User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Անկախությունն ու մենք

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Անկախությունն ու մենք

    ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

    Երկիրը պատրաստվում է տոնել Անկախության 15-ամյակը: Հինգհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, իհարկե, 15 տարին շատ քիչ է: Սակայն մյուս կողմից` հաշվի առնելով, որ նախորդ փորձը կատարելապես ձախողվեց արդեն երրորդ տարում, պետք է խոստովանենք, որ 15 տարին բավականաչափ մեծ ժամկետ է: Ի՞նչ է նշանակում անկախություն: Դրոշ, հիմն, զինանշան- կասեն ընթերցողները: Այս տեսանկյունից մենք իսկապես անկախ ենք: Դրոշ կարծես թե ունենք, զինանշան` նույնպես:

    Ճիշտ է, հիմնը ցանկանում են փոփոխել` մեր տասնհինգամյա հանրապետությանը վերադարձնելով նախկին «Սովետական ազատ աշխարհ Հայաստանը...»: Սակայն առանձնապես անհանգստանալու պատճառ չկա, քանզի խոսքերն, անկասկած, կփոփոխեն, հարմարեցնելով օրվա պահանջներին: Մի խոսքով, արտաքին ատրիբուտիկայի հետ մեզանում ամեն ինչ լավ է:

    Պրոբլեմները սկսվում են, երբ մենք փորձում ենք հասկանալ մեր երկրի անկախության ներքին բովանդակությունը: Այստեղ գործերն անկասկած շատ ավելի վատ են: Իրադրությունը ճգնաժամային է գրեթե բոլոր բնագավառներում: Տնտեսությունը մոնոպոլիզացված է: Ծիծաղելի է նույնիսկ խոսել ազատ մրցակցության մասին: Երկրի ռազմավարական հզորությունների մեծ մասը (ջուրը, էլեկտրաէներգիան, կապը) գտնվում են օտարի ձեռքերում: Վաճառվում է ամեն բան, ինչը հնարավոր է վաճառել: Այսինքն, տնտեսության տեսակետից երկիրը ոչ միայն լիակատար անկախ չէ, ավելին, այն, ինչ տեղի է ունենում մեր տնտեսությունում, կարելի է անվանել մեկ խոսքով` գաղութ:

    Բանկային համակարգի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, քանզի այն կուլբիտները, որոնք կատարում է տարադրամը, դժվարանում են բացատրել նույնիսկ փորձված տնտեսագետները: Դոլարի արժեզրկման հետ մեկտեղ բարձրանում են գները, աղքատանում է ազգաբնակչությունը, հօդս են ցնդում մարդկանց խնայողությունները: Դրա փոխարեն մի քանի ընտանիք հաշվում են իրենց գերշահույթները: Եվ այս պայմաններում ո՞վ կհամարձակվի խոսել երկրի ֆինանսական անկախության մասին: Այս ամենը հանգեցնում է երկրի բնակչության մասսայական ունեզրկմանը: Տասնյակ տարիներ քաղաքի կենտրոնում ապրած մարդիկ դուրս են շպրտվում արվարձաններ, «գաղութային» ոճով կառուցված շքեղ բնակարանները գնում են ամերիկացի, ֆրանսիացի եւ էլի հարյուր տեսակ «-ացի» հարուստները:

    Ավելին, թեթեւ չէ իրադրությունը նաեւ քաղաքական ոլորտում: Ցանկացած անկախ երկրի քաղաքական կյանքի հիմքը հանդիսացող կուսակցական կյանքը Հայաստանում գործնականորեն գոյություն չունի: Կուսակցություններն այսօր վերածվել են առանձին պարոնների ծառայախմբերի: Միտք չունի նույնիսկ խոսել որեւէ գաղափարական պայքարի մասին: Հետեւաբար քաղաքականապես մեր երկիրը փաստորեն գտնվում է օդում: Այսքանից հետո պատահական չէ, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ կրնկակոխ հետապնդում են ձախորդությունները: Այսօր հարվածի տակ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԽ ձեւաչափը: Ռեալ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցը տեղափոխելու վտանգը: Հայաստանն արդեն գործոն չէ ոչ միայն համաշխարհային թատերաբեմում: Մեզ արդեն լուրջ չեն ընկալում նույնիսկ հետխորհրդային տիրույթում: Ասվածի ամենափայլուն ապացույցն է սառեցված կոնֆլիկտների հարցը ՄԱԿ-ում քննարկելու ՎՈՒԱՄ-ի երկրների առաջարկի ընդունումը: Էական է, որ սույն քննարկման նախաձեռնողներից է մեր մերձավորագույն հարեւան եւ, ինչպես մեզ հավաստիացնում են մեր իշխանությունները, ռազմավարական դաշնակից Վրաստանը: Հարց է ծագում` իսկ ինչո՞վ է զբաղված մեր հարազատ արտգործնախարարությունը: Իսկ մեր արտգործնախարարը իր ուղղակի պարտականություններով զբաղվելու փոխարեն հիանում է օդանավակայանի ընդունման սրահով:

    Այսքանը մենք թվարկեցինք ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք տեսնել միայն վատը: Ամենեւին էլ ոչ: Պարզապես մենք ցանկացանք ցույց տալ ընթերցողներին, որ մեր անկախությունն այսօր զուրկ է իրական բովանդակությունից: Սակայն միշտ էլ, երբ կորչում է իրական բովանդակությունը, գտնվում են մարդիկ, որոնք փորձում են այդ իրական բովանդակությունը նենգափոխել դեկորացիաներով: Այդպես կառուցվում է բուտաֆոր քաղաք, որտեղ քաղաքի ոչ մի բնակիչ չի ապրում: Մենք այսօր ունենք բուտաֆոր կառավարություն, որն ի վիճակի չէ կառավարել երկրի տնտեսական գործընթացները:

    Այսօր մեզանում իրար հետեւից կազմավորվում են բուտաֆոր կուսակցություններ եւ կազմակերպություններ, որոնք զուրկ են իրական քաղաքական բովանդակությունից եւ բնականաբար որեւէ ազդեցություն չունեն երկրի քաղաքական կյանքի վրա: Բուտաֆոր երկրում իրավակարգը պաշտպանում են բուտաֆոր իրավապահ մարմիններ, որոնք զբաղված են իրենց կրծքերը շքանշաններով զարդարելով այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաներին օրը ցերեկով գնդակահարում են: Սակայն բանն այն է, որ ժողովրդին այդ բուտաֆորիայով խաբելն անհնար է: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ գործ ունի դեկորացիաների հետ եւ չի ների երկիրը գավառական թատրոնի վերածողներին:

    Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    No 592 (ինտերնետային No 752), Սեպտեմբերի 19 2006 թ., երեքշաբթի

    http://www.chi.am/news/060919/06091910.htm

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Բայց եթե մի հատ «դեբիլ» երեխա լիներ, 15 տարում նա ավելի շատ կզարգանար քան մեր Հայրենիքը:
    Ուսուցիչներն են անտաղանդ

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    ՀՀ-ի «ուսուցիչները» հենց ՀՀ-ի պասիվ բնակչությունն են, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ակտիվություն ցույց տան: Միայն այն դեպքում են ոգևորվում, երբ ինչ-որ ներքին խնդիրներ են առաջանում -«Ոն՞ց, դու իմ ախպո՞րը» արտահայտությունից հետո տիրում է պատերազմ: Հետո ՀՀ ՆԳ-ի աշխատակիցները վազելով գալիս են և մեղավոր, թե անմեղ ու. -«Տղեք, սաղին հավքեք տարեք պադվալը կոխեք»:
    Ցավալի իրականություն, որ բնակչությունը ոչ մի կերպ ռիսկ չի անում գոնե հենց իր «ինքնասիրությունը» պաշտպանի իշխանությունների կողմից:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Այո, առաջին հերթին ժողովրդի գիտակցություն ու մտածողությունն է, որ ազատ ու անկախ չէ։ Իսկ մնացածը միայն հետևանքներ են ժողովրդի գիտակցական ցածր մակարդակի։ Քաղաքական, տնտեսական, սոցյալական հիմնախնդիրները, կոռուպացված ու անբարոյական կառավարությունը հետևանք են ժողովրդի ընդհանուր բարոյական անկման ու կուլտուրայի պակասի։ Այդ պատճառով պետք է ոչ թե ընկնենք քաղաքական կեղտոտ խաղերի մեջ, այլ առաջին հեթին ձգտենք բարձրացնել ժողովրդական գիտակցութան մակարդակը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Չեմ կարում հասկանամ ձեզ : Չեք ընդունում անկախությունը ? Ավելին եք ուզում ? Ինչ եք ուզում ավելին որ հնարավոր է անել ? Ինչ կարա անի հիմիկվա կառավարությունը , որ չի անում ? Իսկ ինչ եք արել դուք ? Ինչ եք փորձել անել ?

  6. #6
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Իսկ ինչ է արել. 15 տարվա ընթացքում մենակ Երևանն է քիչ թե շատ փոփոխվել, զարգացել: Գյուղերում ու մյուս քաղաքներում ապրող բնակչության մեծ մասը դեռևս աղքատության մեջ է: Վերջին մեկ տարվա ընթացքում շատ քաղաքներում եմ եղել ու տեսել . թե ինչ սարսափելի մեծ կենսամակարդակի տարբերություն կա մայրաքաղաքի ու մյուս քաղաքների միջև:
    Հ.Գ Մայրաքաղաքում ապրելով շատ հեշտ է խոսել հայրենասիրությունից: ՀԻմա Հայաստան ու Երևան հասկացությունները լրիվ տարբեր բաներ են

    ամեն ինչ հարաբերական է...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Իսկ ու՞մ է պետք մայրաքաղաքի «քիչ թե շատ» փոփոխությունը: Այդ փոփոխությունները նորմալ երկրներում առաջանում են հասարակության լավ ապրելուց, բարձր աշխատավարձերը ներդնելով ինչ-որ բիզնեսի մեջ, ոչ թե սպասել դրան, երբ ինչ-որ մեծահարուստ օլիգարխ իր հարստության փոքր մասը ծախսում է, որ իր «կաշառատուները» վայելեն (խոսքս, սրճարանների մասին է): Իսկ ինչու՞ հենց իրենք պետք է խուսափեն հարկային դաշտից, երբ իրենց բիզնեսն է հարկայինի իսկական թիրախը: Դե քանի որ հարկային դաշտը (պետությունը) վախենում է իրենց մատով կպնել, արդեն հարկային դաշտի թիրախ են դառնում փոքր և միջին կարգի աշխատավայրերը: Ի դեպ, եթե միքիչ մտածենք, պարզ երևում է, որ եթե գործատերը աշխատի պետության հետ առա՛նց կաշառքների, ավելի էժան է ավարտվում ամեն ինչ: Բայց քանի որ պետությունը փողի կարիք ունի և չի կարողանում «փող պոկել» մեծ բիզնեների, «մեծ» տերերից, ապա ամբողջ ուժը գործադրում է մնացածի վրա: Եվ այս ամեն ինչով հանդերձ ՀՀ-ն կոչվում է ժողովրդավարական հանապետություն:
    Ես կողմ եմ նրան, որ առաջին հերթին պետությունը ջանա հասարակության մասին գոնե միքիչ մտածի, հետո արդեն կամա թե ակամա ՀՀ-ի վիճակը կբարելավվի:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Մեջբերում Ֆոբուս-ի խոսքերից
    Չեմ կարում հասկանամ ձեզ : Չեք ընդունում անկախությունը ՞ Ավելին եք ուզում ՞ Ինչ եք ուզում ավելին որ հնարավոր է անել ՞ Ինչ կարա անի հիմիկվա կառավարությունը , որ չի անում ՞ Իսկ ինչ եք արել դուք ՞ Ինչ եք փորձել անել ՞
    ցավոք սրտի անկախությունը դարձավ մի հերթական գաղափար, և ոչ թե իրականություն...
    .................................................................................................................
    ես անկապ-անկապ մեդալների հանձնումը,ուռռռռաները,ամբիոնների վրայի դրոշները , վրայի մարդիկն,... շատ է հիշեցնում մի տխուր պատկեր -բրեժնևյան սովետը. Իսկ էտ ագրեսիվ հայրենասիրական ճառերը - ստալինյան դիկտատի լոզունգները...

    Այսպիսի երկրում ապրելը ՇԱՏ ՏՀԱՃ է ու ԶԶՎԵԼԻ.

    ....փորցեմ հերթական անգամ ստեղծեմ իմ "մատրիցան",
    ...Եթե չհաջողվի , ես անգամ անպայման հեռանալու եմ. արդեն ոչ օդն է հերիքում, ոչ ներվերս.

  9. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Խոսում եք մայրաքաղաքի փոփոխությունների մասին: Դա չի կարելի համարել դրական փոփոխություն: Օղակաձև այգին դարձրել են Օղակաձև Սրաճարաններ, վերջում կդառնա մի կլոր սեղան: Ծառ չի մնացել, երբ կենտրոնով քայլում ես նորմալ չես կարողանում շնչել: Իսկ Հյուսիսային պողոտան: Մարդկանց իրենց տներից հանել դուրս են շպրտել, սարքել են գռեհիկ, անճաշակ շենքեր: Երևանի հին վայրը լրիվ վերացրել են: Որտե՞ղ եք լսել, որ պետությունը իր հին վայրը վերացնի: Պարսկաստանում վերանորոգում են իրենց հին վայրերը, իսկ մենք մեր հնությունը ոչնչացնում ենք ու հետո խոսում ենք մեր պետության հին լինելուց: Ու Երևանի կենտրոնն ա, որ քիչ թե շատ մաքուր ա, Երևանի կենտրոն ու Երևանն էլ են արդեն դարձել տարբեր հասկացություններ:

  10. #10
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Եկեք չմոռանանք հա որ Հայաստանը տեսել է Սպիտակի ավերիչ երկրաշարժ , որի ժամանակ Հայաստանի երկրորդ քաղաքը "գետնին հավասարեցվեց"... հետո տեղի ունեցավ կառավարության հիմնովին փոխում: Կառավարությունը հիմովին ոչնչացվեց ՀՀՇ-ականների կողմից : Թալանվեցին բոլոր գործարանները , փակվեցին աշխատատեղերը : ՀՀՇ-ականները լսել էին , որ ծախելով , կարող են և իրենք հարստանալ , և գործարանները հանձնել ուրիշներին , որ նրանք աշխատեցնեն : Բայց տեղի ունեցավ հակառակը : Եթե լսել եք , համարյա բոլոր գործարանների գույքը ծախել են հիմնականում Իրանին շատ էժան գներով : Մարդիկ , որ ոչ փող ունեին , ոչ էլ կարողանում էին իրենց երեխաներին տաքացնել ցուրտ ձմեռով , հատում էին ծառերը առանց ինչ որ բանի մասին մտածելու : Դա էր միակ միջոցը այդ տարիների : Մարդիկ սովից ու ցրտից էին մահանում : Ով ինչ ուներ ծախում էր գնում արտասահման աշխատելու :
    Իսկ հիմա , որ մարդիկ շատ չեն գնում արտասահման աշխատելու : Որ բնակարաններում կա : Գնալով շատանում է այն բնակարանների թիվը , որոնք գազաֆիկացվում են : Ամեն մեկի ձեռքին հեռախոս կա : Կաֆեներում ու բառերում լիքը մարդիկ են լինում : Կազինոների թիվը անցել է աստղերի թվից : Տեխնիկապես մարդիկ ինչ որ չափով կարողանում են իրենց ապահովել : Ամառը Սևանի ափերին լիքը մարդիկ :
    Էս ամենը վկայում է , որ Հայաստանը գնալով զարգանում է :
    Ինչ վերաբերվում է մնացած քաղաքներին ու գյուղերին : Շատ շուտ շուտ եմ լինում տարբեր գյուղերում : Հիմնական մասը ապրում է նորմալ : Իրենց հողերով ու անասուններով: Շատերը տները վերանորոգում են : Գյումրին մանրից ոտքի է կանգնում : Վանաձորում եղել եմ գարնանը : Չեմ կարող ասել որ վատ վիճակում էր : Ես լսելով շատ ավելի վատ էի պատկերացնում :
    Իսկ Երևանի կենտրոնում կառուցվող նոր շինությունների ինչն է վատը : Գեղեցիկ չեն ? Իսկ որն է գեղեցիկ ? Մաքուր չեն ? Իսկ որն է մաքուրը ? Իսկ ինչ պետք է անեին այն տների հետ , որոնք արդեն քանդվում էին ? Պետք է վերանորոգեին ? Ինչքան էլ նորոգես ... արդեն իրենց դարը ապրել էին :
    Իսկ դուք ժողովրդի մի մաս չեք կազմում ? Ինչ եք անում Հայաստանի համար ? Ամեն մարդ պետք է ինչ որ բան անի : Միայն խոսել ու ասել , որ սա վատ է սա լավ ... Ավելի լավ է , որ հենց ծառատունկներից ու նման բաներից սկսել .....

  11. #11
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    դժվար է բանավիճել "վարդագույն ակնոցներ" կրող անձանց հետ,
    Life is too short...

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Fobus, ո՞ր կուսակցությունից ես

  13. #13
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Ոչ "վարդագույն ակնոցներ" եմ կրում , ոչ էլ ինչ որ կուսակցության անդամ եմ : Ասվածների մեխամասնությունը իմ կարծիքով սխալ է : Աչք են փակում գրողները այդ ամենի վրա : Ես դեմ եմ այս կառավարությանը : Դեմ եմ նաև իրենց "ընդդիմություն" կոչողներին , ովքեր միայն աթոռի կռիվ են տանում : Բայց ամեն ինչի մեջ ես նկատում եմ առաջընթաց:

  14. #14
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Ֆոբուս… եթե դու խոսում ես «մութ տարիների» մասին, ապա հիչեցնեմ, որ այդ 2 տարիներին Հայաստանը գտնվում էր պատերազմի մեջ: Իսկ ո՞ր պետությունում պատերազմի ժամանակ կողոպուտներ, կամ արտագաղթ չի լինում: Նաև պատերազմին գումարվում է 71 տարվա սովետական դիկտատուրայից նոր անկախացած անորոշ մի պետություն՝ ՀՀ, 1988-ի աղետալի երկրաշարժը Հայաստանի 2-րդ քաղաքում: Այս ամենից հետո ես կասեի շատ սովորական են այդ կողոպուտները:
    Օրինակ ԱՄՆ-ի New Orleans-ի վրա հասած ուրագանը քաղաքի մեծ մասը ավիրեց: Քաղաքի մյուս մասը, խառնաշփոթ վիճակում, սկսեցին խանութները թալանել, ավելին՝ մտնեն ուրիշի տները կողոպտեն: Սրանք կատարվեցին նաև Լուիզյանա նահանգի տարբեր քաղաքներում: Ի՞նչ է հիմա ԱՄՆ-ն համարենք որպես թալանված, կողոպտված, մարդու իրավունքները չպաշտպանող երկի՞ր:
    Շատ օրինակներ կարող եմ բերել: Անցնեմ Հայաստանին, որտեղ 1992-1994թթ. «մութ տարիներ» էին և ամեն մարդ դժգոհում էր, որ «անկախ լավ չի, ավելի լավ էր կոմունիստները լինեին»: Այս խոսքերը ցավոք մինչև հիմա էլ լսում եմ: Երբ 1991-ին ՀՀ-ն նոր ծնվեց, հենց սկզբից հարևան պետությունները թշնամանքով էին վերաբերվում նորաստեղծ իրենց հարևանին՝ ՀՀ-ին: Դրա համար էլ Հայաստանը միանգամից չկարողացավ ոտքի կանգնել: Այստեղ պետք չե մեղադրել իշխանություններին: Այստեղ մեղավոր են, առաջին հերթին, պատերազմը, երկրորդ հերթին՝ ժողովուրդը, որի մեծ մասը հուսախաբ եղած ունեցած-չունեցածը ծախեց, միայն թե «ոտքը այս երկրից դուրս գա»… հետո՞:
    Իսկ ինչու՞ է լավ, օրինակ կազինոների բազմացումը: Մտածում եք արդյո՞ք ուր են գնում այն փողերը, որ կորցնում են միամիտ խաղամոլները: Պետությա՞նը, ինձ չի թվում:
    Գազաֆիկացված բնակարաններ միշտ էլ կարող էր իրականանալ, եթե չլիներ զինադաթարը: Երբ ասում են «ծախված երկիր», այն ժամանակ հասկանում էինք փոխաբերական իմաստով, իսկ հիմա՝ բառի բուն իմաստով: Գազաֆիկացում վերջին տարիներում չեր լինի, եթե չլինեին «շուստրի» ռուսերը: Այդ ցանցը ռուսական ընկերությանը ծախելու փոխարեն, կարող էին, օրինակ, մեծահարուստներից մի քանիսը, յուրաքանչյուրը ծախեր իր ունեցած 1 հատ կազինո և 1 հատ Hummer (մի ուրիշ «հիմարի») և այդ վաստակած գումարով ստեղծեին «մաքուր» հայկական գազի ցանց:
    Վատն այն է, որ բնակչության մեջ չկա միջին խավ: Բարձր ու ցածր խավի մեջ կա մի մեծ տարբերություն: Իսկ բարձր (մեծահարուստ) խավի վրա նստած է իշխանության դիկտատուրան: Իրենք ոնց ասեն, այնպես էլ կանեն մնացածը:

  15. #15
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    քաղաքացի ջան , ոնց ես կարում համեմատես ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ? Չեմ կարծում , որ կարելի է համեմատել այս երկու պետությունները: ԱՄՆ-ն չունի փողի խնդիր , ինչը ՀՀ-ի ամենից թույլ տեղն է :
    Դու հավատում ես որ տեղացի "հաստափոր օլիգարխը" իր կազինոն կամ էլ համերը կծախի ուրիշի համար ? Իրանք երևի այդքան խելք էլ չունեն , որ օրինակ գազը իրենց ձեռքը վերցնելը խելացի ու շահավետ քայլ է :
    Համաձայն եմ , որ Հայաստանը չի գտնվում շատ լավ վիճակում , բայց ասել , որ 15 տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել ... դա իմ կարծիքով սխալ է:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •