User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Անկախությունն ու մենք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Անկախությունն ու մենք

    ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

    Երկիրը պատրաստվում է տոնել Անկախության 15-ամյակը: Հինգհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, իհարկե, 15 տարին շատ քիչ է: Սակայն մյուս կողմից` հաշվի առնելով, որ նախորդ փորձը կատարելապես ձախողվեց արդեն երրորդ տարում, պետք է խոստովանենք, որ 15 տարին բավականաչափ մեծ ժամկետ է: Ի՞նչ է նշանակում անկախություն: Դրոշ, հիմն, զինանշան- կասեն ընթերցողները: Այս տեսանկյունից մենք իսկապես անկախ ենք: Դրոշ կարծես թե ունենք, զինանշան` նույնպես:

    Ճիշտ է, հիմնը ցանկանում են փոփոխել` մեր տասնհինգամյա հանրապետությանը վերադարձնելով նախկին «Սովետական ազատ աշխարհ Հայաստանը...»: Սակայն առանձնապես անհանգստանալու պատճառ չկա, քանզի խոսքերն, անկասկած, կփոփոխեն, հարմարեցնելով օրվա պահանջներին: Մի խոսքով, արտաքին ատրիբուտիկայի հետ մեզանում ամեն ինչ լավ է:

    Պրոբլեմները սկսվում են, երբ մենք փորձում ենք հասկանալ մեր երկրի անկախության ներքին բովանդակությունը: Այստեղ գործերն անկասկած շատ ավելի վատ են: Իրադրությունը ճգնաժամային է գրեթե բոլոր բնագավառներում: Տնտեսությունը մոնոպոլիզացված է: Ծիծաղելի է նույնիսկ խոսել ազատ մրցակցության մասին: Երկրի ռազմավարական հզորությունների մեծ մասը (ջուրը, էլեկտրաէներգիան, կապը) գտնվում են օտարի ձեռքերում: Վաճառվում է ամեն բան, ինչը հնարավոր է վաճառել: Այսինքն, տնտեսության տեսակետից երկիրը ոչ միայն լիակատար անկախ չէ, ավելին, այն, ինչ տեղի է ունենում մեր տնտեսությունում, կարելի է անվանել մեկ խոսքով` գաղութ:

    Բանկային համակարգի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, քանզի այն կուլբիտները, որոնք կատարում է տարադրամը, դժվարանում են բացատրել նույնիսկ փորձված տնտեսագետները: Դոլարի արժեզրկման հետ մեկտեղ բարձրանում են գները, աղքատանում է ազգաբնակչությունը, հօդս են ցնդում մարդկանց խնայողությունները: Դրա փոխարեն մի քանի ընտանիք հաշվում են իրենց գերշահույթները: Եվ այս պայմաններում ո՞վ կհամարձակվի խոսել երկրի ֆինանսական անկախության մասին: Այս ամենը հանգեցնում է երկրի բնակչության մասսայական ունեզրկմանը: Տասնյակ տարիներ քաղաքի կենտրոնում ապրած մարդիկ դուրս են շպրտվում արվարձաններ, «գաղութային» ոճով կառուցված շքեղ բնակարանները գնում են ամերիկացի, ֆրանսիացի եւ էլի հարյուր տեսակ «-ացի» հարուստները:

    Ավելին, թեթեւ չէ իրադրությունը նաեւ քաղաքական ոլորտում: Ցանկացած անկախ երկրի քաղաքական կյանքի հիմքը հանդիսացող կուսակցական կյանքը Հայաստանում գործնականորեն գոյություն չունի: Կուսակցություններն այսօր վերածվել են առանձին պարոնների ծառայախմբերի: Միտք չունի նույնիսկ խոսել որեւէ գաղափարական պայքարի մասին: Հետեւաբար քաղաքականապես մեր երկիրը փաստորեն գտնվում է օդում: Այսքանից հետո պատահական չէ, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ կրնկակոխ հետապնդում են ձախորդությունները: Այսօր հարվածի տակ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԽ ձեւաչափը: Ռեալ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցը տեղափոխելու վտանգը: Հայաստանն արդեն գործոն չէ ոչ միայն համաշխարհային թատերաբեմում: Մեզ արդեն լուրջ չեն ընկալում նույնիսկ հետխորհրդային տիրույթում: Ասվածի ամենափայլուն ապացույցն է սառեցված կոնֆլիկտների հարցը ՄԱԿ-ում քննարկելու ՎՈՒԱՄ-ի երկրների առաջարկի ընդունումը: Էական է, որ սույն քննարկման նախաձեռնողներից է մեր մերձավորագույն հարեւան եւ, ինչպես մեզ հավաստիացնում են մեր իշխանությունները, ռազմավարական դաշնակից Վրաստանը: Հարց է ծագում` իսկ ինչո՞վ է զբաղված մեր հարազատ արտգործնախարարությունը: Իսկ մեր արտգործնախարարը իր ուղղակի պարտականություններով զբաղվելու փոխարեն հիանում է օդանավակայանի ընդունման սրահով:

    Այսքանը մենք թվարկեցինք ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք տեսնել միայն վատը: Ամենեւին էլ ոչ: Պարզապես մենք ցանկացանք ցույց տալ ընթերցողներին, որ մեր անկախությունն այսօր զուրկ է իրական բովանդակությունից: Սակայն միշտ էլ, երբ կորչում է իրական բովանդակությունը, գտնվում են մարդիկ, որոնք փորձում են այդ իրական բովանդակությունը նենգափոխել դեկորացիաներով: Այդպես կառուցվում է բուտաֆոր քաղաք, որտեղ քաղաքի ոչ մի բնակիչ չի ապրում: Մենք այսօր ունենք բուտաֆոր կառավարություն, որն ի վիճակի չէ կառավարել երկրի տնտեսական գործընթացները:

    Այսօր մեզանում իրար հետեւից կազմավորվում են բուտաֆոր կուսակցություններ եւ կազմակերպություններ, որոնք զուրկ են իրական քաղաքական բովանդակությունից եւ բնականաբար որեւէ ազդեցություն չունեն երկրի քաղաքական կյանքի վրա: Բուտաֆոր երկրում իրավակարգը պաշտպանում են բուտաֆոր իրավապահ մարմիններ, որոնք զբաղված են իրենց կրծքերը շքանշաններով զարդարելով այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաներին օրը ցերեկով գնդակահարում են: Սակայն բանն այն է, որ ժողովրդին այդ բուտաֆորիայով խաբելն անհնար է: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ գործ ունի դեկորացիաների հետ եւ չի ների երկիրը գավառական թատրոնի վերածողներին:

    Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    No 592 (ինտերնետային No 752), Սեպտեմբերի 19 2006 թ., երեքշաբթի

    http://www.chi.am/news/060919/06091910.htm

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Բայց եթե մի հատ «դեբիլ» երեխա լիներ, 15 տարում նա ավելի շատ կզարգանար քան մեր Հայրենիքը:
    Ուսուցիչներն են անտաղանդ

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    ՀՀ-ի «ուսուցիչները» հենց ՀՀ-ի պասիվ բնակչությունն են, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ակտիվություն ցույց տան: Միայն այն դեպքում են ոգևորվում, երբ ինչ-որ ներքին խնդիրներ են առաջանում -«Ոն՞ց, դու իմ ախպո՞րը» արտահայտությունից հետո տիրում է պատերազմ: Հետո ՀՀ ՆԳ-ի աշխատակիցները վազելով գալիս են և մեղավոր, թե անմեղ ու. -«Տղեք, սաղին հավքեք տարեք պադվալը կոխեք»:
    Ցավալի իրականություն, որ բնակչությունը ոչ մի կերպ ռիսկ չի անում գոնե հենց իր «ինքնասիրությունը» պաշտպանի իշխանությունների կողմից:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    Այո, առաջին հերթին ժողովրդի գիտակցություն ու մտածողությունն է, որ ազատ ու անկախ չէ։ Իսկ մնացածը միայն հետևանքներ են ժողովրդի գիտակցական ցածր մակարդակի։ Քաղաքական, տնտեսական, սոցյալական հիմնախնդիրները, կոռուպացված ու անբարոյական կառավարությունը հետևանք են ժողովրդի ընդհանուր բարոյական անկման ու կուլտուրայի պակասի։ Այդ պատճառով պետք է ոչ թե ընկնենք քաղաքական կեղտոտ խաղերի մեջ, այլ առաջին հեթին ձգտենք բարձրացնել ժողովրդական գիտակցութան մակարդակը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախությունն ու մենք

    դժվար է բանավիճել "վարդագույն ակնոցներ" կրող անձանց հետ,
    Life is too short...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •