User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Կուզենայի ես աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ,
    Ու երազանքի տերևների մեջ, կարոտըս խեղդել քո դռան առաջ,
    Լույս արևագալի շողերի միջից, համբույրէ անձրև հեղել քո վրա,
    Ու քո մարմարյա մարմնին թաքուն, գիշերվա դողեր բերել լուսավառ...
    Ես կուզենայի երկինքը պեղել, ու արեգակի զամբյուղը լցնել աստղերով անթիվ,
    Ու շաղ տալ աստղերը քո մազերի մեջ, իսկ արեգակէ զամբյուղը դարձնել մի մեծ հայելի,
    Որ դու քեզ տեսնես, ու ճանաչես ինձ...
    Կուզենայի ես աշնան թախիծը դարձնել մրգեր.
    Պատկերացնո՞ւմ ես, ամենուր մրգեր, մարդիկ քայլում են, թափվում են մրգեր,
    Մարդիկ ծառեր են`քայլող ծառեր են երեկվա մարդիկ,
    Իսկ ես նրանց հույզերից ծնված աշնան տերև եմ,
    Դեղնած տերև եմ քո ճանապարհին,
    Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
    Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
    Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...

  2. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործութըունները ««Ակումբի»» համար

    գեղեցիկ, ամբողջական ու հզոր պատկեր...
    ապրես, դուրըս եկավ...
    խորհուրդ կտայի ստեղծագործությանդ երաժշտականությանը քիչ ավելի ուշադրություն դարձնել...

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործութըունները ««Ակումբի»» համար

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    գեղեցիկ, ամբողջական ու հզոր պատկեր...
    ապրես, դուրըս եկավ...
    խորհուրդ կտայի ստեղծագործությանդ երաժշտականությանը քիչ ավելի ուշադրություն դարձնել...
    համամիտ եմ Chilly-ի հետ, լավն է ,ուղղակի հղկելու շատ բաներ կան

  4. #4
    Մշտական անդամ rainbow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    42
    Գրառումներ
    173
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործութըունները ««Ակումբի»» համար

    Մեջբերում Sartorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզենայի ես աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ,
    Ու երազանքի տերևների մեջ, կարոտըս խեղդել քո դռան առաջ,
    Լույս արևագալի շողերի միջից, համբույրէ անձրև հեղել քո վրա,
    Ու քո մարմարյա մարմնին թաքուն, գիշերվա դողեր բերել լուսավառ...
    Ես կուզենայի երկինքը պեղել, ու արեգակի զամբյուղը լցնել աստղերով անթիվ,
    Ու շաղ տալ աստղերը քո մազերի մեջ, իսկ արեգակէ զամբյուղը դարձնել մի մեծ հայելի,
    Որ դու քեզ տեսնես, ու ճանաչես ինձ...
    Կուզենայի ես աշնան թախիծը դարձնել մրգեր.
    Պատկերացնո՞ւմ ես, ամենուր մրգեր, մարդիկ քայլում են, թափվում են մրգեր,
    Մարդիկ ծառեր են`քայլող ծառեր են երեկվա մարդիկ,
    Իսկ ես նրանց հույզերից ծնված աշնան տերև եմ,
    Դեղնած տերև եմ քո ճանապարհին,
    Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
    Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
    Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...

    Շատ գեղեղիկ բանաստեղծություն էր, մեծապես տպավորված եմ

  5. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործութըունները ««Ակումբի»» համար

    ինձ էլ դուր եկավ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործութըունները ««Ակումբի»» համար

    Շաաատ գեղեցիկ էր, ապրես, շարունակի…
    Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
    Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
    Հոյակապ է ասված

  7. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Շատ դուրս եկավ, ապրես։ Մի տեսակ աչքիս առաջ էդ ամեն ինչը պատկերացրեցի ու մտածեցի, որ կարելի էր հետաքրքիր սյուռեալիստական նկար ստեղծել։ Ափսոս շնորհք չունեմ նկարելու
    When life gives you lemons, make lemonade

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Մեջբերում Sartorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
    Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
    Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...
    Էս հատվածը հատկապես ամեն ինչ արժեր...

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Ինձ էլ Ալիզի նշած տողերը դուր եկան:
    Հազվադեպ է պատահում, որ սիրո մասին ստեղծագործությունների կողքով անտարբեր չեմ անցնում: Սա այդ դեպքերից է: Պատկերներն ուժեղ էին, տպավորիչ: Միայն մի քանի անհարթություն, լեզվական թերություն կար:
    Իսկ փորձե՞լ ես ոչ սիրո մասին գրել:

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Վազել այնքան, որքան ոտքերումդ ուժ կա... կանգնել այնտեղ, որտեղ հողը տենչում է քեզ, մեռնել այնտեղ, որտեղ ծնվում է սերը. Միևնույն է, ժամանակը գերի է…

  11. #11
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    նորի՞ց սեր…

    սիրում եմ, երբ մի շնչով ա կարդացվում… մի շնչով չկարդացի, բայց դուրս եկավ, շատ հա, լավ են նկատել ինձ թվում ա. պարզապես մշակել ա պետք
    ոճդ կայֆն ա
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Դեղին գիշերվա լույսերից վերև, թել-թել երազներ կերգեն թաքուն,
    Ու անրջակալ աստղերի փայլից, փշրված լամպեր կշողան կրկին,
    Սուրբ կապտականաչ մարմիններ եղծված` պարեր կպարեն ինքնամաքրումի,
    Դեղին գիշերվա լույսերից վերև`հույզերից վերև, կծնվեն մարդիկ…
    Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
    Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
    Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին,
    Ու մոլագարության շղարշներ հագած`
    Մարդ ու հրեշտակ, աստվածներ դարձած` կծնվեն նորից,
    Դեղին գիշերվա լույսերից վերև…

  13. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Շատ հետաքրքիր ոճ ունես, ու մտքերդ շարադրելու հոյակապ բառաշղթա ես ընտրել…
    Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
    Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
    Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին
    Ինչ-որ առումով, վերջին բանաստեղծությունից ելնելով (հատկապես մեջբերված տողերից), ոճդ նմանեցրի Շանթի "Հին Աստվածներ" ստեղծագործությանը…

  14. #14
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար

    Մեջբերում Sartorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեղին գիշերվա լույսերից վերև, թել-թել երազներ կերգեն թաքուն,
    Ու անրջակալ աստղերի փայլից, փշրված լամպեր կշողան կրկին,
    Սուրբ կապտականաչ մարմիններ եղծված` պարեր կպարեն ինքնամաքրումի,
    Դեղին գիշերվա լույսերից վերև`հույզերից վերև, կծնվեն մարդիկ…
    Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
    Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
    Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին,
    Ու մոլեգնության շղարշներ հագած`
    Մարդ ու հրեշտակ, աստվածներ դարձած` կծնվեն նորից,
    Դեղին գիշերվա լույսերից վերև…
    Հիանալի երևակայության ու մտքի դրսևորում, պատկերներդ կայուն են, համարձակ ու տպավորիչ, էդպես էլ շարունակիր, ուշի-ուշով հետևում եմ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Իմ ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Karen1998, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.10.2015, 18:03
  2. Հանգանակություն Ակումբի զարգացման համար
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.06.2013, 14:30
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 14.12.2010, 19:00
  4. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •