Անկախություն նշանակում է անկախ պետություն, և ոչ թե անկախ ազգ, ինչպես շատերիս ենթագիտակցության մեջ է նստած։ Leo_de_Gran–ի մեջբերումները Արմեն Այվազյանի Հայաստանի ազգային անվտանգության դրույթներն են, որոնք հենված են ազգայնական մոտիվացիայի վրա, և ոչ՝ պետական։ Հայաստանի անկախ հանրապետությունը կշարունակի կաղալ այս մոլորակի վրա, քանի դեռ հայերը չեն գիտակցել, որ պետությունը ազգից պետք է տարբերել։ Քանզի ազգայնական մտածելակերպը ի վերջո միշտ է բերելու է ֆաշիզմի ու քաոսի։ Ազգային դրույթներով ուղղորդված շարժումը միշտ լինելու է ընդդեմ աշխարհի մյուս ազգերի, ի վնաս պետության։ Պետությունը դա ուրիշ հարթություն է, որտեղ մարդկային իրավական հարաբերություններն են շեշտվում, ոչ թե միջազգային փոխհարաբերությունները։ Որևէ մեկի մտքով անցնում է, թե ինչպես օրինակ ԱՄՆ–ը լինելով բազմազգ ու բազմակրոն պետություն, ունենալով 51 նահանգներ, չի թուլանում ու չի պառակտվում, և այնտեղ գործում են ընդհամենը 2 կուսակցություն, իսկ մեր միատարր պետությունը, որի քաղաքացիների գրեթե 100 տոկոսը նույն ազգից են ու նույն կրոնին են դավանում, չի կարողանում հզորանալ, և գործում են 30–ից ավելի կուսակցություններ։ Ինչու՞ է մեր երկիրը նման այն հայտնի առակի միջի սայլին, որը քաշում են կարապը, խեցգետինը և գայլաձուկը և սայլը տեղից չի շարժվում։ Որովհետև հայերս դեռ չգիտենք թե ինչ բան է պետություն, ու մենք դեռ հեռու ենք պետական մտածելակերպ ունենալուց (դե կարելի է թերևս արդարացնել այն փաստով, որ դարերի պատմության մեջ ավելի շատ ժամանակ պետություն չենք ունեցել, քան ունեցել ենք)։ Ճիշտ է, մենք պետություն ստեղծեցինք ելնելով ազգային դրույթներից, որը և մեզ միավորում էր, բայց մի բան մոռանում ենք, որ պետությունը ավելի հզոր միավոր է, քան ազգը, քանզի միայն պետության մեջ կարելի է շարժվել նույն օրենքով, նույն պետական սկզբունքներով, աշխատել ու ապրել հանուն պետության, որ պետությունը դա ժողովրդի համար է, իսկ ժողովուրդը՝ պետության։
Իսկ մենք դեռ ապրում ենք "հայ ենք մենք" սկզբունքով, մոռանալով որ արդեն" Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք մենք" սկզբունք գոյություն ունի։
Դրա համար էլ այս պետությունը դեռ կաղում է, թույլ է ու նվազ, ու դեռ կմնա այդպիսին քանի դեռ չենք գիտակցել անկախ պետության դերակատարումը։
Էջանիշներ