Ո՞վ ասեց որ չի արվելFobus-ի խոսքերից
արվել է, բայց մինչև 98 թվականը
![]()
Մի բան կասեմ միայն, ցավում եմ, որ քեզ նման ագրեսիվ քարոզին հավատացողները շատ են
Ո՞վ ասեց որ չի արվելFobus-ի խոսքերից
արվել է, բայց մինչև 98 թվականը
![]()
Մի բան կասեմ միայն, ցավում եմ, որ քեզ նման ագրեսիվ քարոզին հավատացողները շատ են
Չէի ուզում գրել, բայց...
Լավա, որ դրա մեջ էլ ՀՀՇ-ին չեն մեղադրում պրոպագանդայով։ Ի դեպ այն ժամանակ էլի շատ բաներ են եղել՝ պատերազմ, շրջափակում... ԵՎ այդ ամենը այն ժամանակվա օբյեկտիվ խոչընդոտներն էին, ինչը չես կարող համեմատել այսօրվա սուբյեկտիվ խոչընդոտների հետ։Fobus-ի խոսքերից
հետո տեղի ունեցավ կառավարության հիմնովին փոխում: Կառավարությունը հիմովին ոչնչացվեց ՀՀՇ-ականների կողմից :Ինքն իրեն ոչնչացրե՞ց:
Դա գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցավ և մեղքը բարդել ՀՀՇ-ի վրա պարզապես աբսուրդ է: Այդպես էլ պիտի լիներ: Խորհրդային տնտեսությունը այնպես էր կառուցված, որ բոլոր երկրների տնտեսությունները կապված էին իրար հետ: Հին կապերը էլ չէին գործում, իսկ նորերը դեռ ստեղծված չէին:Թալանվեցին բոլոր գործարանները , փակվեցին աշխատատեղերը :
Չէին լսել, այդպես էլ կա: Պրիվատիզացիան միակ միչոցն է տնտեսության համար դրսից ներդրումների ակտիվացման համար:ՀՀՇ-ականները լսել էին , որ ծախելով , կարող են և իրենք հարստանալ , և գործարանները հանձնել ուրիշներին , որ նրանք աշխատեցնեն : Բայց տեղի ունեցավ հակառակը :
Ես գիտեմ մի բան, որ այն ժամանակ չի ծախվել ոչինչ, ինչը չպիտի ծախվեր օտարներին: Իսկ վերջին 8 տարում Հայաստանի գրեթե (գրեթե՞) բոլոր ռազմավարական օբյեքտները նվիրվել են Ռուսաստանին:Եթե լսել եք , համարյա բոլոր գործարանների գույքը ծախել են հիմնականում Իրանին շատ էժան գներով :
Գիտե՞ս, ես դա հասկանում եմ, սակայն ոչ մի կերպ չեմ հասկանում, որ այսօր Երևանում շատ ավելի շատ ծառեր են հատվում այս կամ այն պաշտոնյայի նոր օբյեքտը դնելու համար: Ընդ որում օբյեքտը հասարակության համար չէ, դրանք հիմնականում հասարակական տներ, կազինոներ ու ռեստորաններ են:Մարդիկ , որ ոչ փող ունեին , ոչ էլ կարողանում էին իրենց երեխաներին տաքացնել ցուրտ ձմեռով , հատում էին ծառերը առանց ինչ որ բանի մասին մտածելու : Դա էր միակ միջոցը այդ տարիների :
Իրականում 98 թվից հետո Հայաստանից շատ ավելի շատ մարդ է հեռացել, քան մինչև 98-ը: Միգուցե ստատիստիկ տվյալներում այլ բան է նկարված, սակայն դառը ճշմարտությունն այս է:Մարդիկ սովից ու ցրտից էին մահանում : Ով ինչ ուներ ծախում էր գնում արտասահման աշխատելու :Իսկ հիմա , որ մարդիկ շատ չեն գնում արտասահման աշխատելու :
Դե ռուսները հարստանում են, նրանք հո հիմար չե՞ն չօգտագործեն այս հնարավորությունը:Որ բնակարաններում կա : Գնալով շատանում է այն բնակարանների թիվը , որոնք գազաֆիկացվում են :
Եթե ինչ որ մեկը արտասահմանից բարեկամի ուղղարկված փողով «սոտովի» է գնում, թիթիզանալու ու ընկերներից հետ չմնալու համար, եթե մարդիկ ժամերով նստում են կաֆեներում երկու բաժակ ջուր գնելով, քանի որ ուրիշ անելիք չունեն, դա ամենևին չի նշանակում, որ մարդկանց կյանքը լավացել է:Ամեն մեկի ձեռքին հեռախոս կա : Կաֆեներում ու բառերում լիքը մարդիկ են լինում : Կազինոների թիվը անցել է աստղերի թվից : Տեխնիկապես մարդիկ ինչ որ չափով կարողանում են իրենց ապահովել : Ամառը Սևանի ափերին լիքը մարդիկ :Էս ամենը վկայում է , որ Հայաստանը գնալով զարգանում է :
Ինչ վերավերվում է Սևանին, ապա Սևանի ափը սանտիմետրերով վաճառվածա և գները այնքան բարձր են, որ հայաստանցիների հանգստանալու հնարավորություն ունեցողների մեծ մասը այս տարի նախընտրել է հանգստանալ Վրաստանում և նրանց թիվը տարեցտարի աճում է:
Լո՞ւրջ: Դե եթե միայն հացով ու կաթով ապրելն համարում ես նոռմալ...Ինչ վերաբերվում է մնացած քաղաքներին ու գյուղերին : Շատ շուտ շուտ եմ լինում տարբեր գյուղերում : Հիմնական մասը ապրում է նորմալ : Իրենց հողերով ու անասուններով:
Ինձ հետաքրքիր է, որ գյուցերում ես եղել: Ես Շիրակի ու Լոռվա մարզի գյուղերում եմ եղել ու լացս եկելա նրանց վիճակից:
Գյումրին ոտի է կանգնում չափից դուրս դանդաղ տեմպերով, հիմնականում արտասահմանյան օգնության հաշվին, սրան գումարվում է նաև բնակչության արտագաղթը: Նույն փողով մեկ ընտանիքը ավելի հարուստ է երևում, քան երկու ընտանիքը: Վանաձորում ընդհանրապես գրեթե մարդ չի մնացել: Ով հասցրել գնացելա, ով էլ չի հասցրել, հիմայա թղթերը սարքում որ գնա, քրոջ, եղբոր մոտ՝ Ռուսաստան:Գյումրին մանրից ոտքի է կանգնում : Վանաձորում եղել եմ գարնանը : Չեմ կարող ասել որ վատ վիճակում էր : Ես լսելով շատ ավելի վատ էի պատկերացնում :
Կային (ցավալի է, որ անցյալով եմ խոսում) շենքեր, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի քանդել: Հին շենքերը շատ ավելի գեղեցիկ էին, կամ լավ թեկուզ նույնիսկ գեղեցիկ չէին: Դրանք Երևանը ներկայացնող շենքերն էին, դրանք էին Երևանը: Իսկ նոր շենքերը կարելի էր կառուցել հյուսիսում, քանաքեռի կողմերը, Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ, այդպիսին էր քաղաքի զարգացման ու մեծացման նախագիծը: Դա կբերեր քաղաքի դեկենտրոնացմանը, խցանների ու օդի աղտոտվածության նվազեղմանը, կանաչ տարածքների պահպանմանը: Այսօրվա Երևանը գնալով ավելի ու ավելի է դառնում խորհրդային տարիներին կառուցված անհամ ու անհետաքրքիր շենքերի և վերջին մի քանի տարում կառուցված նույնքան անտաղանդ ու անհամատեղելի շինությունների, թոզի ու գերծանռաբեռնվածության, առանց մի կտոր կանաչ տարածքի քաղաքատիպ տարածք: Երևան արդեն չկա:Իսկ Երևանի կենտրոնում կառուցվող նոր շինությունների ինչն է վատը : Գեղեցիկ չեն ? Իսկ որն է գեղեցիկ ? Մաքուր չեն ? Իսկ որն է մաքուրը ? Իսկ ինչ պետք է անեին այն տների հետ , որոնք արդեն քանդվում էին ? Պետք է վերանորոգեին ? Ինչքան էլ նորոգես ... արդեն իրենց դարը ապրել էին :
Ամեն մարդ պիտի անի այն, ինչի հմտությունները ինքը ունի, ինչ իր մոտ լավ է ստացվում կամ ինչ ինքը պարտավորված է անել, աշխատանքի բերումով: Ըստ քեզ եթե ճանապարհները կարգին ասֆալտապատված չեն, ապա բոլորս պիտի դուրս գանք ասֆալտապատելու՞, եթե ամբողջ քաղաքը աղբի մեջ խեղդվում է, ապա բոլորս պիտի դուրս գանք աղբահավաքմա՞ն: Դա թաղապետարանի պարտականությունն է: Իմ պարտականությունն է չկեղտոտել, ինչը ես անում եմ:Իսկ դուք ժողովրդի մի մաս չեք կազմում ? Ինչ եք անում Հայաստանի համար ? Ամեն մարդ պետք է ինչ որ բան անի : Միայն խոսել ու ասել , որ սա վատ է սա լավ ... Ավելի լավ է , որ հենց ծառատունկներից ու նման բաներից սկսել .....
Չնայած այս ամենին, իմ կարծիքով, այսօրվա Հայաստանի գերխնդիրը միևնույն է մնում է ժողովրդավարության իսպառ բացակայումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումը, ինչն էլ հենց անկախության ու ազատության նախապայման է։
Լիովին համաձայն եմ Արթուրի հետ:
Ավելի լավա թեման զվարճալի պատմություններ տեղափոխեք :
Փաստորեն հակափաստարկներ չե՞ն լինիFobus-ի խոսքերից
Ի դեպ ես կարող եմ շարունակել, ասենք խոսելով Երևանի քաղաքային տրանսպորտի մասին. փաստելով, որ տրոլեյբուսները Վրաստանում երրորդական օգտագործման Շկոդա տրոլեյբուները բերել են այստեղ: Մեղմ ասած ոչ բարվոք վիճակում «Երազ» ները, որոնք Հայաստանի համար դառը ճշմարտություն են, նույնպես Վրաստանում օգտագործվածներ են: Նոր «Գազելներն» ու նոր «Պազերը», որոնք այդքան գովազդում են մեր հեռուստաընկերությունները ռուսաստանի ջարդոններն են, որոնք դեռ չօգտագործած քանդվում են: Մետրոյին վերջին 15 տարվա ընթացքում չի ավելացել և ոչ մի կանգառ, մինչդեռ «Բարեկամություն» կայարանից դեպի Կիևյան կամուրջ ճանապարհը գրեթե պատրաստ էր:
Ես կարող եմ երկար շարունակել, սակայն համոզված չեմ, որ Հ1 ի ազդեցության տակ գտնվողին դա պարզ ու հասկանալի կլինի:
Ուղակի չեմ սիրում ֆոռումներում սենց թեմաներով խոսել : Եթե մի օր ստացվի հանդիպենք , կխոսենք : Դու կարողա Ա1+-ից ես?
Ֆոռումները հենց խոսելու ու քննարկելու համար են:Fobus-ի խոսքերից
Ես չեմ ներկայացնում ոչ մի հեռուստաընկերություն, ոչ մի կուսակցություն և ոչ մի այլ որևէ կազմակերպություն: Անհատ եմ, որն ունի սեփական հայացքներն ու կարծիքները:![]()
Մի մոռացեք այն տարիները երբ որ Հայաստանը ուրիշի օգնության հաշվին էր ապրում... ես մտածում եմ անկախությունը մեզ օգնեց լինել ինքնուրույն. ու դա եղավ քիչ թե շատ մինուսների մեջ ՝ եղավ բավականին լավ արդյունք.քանի որ մենք այսօր չենք քաշում 94-95 թվ.-երի հոգսերը. համամիտ չեք ինձ հետ՞![]()
Մէջբերումներ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆից եւ պատասխաններ Պանդուխտից.-
Անկախութիւն նշանակում է անարգել թշնամի համարել ազգի կէսից աւելին՝ ակամայ հայրենիքից դուրս հայ մնացողներին: Տե'ս «Ով է ամէնից շատ Հայաստանին վնասում (նախապէս թշնամի գրած)» անունով թեման:Ի՞նչ է նշանակում անկախություն
Անկախութիւն նշանակում է անարգել հայհոյել, զրպարտել առանց պատժուելու, խօսքի ազատութիւն:
Անկախութիւն նշանակում է ազատ շուկայի յարաբերութիւն՝ «մեծ ձուկը փոքրին կուլ կուտայ», բարձր գին վճարող կը գնէ, գուցէ լինի ազգի ու հայրենիքի կէսից աւելին արեան մէջ խեղդողը, ամէն ինչ ծախու է. խիղճ, պատիւ...:Երկրի ռազմավարական հզորությունների մեծ մասը (ջուրը, էլեկտրաէներգիան, կապը) գտնվում են օտարի ձեռքերում
Հայաստանն արդեն գործոն չէ ոչ միայն համաշխարհային թատերաբեմումԱյո ճիշտ ես, ժողովուրդը շա՜տ լաւ հասկանում է, ո՞վ ի՞նչ է, զոր օրինակ ոմանց դիմակները մէկիկ մէկիկ պատառուեց, իսկական դէմքերը պարզւեց, դէմքեր, որոնց ծանօթ էինք, բայց փորձել էինք մոռանալ:Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ գործ ունի դեկորացիաների հետ եւ չի ների երկիրը գավառական թատրոնի վերածողներին
///
Մէջբերումներ Արշակից եւ պատասխաններ Պանդուխտից.-
Բացարձակ ճիշտ, ոչխարի մտածելակերպ ունեցողներ, տակաւին փորձում են համոզել անհամոզելին, հաւատացնել կախարդական գաւազան ունեցող նորօրեայ փրկիչ-մեսիային: Մի «մեսիա», ում ժողովուրդը լաւ ճանաչեց 20րդ դարու վերջին տասնամեակին:Այո, առաջին հերթին ժողովրդի գիտակցություն ու մտածողությունն է, որ ազատ ու անկախ չէ
Պէտք է բարձրացնել գիտակցութիւնը, որպէսզի կուլ չգնան մարդակուլներին:Իսկ մնացածը միայն հետևանքներ են ժողովրդի գիտակցական ցածր մակարդակի
Մարգարիտ խօսք Արշակից: Ասել էի քեզ, սիրելի Արշակ, ազնիւ ես դու: Անկախութեան ձօնուած այս շարանը պիտի լիներ ազատ անկախ Հայաստան գովերգող, ո'չ թերագնահատող:Քաղաքական, տնտեսական, սոցյալական հիմնախնդիրները, կոռուպացված ու անբարոյական կառավարությունը հետևանք են ժողովրդի ընդհանուր բարոյական անկման ու կուլտուրայի պակասի։ Այդ պատճառով պետք է ոչ թե ընկնենք քաղաքական կեղտոտ խաղերի մեջ, այլ առաջին հեթին ձգտենք բարձրացնել ժողովրդական գիտակցութան մակարդակը
Ահա մի օրինակ.-
///Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով
Ոմանք քարոզում էին հայրենիքում ապրել, ետքը հայրենասիրութեան դաս տալ: Ահա՛ մայր հայրենիքում ապրող մի ընդդիմախօսի կարծիքը հայրենիքի մասին.-
Նա, իր «հայրենասիրական» գաղափարը զարգացնելով գալիս է այս յետեւութեան.-Այսպիսի երկրում ապրելը ՇԱՏ ՏՀԱՃ է ու ԶԶՎԵԼԻ
Երբ որ բացուին դռներն յուսոյփորցեմ հերթական անգամ ստեղծեմ իմ "մատրիցան",...Եթե չհաջողվի , ես անգամ անպայման հեռանալու եմ. արդեն ոչ օդն է հերիքում, ոչ ներվերս
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա
///
Fobusից մէջբերում, Պանդուխտից «զգուշացում».-
Հ.Հ.Շ.ին մի անուանարկէք, արգելուած է:Կառավարությունը հիմովին ոչնչացվեց ՀՀՇ-ականների կողմից : Թալանվեցին բոլոր գործարանները , փակվեցին աշխատատեղերը : ՀՀՇ-ականները լսել էին , որ ծախելով , կարող են և իրենք հարստանալ , և գործարանները հանձնել ուրիշներին , որ նրանք աշխատեցնեն : Բայց տեղի ունեցավ հակառակը
Չէ չէ, հիմա ամէն ինչ վատ է: Այսքա'ն:Իսկ հիմա , որ մարդիկ շատ չեն գնում արտասահման աշխատելու : Որ բնակարաններում կա : Գնալով շատանում է այն բնակարանների թիվը , որոնք գազաֆիկացվում են : Ամեն մեկի ձեռքին հեռախոս կա : Կաֆեներում ու բառերում լիքը մարդիկ են լինում
Ամէն ինչ վատ է: Այսքան: Երբ այդ ընդիմադիր ոյժը գայ իշխանութեան, Հայաստանը միանգամից աշխարհի թագը կը լինի, մինչ սփիւռքահայերը. սրտի հատորներ (կթան կովեր):Իսկ Երևանի կենտրոնում կառուցվող նոր շինությունների ինչն է վատը : Գեղեցիկ չեն ? Իսկ որն է գեղեցիկ ? Մաքուր չեն ? Իսկ որն է մաքուրը ? Իսկ ինչ պետք է անեին այն տների հետ , որոնք արդեն քանդվում էին ? Պետք է վերանորոգեին ? Ինչքան էլ նորոգես ... արդեն իրենց դարը ապրել էին : Իսկ դուք ժողովրդի մի մաս չեք կազմում ? Ինչ եք անում Հայաստանի համար ? Ամեն մարդ պետք է ինչ որ բան անի : Միայն խոսել ու ասել , որ սա վատ է սա լավ ... Ավելի լավ է , որ հենց ծառատունկներից ու նման բաներից սկսել
Ամէն ինչ վատ է պիտի ասես, ի ա՜:Ոչ "վարդագույն ակնոցներ" եմ կրում , ոչ էլ ինչ որ կուսակցության անդամ եմ : Ասվածների մեխամասնությունը իմ կարծիքով սխալ է : Աչք են փակում գրողները այդ ամենի վրա : Ես դեմ եմ այս կառավարությանը : Դեմ եմ նաև իրենց "ընդդիմություն" կոչողներին , ովքեր միայն աթոռի կռիվ են տանում : Բայց ամեն ինչի մեջ ես նկատում եմ առաջընթաց
///
Քաղաքացիի խօսքից մէջբերում եւ Պանդուխտի մտորումը.-
Երբ նոր ծնուեց...: Իսկ հիմա մեղադրում էք Հ.Հ.եան կառավարութիւնը Կարս-Ախալքաղաք-...-երկաթուղագիծի ծրագրից դուրս մնալուն: Երկու չափ երկու կշիռ մօտեցում: Մեղադրե՞նք? մեղադրե՞նք Ղարաբաղ կոմիտէին, ետքը Հ.Հ.Շ.ին, իւրեանց իշխանութեան ժամանակում գոյացած թշնամի հարեւաններով:Երբ 1991-ին ՀՀ-ն նոր ծնվեց, հենց սկզբից հարևան պետությունները թշնամանքով էին վերաբերվում նորաստեղծ իրենց հարևանին՝ ՀՀ-ին: Դրա համար էլ Հայաստանը միանգամից չկարողացավ ոտքի կանգնել:
Ահա ինքնարդարացումը պատրաստ է.-
Կարծու՞մ ես աւարտել է պատերազմը: Ես չեմ կարծում:Այստեղ պետք չե մեղադրել իշխանություններին: Այստեղ մեղավոր են, առաջին հերթին, պատերազմը, երկրորդ հերթին՝ ժողովուրդը, որի մեծ մասը հուսախաբ եղած ունեցած-չունեցածը ծախեց, միայն թե «ոտքը այս երկրից դուրս գա»… հետո՞:
///
Արտգէոն հասնում է օգնութեան...
Այսքան: Հիմնաւորում պէտք չէ:Artgeo Ո՞վ ասեց որ չի արվելարվել է, բայց մինչև 98 թվականը
![]()
Մի բան կասեմ միայն, ցավում եմ, որ քեզ նման ագրեսիվ քարոզին հավատացողները շատ են
Երբ Fobusը խօսում է թալանուած տնտեսութեան, գործարանների մասին, Արտգէոն ասում է.-
Երբ Հ.Հ.Շ.ի ժամանակ թալան է, բոլոր երկիրներում թալան է, իսկ երբ ներկայ, 2007 տարեթուի իշխանութեան ժամանակն է թալանը, արդէն աններելի է, Հայաստանն է զարտուղի պարագայ: Երկու չափ երկու կշիռի քաղաքականութիւն: Սա՞ է ձեր հայրենասիրութիւնը:Թալանվեցին բոլոր գործարանները , փակվեցին աշխատատեղերը :
________________________________________
Դա գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցավ և մեղքը բարդել ՀՀՇ-ի վրա պարզապես աբսուրդ է: Այդպես էլ պիտի լիներ: Խորհրդային տնտեսությունը այնպես էր կառուցված, որ բոլոր երկրների տնտեսությունները կապված էին իրար հետ: Հին կապերը էլ չէին գործում, իսկ նորերը դեռ ստեղծված չէին
Հաւատա՞նք ???Իրականում 98 թվից հետո Հայաստանից շատ ավելի շատ մարդ է հեռացել, քան մինչև 98-ը: Միգուցե ստատիստիկ տվյալներում այլ բան է նկարված, սակայն դառը ճշմարտությունն այս է
Արդէն այդպէս չէ:Ֆոռումները հենց խոսելու ու քննարկելու համար են:
Ես չեմ ներկայացնում ոչ մի հեռուստաընկերություն, ոչ մի կուսակցություն և ոչ մի այլ որևէ կազմակերպություն: Անհատ եմ, որն ունի սեփական հայացքներն ու կարծիքները
///
Քրիստինից.-
Համամիտ եմ, ո'չ ապերախտ:Մի մոռացեք այն տարիները երբ որ Հայաստանը ուրիշի օգնության հաշվին էր ապրում... ես մտածում եմ անկախությունը մեզ օգնեց լինել ինքնուրույն. ու դա եղավ քիչ թե շատ մինուսների մեջ ՝ եղավ բավականին լավ արդյունք.քանի որ մենք այսօր չենք քաշում 94-95 թվ.-երի հոգսերը. համամիտ չեք ինձ հետ՞
Գաղտնիք չէ՝ Հայաստանը ու նաեւ հայությունն, առհասարակ, ապրում են համակարգային մի ճգնաժամ, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային, բարոյական, գաղափարախոսական, սոցիալ-հոգեբանական ոլորտները: Այս ճգնաժամից դուրս գալու, ամուր պետություն կառուցելու համար Հայաստանին երկարատեւ ժամանակաշրջան տրված չէ. այդ հնարավորությունն առկա է լինելու ընդամենը եւս մի քանի տարի, առավելագույնը՝ մեկ տասնամյակ: Այս եզրակացությանն է հանգեցնում թեկուզ միայն ժողովրդագրական աղետալի իրավիճակի թռուցիկ զննումը: 1991-2001 թթ. Հայաստանում (ներառյալ Արցախում) ազգաբնակչության թիվը պակասել է 1-1.5 միլիոնով՝ ներկայումս կազմելով 2,5 միլիոնից ոչ ավելի մարդ, գուցե եւ ավելի պակաս (2001 թ. Հայաստանում 3 միլիոն մարդ «հայտնաբերած» ՀՀ վիճակագրական ծառայության հաշվարկը ակնհայտորեն չափազանցված է): Մեկ տասնամյակում ծնելիությունը Հայաստանում ավելի քան կրկնապատիկ նվազել է. 1990 թ. ծնվել է 79885 երեխա, 2002-ին՝ ընդամենը 32380: Եթե նկատենք, որ 1995-2001 թթ. Հայաստանից տարեկան հեռացել է միջինը 50-60 հազար մարդ, ապա արտագաղթի նույն թափի պահպանման դեպքում (իսկ դրա բոլոր միտումները դեռ կան) 2010 թ. Հայաստանում բնակվելու է առավելագույնը 2 միլիոն մարդ, ընդ որում՝ արտագաղթողների մեջ դարձյալ մեծ տոկոս են կազմելու երիտասարդներն ու մասնագիտական բարձր պատրաստություն ունեցողները: Հասկանալի է, որ երկրում մնացող պակաս կրթված ու ծերացած մարդուժն անկարող կլինի պահանջված քանակով համալրել Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը հանդիսացող հայկական բանակը, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, պայքարել սոցիալական արդարության ողջամիտ պահանջները հարգող, բարեկեցիկ ու ժողովրդավարական պետություն կառուցելու համար (իսկ առանց ժողովրդի ճնշման՝ այդպիսի պետություն երբեք չի կառուցվի): Ստացվում է կախարդական շրջան. արտագաղթը ծնում է զարգացման համար անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ, որոնք իրենց հերթին ծնում են արտագաղթ: Ուստի արտագաղթը պետք է ոչ միայն կասեցվի, այլեւ փոխհատուցվի ներգաղթով, այլապես այն անդադար շարունակվելու է: Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ արտագաղթի վերաբերյալ դրսեւորած անտարբերությունն անթույլատրելի եւ դատապարտելի է: Իսկ բարձրագույն ամբիոններից հնչող լավատեսական հավաստիացումները, թե մի քանի տարուց արտագաղթածները կվերադառնան, մանկական երազանք են:
Սակայն դրությունն է՛լ ավելի տագնապալի երանգներով է ուրվագծվում, երբ այս համակարգային ճգնաժամը դիտում ենք Հայաստանի աշխարհառազմավարական բարդագույն իրադրության ետնախորքում: Բանն այն է, որ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի՝ Հայաստանի դեմ սանձազերծելիք հնարավոր պատերազմում տարածքային խոշոր կորստով ուղեկցված մեր ընդամենը մեկ ռազմական պարտությունը կարող է նշանակել Հայաստանի վերջը (այժմ հիշատակեմ միայն բոլորիս ծանոթ մոտավոր սցենարը. Արցախի կորուստը կնշանակի Սյունիքի կորուստ, իսկ Սյունիքի կորուստը՝ Հայաստանի վերացում աշխարհի քարտեզի վրայից):
Հայաստանի պատմական արդի վիճակը բնորոշելի է ոչ այլ կերպ, քան լինել-չլինելու ժամանակահատված, եւ այս առանցքային փաստից ելնելով էլ՝ պետք է քննել համաշխարհային քաղաքական ու տնտեսական իրադրությունը, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հայության առաջնահերթ անելիքները: Սա նշանակում է նաեւ, որ ազգի եւ պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր հայ անհատ՝ անձնական, հասարակական, քաղաքական եւ մասնագիտական բնագավառներում գործելու եւ կողմնորոշվելու ելակետ պետք է ունենա Հայաստանի գոյությանն սպառնացող վտանգը:
Արդ, ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար անհրաժեշտ է իրականացնել չորս իրարահաջորդ գործողություն.
1. ճանաչել ճգնաժամն առաջացնող խորքային պատճառները,
2. վերլուծել իրադրությունը,
3. մշակել եւ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու միջոցներ,
4. ձեռնարկել այդ միջոցները:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Վերջին խմբագրող՝ Լեո: 08.01.2008, 03:20:
Էն որ Հայաստանի վիճակը "պալաժենիյա" վաղուց գիտեi, բայց էս թեման կարդալուց հետո դրանում համոզվեցի: Իդեպ Արթուրի հետ առավել համամիտ եմ, եթե ինչ որ բաներ էլ անհավանական թվացին, ոչինչ: Եթե մի բան լավա, ու 100 բան վատ, պետք չի ինքնախաբեությամբ զբաղել/դե պարզա.../
Մեկել
բա կոնկրետ ով պիտի էս ամնն անի ու երբ1. ճանաչել ճգնաժամն առաջացնող խորքային պատճառները,
2. վերլուծել իրադրությունը,
3. մշակել եւ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու միջոցներ,
4. ձեռնարկել այդ միջոցները:![]()
...ներկերս վերջացել են...
Ճգնաժամի պատմաքաղաքակրթական եւ քաղաքական պատճառները
Հայաստանի հիմնախնդիրների մի խումբը ծագում է պատմական խոր անցյալից, մյուսը՝ խորհրդային յոթանասնամյա տիրապետության շրջանից, եւս մեկն էլ վերջին տասնամյակի արդյունք է: Առավել մութ ու չպարզաբանված են մնում հայության ներկա ճգնաժամի ներքին խորքային պատճառները: Ուստի կենտրոնանանք ներքին խնդիրների վրա (թեեւ արտաքին խնդիրները պակաս կարեւոր չեն): Նախ՝ ճգնաժամին նպաստած պատմաքաղաքակրթական պատճառների մասին:
1. Ազգային-պետական կառույցների բացակայություն
1375 թ. Կիլիկյան Հայաստանի կործանմամբ՝ հիմնովին ոչընչացվեց հայկական պետության այդ պահին արդեն շուրջ երեքհազարամյա շարունակական ավանդույթներ ունեցող ճյուղավորված համակարգը՝ ներառյալ թագավորական հաստատությունը եւ հայկական բանակը (միակ ազգային-պետական կառույցը, որ շարունակեց գոյատեւել՝ հասնելով մինչեւ մեր օրերը, Հայոց եկեղեցին էր): Հետագա երեք հուժկու ազատագրական ելույթների ժամանակահատվածներում՝ 1722-35 թթ., 1885-1921 թթ., ինչպես նաեւ 1988-ից մինչեւ այժմ, վերստեղծված ազգային-պետական կառույցները հայկական քաղաքակրթության հետ իրենց կապը վերագտնելու բավարար ժամանակ չունեցան, այլ հիմնականում փոխառեցին ու նմանակեցին օտար տիրապետող ուժերի համապատասխան հիմնարկներն ու փորձը: Այնինչ, հայոց պետականության արդյունավետ կազմակերպումը հնարավոր է հայկական քաղաքակրթության բուն արմատներն ու սկզբունքները ճանաչել-ընկալելու եւ դրանց համաձայն առաջնորդվելու դեպքում: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե մեզանում անհրաժեշտ է միապետություն հաստատել կամ վերադառնալ հին կացութաձեւերին եւ օրենսդրությանը: Ամենեւի՛ն: Խոսքը վերաբերում է ընդամենը հայկական աշխարհընկալման, ազգային բնավորության եւ վարքուբարքի հիման վրա կառուցվելիք ներհասարակական հարաբերություններին ու պետական մեխանիզմներին: Շատ դեպքերում այդ մեխանիզմներն արտաքնապես կարող են նմանվել մեր ընտրած այսօրվա արեւմտյան մոդելներին, սակայն դրանց ներքին ամբողջ բովանդակությունը պարտադիր պետք է հայկականացվի (ճիշտ այդպիսի մի օրինակ է ճապոնական փորձը): Այս գործն, ի թիվս այլ միջոցառումների, պահանջում է նաեւ ազգային հողի վրա դնել հասարակական գիտությունները եւ ապահովել դրանց զարգացումը:
Արտերկրում հայկական կառույցների վիճակն է՛լ ավելի ծանր է: Սառը պատերազմի՝ միջազգային քաղաքականությանը պարտադրած կանոններով՝ վերջին տասնամյակներում սփյուռքահայ կազմակերպությունները հայտնվել էին օտար պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ դառնալով նրանց նպատակային ներազդման առարկա: Իբրեւ հետեւանք՝ սփյուռքահայ կառույցների մի զգալի մասի գործունեությունը, հատկապես քաղաքական ասպարեզում, արդյունավետորեն վերահսկվում եւ ուղղորդվում է օտար ուժերի կողմից: Կարելի է բերել այս փաստը հաստատող բազմաթիվ հին, նոր եւ նորագույն օրինակներ:
2. Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները
Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած աղետների ահավոր արդյունքները:
Գրեթե մեկ դար է անցել Մեծ եղեռնից: Սակայն այսօր էլ այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը եւ մեզանից յուրաքանչյուրը: Հայաստանի եւ հայության կազդուրումը դեռ շատ երկար ժամանակ է պահանջելու: Ի՞նչ էր ցեղասպանությունը հայ ազգի ապագայի համար, ինչպիսի՞ն է եղել մեր կորուստների ներգործությունն այսօրվա իրականության վրա: Այս հարցերը, որքան էլ զարմանալի է, մեզանում ըստ արժանվույն չեն հետազոտված: Ավելի ճիշտ` այս հարցերին մենք տվել ենք հիմնականում հուզական պատասխաններ՝ թերանալով գնահատել ցեղասպանության հետեւանքները քաղաքական ու ռազմավարական չափանիշներով:
Համառոտ գծերով ներկայացնենք ցեղասպանության պատճառած կորուստները եւ դրանց հեռահար` մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները:
2.1. Կենսատարածքի կորուստ
Մինչեւ 1915 թ. հայ ժողովրդի հինգհազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն` պատմական Հայաստանը: Աշխարհառազմավարական (geostrategic) առումով՝ այս մեծ՝ ավելի քան 350,000 կմ2 ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը: Օտար զավթիչի կողմից պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մյուս շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել եւ հարմար առիթը որսալով՝ հակահարձակման դիմել ու վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին:
Ավելի ուշ` ամենածանր XV-XIX դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ ազգային զինված ուժերը հիմնականում ոչնչացված ու վերացված էին ասպարեզից (առանձին հայկական զորամիավորումներ էին պահպանվել միայն Հայաստանի լեռնային որոշ շրջաններում, Վրաստանում ու պարսկական զորքերի կազմում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը: Երբ մոնղոլական ու թյուրքական արշավանքների կամ թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ շրջան ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած՝ Հայաստանի մյուս շրջաններում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում ու յուրացնում էր այն՝ միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն:
Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ հինգհազարամյա կենսատարածք ու հայրենիք: Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից: Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան` ընդամենը մի վերջին միայնակ ամրոց: Այն այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ եւ հնարավորություն չունի: Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի: Այլապես` դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը:
2.2. Մշակութային կորուստներ
Ցեղասպանության նպատակը ոչ միայն հայության ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանում հայկական քաղաքակրթության բոլոր հետքերի ոչնչացումը (նպատակ, որ թուրքական պետությունն այսօր էլ շարունակում է իրագործել): Անթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները: Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված են եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել-գնացել՝ մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց:
2.3. Նյութական կորուստներ
Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանը ստիպեցին վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատ-անջատ ճգնել՝ իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունը ապահովելու համար:
[
Վերջին խմբագրող՝ Լեո: 09.01.2008, 02:26: Պատճառ: Գրառման ավելացում
2.4. Հոգեբանական վնասվածք
Հոգեբանական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշերի հետ ամենօրյա շփումից՝ դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգեւոր զարգացման հնարավորությունը: Միաժամանակ՝ ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում՝ նույնիսկ ինքնատյացություն՝ օտարապաշտություն, ազգային շահերի եւ արժեքների մերժում:
2.5. Կազմակերպված համայնքների, կառույցների եւ ղեկավարության ոչնչացում
Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված եւ կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը: Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես` հայ ազգի ղեկավարությունը՝ ներառյալ քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին: Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլեւս ժողովուրդ չեն, այլ անհատներ: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով՝ սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը: Արտերկրում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ եւ աստիճանաբար ձուլման ենթարկվեց: Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց հիմնականում ապազգային կառույցների եւ գաղափարախոսության շուրջը եւ մշակութապես զգալի չափով հեռացավ ազգային հիմքից:
Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարեւոր օբյեկտիվ գործոններից էր, որ թույլ չտվեց օտարության մեջ հայտնված հայության բեկորներին կազմակերպվել իրենց միավորող մեկ միասնական կառույցի մեջ:
2.6. 20-րդ դարում հայության մարդկային կորուստները
Վերջին հարյուրամյակում հայության կրած մարդկային կորուստներն աղետալի են:
1894-1922թթ. չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունն իր բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայերի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96 թթ., 30.000՝ 1909 թ., 1.5 միլիոն՝ 1915-16 թթ., շուրջ 300.000՝ 1918-22 թթ.):
1920-21 թթ. Արեւելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության եւ կայունության 70-ամյա մի շրջան, կարողացավ արձանագրել տնտեսական-մշակութային լուրջ առաջընթաց: Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած կորուստների, հայերը մարդկային մեծ զոհեր տվեցին նաեւ Խորհրդային Հայաստանում. 1920-ական թթ. ոչնչացվեց անկախության կարճատեւ շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ հայ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշեւիկյան բռնարարքների զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը` հազարավոր շարքային քաղաքացիների հետ միասին: 1941-45 թթ. պատերազմին մասնակցություն բերած մոտ 600.000 հայորդիներից զոհվեց շուրջ 300.000-ը: Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր վիճակագրություն է փոքրաթիվ հայ ժողովրդի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան տվել են գրեթե նույնքան սպանված, համապատասխանաբար՝ 291.557 ու 357.116 զինվոր:
1949 թ. Հայաստանից Ի. Ստալինի կազմակերպած բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ:
Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էր 1954-ից մինչեւ 1988 թ. ընկած տարիները: Սակայն սկսած 1988 թ.՝ Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատեւումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988 թ. երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք եւ ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երեւանից հետո ամենամեծ հայկական քաղաքները` յումրին ու Վանաձորը: Դրան հետեւած Արցախյան պատերազմում զոհվեցին եւս շուրջ մեկ տասնյակ հազար հայեր: Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը դեռ շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1-1.5 միլիոն մարդ:
Ցեղասպանությանը հետեւեց մի երկարատեւ շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալ իր կորուստներին, մտածել ապաքինման ուղիների մասին: Ամենակարեւորն այն է, որ Խորհրդային Հայաստանը՝ հայկական պետականության ձեւ չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական մի միավոր, հզորագույն կայսրության մասնիկ` իր մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական եւ մտավորական վերնախավերով: Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետեւանքները: Մասնավորապես, ամենակենսական խնդիրը` հայկական բնիկ տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արեւելյան, թե Արեւմտյան Հայաստանում), որը եւ միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում, դրված էր յոթ փականքի տակ, եւ դրա մասին մտածելն անգամ պատժելի արարք էր: Հայության ահավոր մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի թվաքանակի, այլեւ նրա հավաքական որակի վրա՝ մասնավորապես հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը», անհատի համար՝ իր եւ ընտանիքի անձնական շահի ամեն ինչից վեր դասելը:
Հետցեղասպանական շրջանում հայությանը հետապնդում էր նաեւ շարունակաբար ուժաթափող մի երեւույթ` սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը՝ այսպես կոչված «սպիտակ ջարդը»:
Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել ավելի ուշ` միայն 1960-ական թթ. սկսած: Ժամանակի այդ կորուստը եւս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին «սպիտակ ջարդին», իսկ թշնամին է՛լ ավելի ամրապնդեց իր նվաճած դիրքերը:
Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներեւակայելի տարածքային, հոգեւոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաեւ ազգի մտավոր ու բարոյական ընդհանուր ներուժի վրա: Սակայն հե՛նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաեւ ուժ ու հավատ ներշնչեն, որովհետեւ, թերեւս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների եւ բառիս բուն իմաստով կանհայտանար աշխարհի երեսից: Ուրեմն մեր ժողովուրդն ունի նաեւ անօրինակ տոկունություն եւ ապրելու կամք, որը եւ պետք է գործի դնել՝ ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ՝ անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի եւ տրամադրությունների:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....
Վերջին խմբագրող՝ Լեո: 09.01.2008, 02:30:
3. Մշակութային ապահայացում
Ոչ միայն Հայաստանից դուրս, այլեւ Հայաստանի ներսում գոյություն ունեն մշակութապես ապահայացված՝ ուծացած հայ զանգվածներ: Եթե արտերկրում ուծացումը բնականոն եւ անխուսափելի երեւույթ է ու առանձին բացատրության կարիք չունի, ապա Հայաստանում այդպիսի հայերի տարօրինակ գոյությունը պայմանավորված է հետեւյալ հիմնական հանգամանքներով.
Ա. Խորհրդային Հայաստանի գաղափարապես գաղութացված լինելը բերել էր նրան, որ կուսակցական ու մտավորական վերնախավերը հետզհետե հեռանում էին ազգային արժեքներից ու նպատակներից՝ տանելով իրենց հետեւից ժողովրդի մի ստվար զանգված:
Բ. Խորհրդային Հայաստանում գործող ռուսական դպրոցները տվեցին տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնց գերակշիռ մեծամասնության համար հայոց լեզուն հասանելի է միայն խոսակցական մակարդակով, իսկ հայոց պատմությունն ու մշակույթն այդպես էլ մնացել են անծանոթ տարածք՝ terra incognita: Թեեւ հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը վատ չէր կազմակերպված, սակայն այստեղ էլ ամբողջ կրթության նպատակը ոչ թե հայոց պատմության ու մշակույթի արժանավոր ժառանգ ու տեր դաստիարակելն էր, այլ սովետական կայսրության համար «վերազգային» կոմունիստական արժեքներով տոգորված հավատարիմ քաղաքացի կերտելը: Ի դեպ, Հայաստանում այլալեզու միջնակարգ կրթության ջատագովները (որոնք, զարմանալիորեն, այսօր էլ դեռ ասպարեզում են) չեն հասկանում տարրական մի բան. միայն հայկական դպրոցն է ընդունակ դաստիարակելու Հայաստանի քաղաքացիներ, մինչդեռ Հայաստանում գործող ռուսական, անգլիական կամ ֆրանսիական միջնակարգ ու բարձրագույն դպրոցներն օտարացնելու են աշակերտությանը Հայաստանից: Հայ մտավորականության եւ քաղաքական ուժերի որոշ մասի՝ այլալեզու կրթության ջատագովությունը եւս մեկ անգամ փաստում է հայոց մտքի վրա օտար վերահսկողության բացառիկ զորեղությունը: Այսօրվա Հայաստանի իշխանությունների եւ մտավորականության զգալի մասի վերաբերմունքը մայրենի լեզվին համեմատության եզր իսկ չունի, օրինակ, մերձբալթյան հանրապետություններում տարվող հստակ ու հետեւողական լեզվաքաղաքականության հետ, որը վայել է խելամիտ պետական շինարարություն վարող արժանապատիվ պետականություններին:
Գ. Արտերկրից, հատկապես նախկին ԽՍՀՄ տարածքից, տասնյակ հազարավոր արդեն իսկ մշակութապես ուծացած, հիմնականում ռուսացած, հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան, իր դրական վիթխարի ներազդեցության հետ միասին, տիրող քաղաքական պայմաններում ունեցավ նաեւ բացասական լուրջ հետեւանքներ: Այս հայերը (որ առավելաբար քաղաքաբնակ էին եւ լավ ուսում ստացած) մեծ նպաստ բերեցին Հայաստանի տնտեսական բարեկարգմանն ու զարգացմանը՝ կազմելով տեղական վերնախավի մի կարեւոր մասը: Սակայն ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց սերունդները մշակութապես չհայացվեցին, շարունակեցին ռուսական դպրոցներ հաճախել եւ ռուսերենը մայրենի լեզու համարել՝ այդպիսի օրինակ եւ ուղղություն տալով նաեւ տեղի քաղքենի տարրի մշակութային ճաշակին ու ձգտումներին:
Հայության զանգվածային ուծացումն արտահայտվում է նախ եւ առաջ լեզվական վիճակի մեջ: Բուն Հայաստանում այսօր էլ տասնյակ հազարավոր հայեր չեն տիրապետում հայոց լեզվին, ըստ այդմ էլ անհաղորդ են մնում ազգային մշակույթին: Վերջին տասնամյակի մեծ արտագաղթի հետեւանքով հայոց լեզվի կրողների թիվը կտրուկ ընկավ. տասնյակ հազարավոր հայ երեխաներ ու պատանիներ, որ կրթություն պետք է ստանային Հայաստանում, ծնողների հետ արտագաղթեցին այլ երկրներ եւ ուսումնառությունը շարունակեցին օտար լեզուներով: Վերջերս էլ հուժկու թափով սկսվել է մի նոր աղետալի գործընթաց՝ մշակութային ամերիկանացումը, որ առավել հայտնի է իբրեւ գլոբալիզացիա (համաշխարհայնացում, համընդհանրացում): լոբալացումը խիստ բացասաբար է անդրադառնում հայեցի կրթության վրա:
Արտերկրի օտար միջավայրի պայմաններում դրությունը, բնականաբար, անհամեմատ ծանր է:
Հայոց լեզվի ճգնաժամը խորացվում է նաեւ արհեստականորեն. սփյուռքում տիրապետողը դասական ուղղագրությունն է, իսկ Հայաստանում՝ խորհրդային տարիներին ընդունվածը: Տարրական տրամաբանությունը պահանջում է միասնական ուղղագրության շուտափույթ ընդունում հայության բոլոր հատվածների համար: Այս հարցում պահանջվում է պետության եռանդուն միջամտություն, սակայն միասնական ուղղագրության հաստատման շուրջ գործնական քննարկումներ չեն կատարվում: Ուղղագրական շիլաշփոթը ձեռնտու է հայությունն անմիաբան տեսնել ցանկացող ուժերին, որոնք, ըստ երեւույթին, անմասն չեն խնդիրը չլուծված վիճակում պահելու մեջ:
Կրթական ոլորտը եւս խոր ճգնաժամի մեջ է. կաշառակերությունը թափանցել է դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մեջ: Մասնագետների պատրաստումը կատարվում է առանց հաշվի առնելու երկրի կարիքները: Արագորեն ընթանում է ուղեղների արտահոսքը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Վերջին խմբագրող՝ Լեո: 09.01.2008, 13:15:
4. Սփյուռքի անկազմակերպվածությունը
Արտերկրի հայ համայնքներն ու ավանդական կազմակերպությունները ցայսօր չեն կարողացել ձեւավորել համասփյուռքյան ներկայացուցչական կառույց՝ իր վերկուսակցական ճյուղավորված տեղական մարմիններով: Իրականում՝ միայն այդպիսի կառույցը կարող է ըստ արժանվույն կազմակերպել սփյուռքահայ կյանքը, այդ թվում՝ տեղերում անցկացնել հայերի մարդահամար, ազգային որոշակի տուրք սահմանելու միջոցով ստեղծել կայուն ու վերահսկելի բյուջե՝ եւ՛ համայնքի, եւ՛ Հայաստանի զանազան կարիքները հոգալու համար, ինչպես նաեւ միջազգային ատյաններում ներկայացնել Հայոց ցեղասպանության արդյունքում առաջացած քաղաքական, իրավական, ֆինանսական եւ այլ խնդիրներ: Եթե պարբերաբար կազմակերպվող Հայաստան-սփյուռք համաժողովները հերթական ցուցամոլություն չեն, այլ իսկապես նպատակ ունեն դրական արդյունքների հասնել, ապա այդ համաժողովների քննարկելիք հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի ընդհանուր ներկայացուցչական կառույցի ստեղծումը: Մինչ այսօր, սակայն, այդ համաժողովները զբաղվել են ժամավաճառությամբ եւ նորանոր հիասթափությունների տեղիք տվել:
5. Ռազմավարական մտքի բացակայություն
Հայության ներուժի թուլության մյուս պատճառն ազգային անվտանգության հարցերում ինքնուրույն մտածելու մեր թույլ կարողություններն են, որն արդյունք է միջազգային քաղաքականության ռազմավարական խնդիրներում Հայաստանի, ինչպես նաեւ սփյուռքի ղեկավար շրջանակների թերի պատրաստվածության: Փաստորեն, արտաքին քաղաքականության հարցերում հայ ինքնուրույն միտքը դեռեւս ձեւավորված չէ: Օտար, հատկապես, ամերիկյան ռազմավարական մտքի գերիշխանությունը հասցրել է մինչեւ այնտեղ, որ մեզ հաջողությամբ պարտադրել են մեր ազգային անվտանգության մասին մտածել իրենց մտակաղապարներով: Այնինչ մեր անվտանգության պահանջները ոչ ոք մեզանից լավ չի կարող վերլուծել եւ որոշել: Անվտանգության բնագավառում ինքնուրույն մտածելու մեր անկարողությունը Հայոց պետականությանը սպառնացող ամենամեծ վտանգներից է:
Հայաստանում եւ արտերկրում շարունակվում է հայերի մեջ հայրենասիրական զգացմունքները թուլացնելու ուղղությամբ տարվող նպատակասլաց աշխատանքը: Հայրենասիրությունը ցուցադըրվում է որպես հետամնաց, ատավիստական երեւույթ, որն իբր վաղուց սպառել է իրեն ու վերացել ժամանակակից զարգացած պետություններում: Իհարկե, այս կեղծիքն արեւմտյան մեկնաբաններն ու վերլուծաբանները մատուցում են այն պետություններին ու ժողովուրդներին, որոնց հզորացումը եւ ուժեղ պետականությունն իրենց շահերին չեն համապատասխանում: Մինչդեռ, օրինակ, Թուրքիայի ազգայնամոլությունը եւ փոքրամասնությունների (հատկապես քրդերի) նկատմամբ վարվող ֆաշիստական քաղաքականությունը համարժեք գնահատականի եւ վերաբերմունքի չեն արժանանում: Իսկ մենք պետք է հասկանանք, որ որեւէ պետության ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը պայմանավորող գործոնների շարքում իր կարեւորությամբ առանձնանում է այդ պետության բնակչության՝ ազգային-պետական միասնական շահերի գիտակցմանը հասած լինելու աստիճանը եւ համապատասխանորեն գործելու պատրաստվածությունը, այլ կերպ ասած՝ «կիրառական» հայրենասիրությունը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ