User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Զուգահեռ աշխարհներ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զուգահեռ աշխարհներ

    Ես հասարակ մի Զինվոր եմ այս շախմատում: Ունեմ իմ դիրքը առջևի շարքում: Գիտե՞ք, առաջ ուրախանում էի, որ առաջ եմ կանգնած ու պաշտպանում եմ ինձնից կարևոր քարերին: Բայց հենց սկսվեց առաջին գրոհը, հասկացա, որ առաջինը մենք` զինվորներս ենք հարվածի տակ ընկնում:
    Երբեմն կանգնում եմ իմ բաժին վանդակում ու միտք անում. տեսնես ո՞վ է ստեղծել այս շախմատը, սև ու սպիտակ դաշտերի բաժանել, հորինել կանոններ քարերի համար…Զգույշ հետևում եմ ամենքին: Այ օրինակ Ձին, ո՞վ կպատկերացներ, որ այդ բարի ու հավատարիմ կենդանին կարող է այդքան խորամանկ քայլեր անել, հմմ...Պատահում է քարերն աննկատ ընկնում են տուպիկի մեջ, հարկավոր է շա~տ աչալուրջ լինել այս շախմատում:
    Ու հանկարծ մի քայլ առաջ եմ գնում: Բայց դեռ չեմ շտապում ուրախանալ, որովհետև այս շախմատում , եթե դու ըստ արարման Զինվոր ես, ուրեմն պիտի իմանաս, որ հանուն ինչ-որ հիմար թագավորի «վեհ գաղափարների» քեզ առաջինը կարող են զոհաբերել: Շարունակում եմ հետևել…Չէ, կարծես այս անգամ բախտս բերեց…Այստեղ, եթե լավ թիկունք չունեցար` վերջդ եկել է: Կանգնում եմ հիմա էլ սև դաշտի վրա, վտանգը կարծես անցավ, ինձ պաշտպանեց խելոք մի Փիղ: Ու այդպես անցնելով այս շախմատի իրար հաջորդող սև ու սպիտակ գծերով, շարունակում եմ միտք անել. գոնե Սպա լինեի, կամ էլ Փիղ: Ախր մի անգամ ես այս շախմատամարտում, այն էլ` Զ ինվոր…Իսկ Թագուհու մասին չեմ էլ համարձակվում երազել: Մտածում եմ ու աչքի պոչով նայում, թե ոնց է սիրուն ու խելացի Թագուհին սուրում աջ ու ձախ, անկյունից` անկյուն: Մեկ-մեկ անցնում է իմ կողքով, բայց ասես չի էլ նկատում:
    Ու քայլ առ քայլ առաջ եմ գնում` անիծելով իմ սահմանափակ հնարավորությունները: Անգամ քեզ նման, բայց վերջում կանգանած Զինվորի հետ չես կարող ընկերանալ, ստիպված ես բավարարվել կողքիդ կանգնած հարևաններով, որովհետև սա է քո տեղը, սա` քեզ համար նախատեսված ուղին: Ու գնում եմ մի քայլ էլ առաջ. վերջին վանդակն է կարծես: Հոգնած, բայց հոգուս խորքում մի վերջին հույս փայփայած`թե կփոխվի մի բան իմ կյանքում, ոտքս դնում եմ սպիտակ այդ դաշտում: Ու այ քեզ հրա~շք… Մի ակնթարթում հասարակ Զինվորից վերածվում եմ չքնաղ մի Թագուհու… Սիրտս այնպես արագ է զարկում, ասես ուրախությունից ուզում է դուրս թռչել ու ձայնել բոլորին, որ այս շախմատում երբեմն իրականանում են նվիրական երազանքները անգամ `ինձ նման հասարակ մի Զինվորի…

    Հ.Գ. ivy-ի լեզվով ասած` «Հեքիաթ շախմատ իմացողների համար»: Ծնվեց պահի տակ` աղջնակիս հետ շախմատ խաղալիս:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 26.12.2007, 11:59:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.01.2010), Lion (10.01.2010), Marine-24 (11.01.2010), My World My Space (10.01.2010), Արամ (16.10.2009), Դատարկություն (11.01.2010), Շինարար (09.01.2010)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մանոն ջան, ինչ սիրուն ու պարզ ես նկարագրել, ինչպես միշտ… իրոք ափսոս, որ շախմատից այնքան էլ գաղափար չունեմ

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    իրական կյանքը այնքան սիրուն ես ներակայացրել շախմատի լեզվով

  5. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Հենց սկզբից կարդալուց ինձ թվաց, թե բանաստեղծություն եմ կարդում, հետո հացկացա, որ քո շնորհիվ բանաստեղծություն է ծնվում
    Նվիրում եմ աղջնակիդ

    * * *
    Ես զինվոր եմ այս շախմատում,
    Իմ դիրքն ունեմ սկզբի շարքում:
    Անչափ շատ էի ուրախանում,
    Որ արքային եմ պաշտպանում:
    Բայց հենց առաջին իսկ քայլում
    Հասկացա, որ զինվորներս ենք
    Առաջինը հարվածների տակ ընկնում…
    Եվ կանգնած իմ այս վանդակում,
    Ինքս ինձ ես միտք եմ անում.
    - Տեսնես ո՞վ է սա հորինել,
    Սև ու սպիտակի բաժանել:

    Ու հետևում եմ ամենքին`
    Այ, օրինակ այս բարի ձին
    Իմաստուն և հավատարիմ,
    Կարող է լավ խորամանկել
    Ու մի լավ փակուղի սարքել:

    Եվս մեկ քայլ և սկսում եմ ես գիտակցել՝
    Զինվորին են առաջինը զոհաբերել
    Հանուն ինչ որ բութ արքայի
    Ամպագորգոռ գաղափարի:

    Մի քայլ ևս, սիտս դողաց
    Թշնամու նավակի դիմաց,
    Բայց խելոք փիղն իմ դաշնակից
    Ինձ պաշտպանեց իմ թիկունքից:
    Իսկ թագուհին այնքան բարձրից
    Սուրաց դեպ վար աջ անկյունից,
    Եվ վեհապանծ իր բարձունքից,
    Չնկատեց նա նաև ինձ:

    Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
    Ընկա վերջին վանդակի մեջ,
    Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
    Թագուհի եմ` ահա և վերջ:


    Հ.Գ. Շնորհակալություն, վաղուց մուսաս չէր այցելել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Catherine (10.01.2010), Շինարար (09.01.2010)

  7. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մանոն ջան, ապրես, շատ մեծ հաճույքով կարդացի: Իհարկե, երբեք պետք չէ մոռանալ, որ կարող ես թագուհի դառնալ, եթե զինվոր ես: Իսկ գիտես, մեկ զինվորով խաղադաշտի կենտրոնում մատ է արվում, օգտվելով, իհարկե, նաև այլ ֆիգունեի պաշտպանությունից: Զինվոր կա, թագուհի արժե: Դու հենց այդպիսինն ես:
    Հ.Գ. Երեխային հաղթե՞լ ես, հա՞: Բա մեղք չէ՞ր: Նենց էլ ասում ես, թագուհու վերածվեց:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մանոն ջան , զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ:Դու էլ ձգտիր և կդառնաս թագուհի՝ թեկուզ քո իսկ ստեղծած աշխարհում

  9. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սկզբից կարդալուց ինձ թվաց, թե բանաստեղծություն եմ կարդում, հետո հացկացա, որ քո շնորհիվ բանաստեղծություն է ծնվում
    Նվիրում եմ աղջնակիդ
    ***
    Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
    Ընկա վերջին վանդակի մեջ,
    Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
    Թագուհի եմ` ահա և վերջ:
    Հ.Գ. Շնորհակալություն, վաղուց մուսաս չէր այցելել:
    Գիտես, ես էլ նկատել եի այդ կանոնավոր հանգավորումը, ու սկզբում ուզում էի բանաստեղծություն դարձնել: Բայց տեսա թույլ է ինձ մոտ այդ հանգավորումը`թողեցի…Անչափ շնորհակալ եմ, որ մտքերս կարդացել ու իրականացրել ես: Իրոք քեզ մոտ շատ ավելի լավ է ստացվել, բարեկամս
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանոն ջան, ապրես, շատ մեծ հաճույքով կարդացի: Իհարկե, երբեք պետք չէ մոռանալ, որ կարող ես թագուհի դառնալ, եթե զինվոր ես: Իսկ գիտես, մեկ զինվորով խաղադաշտի կենտրոնում մատ է արվում, օգտվելով, իհարկե, նաև այլ ֆիգունեի պաշտպանությունից: Զինվոր կա, թագուհի արժե: Դու հենց այդպիսինն ես:
    Հ.Գ. Երեխային հաղթե՞լ ես, հա՞: Բա մեղք չէ՞ր: Նենց էլ ասում ես, թագուհու վերածվեց:
    Վայյ, Ուրվական ջան, բա մեկ-մեկ էդ երեխին ցույց չտամ, որ դեռ մի քիչ իրենից խելացի եմ Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար:
    Մեջբերում Gayane*-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանոն ջան , զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ:Դու էլ ձգտիր և կդառնաս թագուհի՝ թեկուզ քո իսկ ստեղծած աշխարհում
    Գայանե ջան, լավ ես ասում, չնայած խոսքը մենակ իմ մասին չէր, ավելի շատ զուգահեռներ էր տարվում շախմատի ու մեր իրականության հետ:

  10. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *
    Ես զինվոր եմ այս շախմատում,
    Իմ դիրքն ունեմ սկզբի շարքում:
    Անչափ շատ էի ուրախանում,
    Որ արքային եմ պաշտպանում:
    Բայց հենց առաջին իսկ քայլում
    Հասկացա, որ զինվորներս ենք
    Առաջինը հարվածների տակ ընկնում…
    Եվ կանգնած իմ այս վանդակում,
    Ինքս ինձ ես միտք եմ անում.
    - Տեսնես ո՞վ է սա հորինել,
    Սև ու սպիտակի բաժանել:

    Ու հետևում եմ ամենքին`
    Այ, օրինակ այս բարի ձին
    Իմաստուն և հավատարիմ,
    Կարող է լավ խորամանկել
    Ու մի լավ փակուղի սարքել:

    Եվս մեկ քայլ և սկսում եմ ես գիտակցել՝
    Զինվորին են առաջինը զոհաբերել
    Հանուն ինչ որ բութ արքայի
    Ամպագորգոռ գաղափարի:

    Մի քայլ ևս, սիտս դողաց
    Թշնամու նավակի դիմաց,
    Բայց խելոք փիղն իմ դաշնակից
    Ինձ պաշտպանեց իմ թիկունքից:
    Իսկ թագուհին այնքան բարձրից
    Սուրաց դեպ վար աջ անկյունից,
    Եվ վեհապանծ իր բարձունքից,
    Չնկատեց նա նաև ինձ:

    Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
    Ընկա վերջին վանդակի մեջ,
    Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
    Թագուհի եմ` ահա և վերջ:

    , ախր որ ասում եմ...
    ուզեցի շախմատ խաղալ սովորել

  11. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մանոն, իսկապես լավն էր, կարճ ու բովանդակալից, կյանքը մի շախմատի դաշտում, ինչպե՞ս առաջ չէի նկատել այդ չափ նմանությունը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Զիլ էր
    Կյանքը շախմատում հրաշալի է երբեմն...
    էս պահին քո շնորհիվ...
    Իսկ շախմատային ոչ թե ընթացքը , այլ կանխամտածված տակտիկան մենք ամեն օր կյանքում ներում ենք...
    Քո «Զինվորից» լավը չկա

  13. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մանոն ջան, այնքան լավ ես ներկայացնում իրական կյանքը զուգահեռների միջոցով՝ այս անգամ էլ, շախմատը այնքան հակիրճ, բայց համով, պատմվածքի մեջ շատ հաղթող լավատեսություն կա, պայծառ գույներ, սեր…
    Մի խոսքով՝ լավն էր
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանոն, իսկապես լավն էր, կարճ ու բովանդակալից, կյանքը մի շախմատի դաշտում, ինչպե՞ս առաջ չէի նկատել այդ չափ նմանությունը

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո «Զինվորից» լավը չկա

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանոն ջան, այնքան լավ ես ներկայացնում իրական կյանքը զուգահեռների միջոցով՝ այս անգամ էլ, շախմատը
    Շնորհակալ եմ…իսկ այս կյանք-շախմատում հաղթելու համար, կանոններին պետք է լավ տիրապետել թերևս

  15. #13
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը

    այս կյանք-շախմատում հաղթելու համար, կանոններին պետք է լավ տիրապետել թերևս
    Եվ այդ ժամանակ յուրաքանչյուր զինվոր հնարավորություն կունենա հասնելու վերջնագծին: Դա շատ դժվար է , բայց հնարավոր:

  16. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Շախմատային կյանքը շատ սիրուն էիր նկարագրել, Մանոն, շնորհակալություն

    Կարդալիս առաջին անգամ սկսեցի մտքումս շախմատի խաղաքարերին կենդանի պատկերացնել, և, ինչքան էլ զարմանալի է, ստացվեց ու մտքումս մի ողջ շախմատային թագավորություն հարություն առավ... Միայն մի բան այդպես էլ չընկալեցի. զինվորների գլխերներին սաղավարտ կար, ու ես չէի հասկանում, նրանք տղա են, թե աղջիկ: Հետաքրքիր է անչափ... Երևի տղաներ են ամեն դեպքում, ուղղակի վերջում, երբ կարողանում են հասնել իրենց շարքի վերջին վանդակին, նախ ծիածանի տակով են անցնում, փոխում սեռը, և նոր... թագուհի դառնում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #15
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զուգահեռ աշխարհներ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասարակ մի Զինվոր եմ այս շախմատում: Ունեմ իմ դիրքը առջևի շարքում: Գիտե՞ք, առաջ ուրախանում էի, որ առաջ եմ կանգնած ու պաշտպանում եմ ինձնից կարևոր քարերին: Բայց հենց սկսվեց առաջին գրոհը, հասկացա, որ առաջինը մենք` զինվորներս ենք հարվածի տակ ընկնում:
    այս մասը կարծում եմ առավել հետաքրքիր է
    ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքին զուգահեռ օգտագործվող ժեստեր
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.06.2014, 00:05
  2. Արձակ. Զուգահեռ տիեզերքներ
    Հեղինակ՝ Պիրիտ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.10.2013, 19:29
  3. հաջորդաբար-զուգահեռ գրգռումով շարժիչ
    Հեղինակ՝ arm57, բաժին` Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.01.2011, 03:01
  4. Զուգահեռ աշխարհներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.07.2010, 23:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •