում դա խայտառակ սուտ է որի հեղինակները այդ ժամանակվա Քրիստոնյաներն են«Յա տակ դումայու»:

  18. #45
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Ես այս առումով մի բան կասեմ՝ իմ անձնական կարծիքն է, իհարկե: Ոչ ոքի չեմ բռնանում ընդունել այն:
    Ինքս ընտրել եմ քվեարկության առաջին տարբերակը, բայց... և էլի մի բայց բայցից հետո...

    Կնքված եմ՝ որպես քրիստոնեա՝ հայ առաքելական եկեղեցում, և փաստը, որ քրիստոնեա եմ, չեմ հերքում, սակայն ինքս Աստվածաշունչը և հավատքը ընդունում եմ՝ որպես ինքնադաստիարակման և դիսցիպլինայի կարևորագույն հիմքեր և ոչ ավելին:

    Յուրաքանչյուր կրոն, յուրաքանչյուր հավատք քարոզում է դիսցիպլինա, պատվիրաններ և «զգուշացնում» դատուդատաստանի օրվա մասին: Բոլոր հավատքների դավանողներն էլ համոզված են, որ իրենց հավատքն է միակ ճիշտը և որ միայն իրենք են փրկվելու:

    Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, որ մինչև 301թ. մահացած հայերը, օրինակ, դժոխք են գնալու, որովհետև Աստծուն (Հայր, Որդի և Սուրբ Հոգի) չեն ճանաչել: Իսկ, ըստ Աստվածաշնչի՝ ով Հիսուսին չի ընդունում որպես Աստծո որդի, նա Նեռի որդին է:

    Ստացվում է, որ Ինդոնեզիացիները (օրինակ) ազգովի Նեռի որդիներն են և բոլորը գնալու են իրենց հոր մոտ՝ տանջվելու: Կամ կարծում եք կենդանիները հոգեբանություն չունե՞ն: Շուն չկա՞, որ արտահայտում է իր ուրախությունը, երբ նրան սիրում ես և նեղանում է, երբ ջղայնանում ես վրան: Ի՞նչ է, այս էակները գնալու են դժոխք, որովհետև Աստծուն չե՞ն հավատում:

    Չէ, չեմ կարծում: Կյանքը մի անգամ է տրված բոլորին: Ապրեք Ձեզ վայել: Եվ մի խանգարեք մյուսներին ապրել:

    Իսկ շարունակում եմ չհերքել փաստը, որ քրիստոնեա եմ՝ միայն ազգի միասնականությունը պահպանելու նպատակով:

    Այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 14.05.2009, 01:57:

Էջ 3 97-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •