Դեղին գիշերվա լույսերից վերև, թել-թել երազներ կերգեն թաքուն,
Ու անրջակալ աստղերի փայլից, փշրված լամպեր կշողան կրկին,
Սուրբ կապտականաչ մարմիններ եղծված` պարեր կպարեն ինքնամաքրումի,
Դեղին գիշերվա լույսերից վերև`հույզերից վերև, կծնվեն մարդիկ…
Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին,
Ու մոլագարության շղարշներ հագած`
Մարդ ու հրեշտակ, աստվածներ դարձած` կծնվեն նորից,
Դեղին գիշերվա լույսերից վերև…